Զուզանա Պիուսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուզանա Պիուսսի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1971(1971-10-21)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Սլովակիա
ԿրթությունԿատարողական արվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունռեժիսոր, երգչուհի, բեմանկարիչ, հագուստ ձևագծող, դերասանուհի, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, մոնտաժող և պրոդյուսեր
Ծնողներմայր՝ Tatiana Fabini?[3]

Զուզանա Պիուսսի (հոկտեմբերի 21, 1971(1971-10-21)[1], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]), սլովակ ռեժիսոր, վավերագրող և դերասանուհի[4]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուզանա Պիուսսին ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 21-ին Բրատիսլավայում։ Ավարտել է Բրատիսլավայի Կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը[5]։ 1992-2000 թվականներին աշխատել է «Սթոկա» թատրոնում։ Այնուհետև նա ներգրավվել է SkRAT թատերական նախագծում[6]։

Պիուսսիի առաջին վավերագրական ֆիլմը՝ Výmet (Wipe out) (2003) արժանացել է մեծ մրցանակի Բեյրութի կինեձառատոնում՝ Լիբանանի ամենահին և ամենահայտնի կինոփառատոնում և արաբական կարևոր կինոփառատոններից մեկում[7]:։ Երկու տարի անց նրա վավերագրական «Anjeli plačú» (2005) վավերագրական ֆիլմը Ջիհլավայում (Չեխիա) Վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը[8]։

2008 թվականին Պիուսսիի Babička (Տատիկ) կիսավավերագրական ֆիլմը արժանացավ ԶԼՄ-ների ուշադրությանը, քանի որ այն պատմում էր «ծերացող կնոջ» մասին, որը «չի ցանկանում հրաժարվել սիրային կյանքից»[9][10]։

Մեկ տարի անց կինոռեժիսորն իր «Կոլիբա» (2009) վավերագրական ֆիլմով անդրադարձավ մի շատ խոցելի թեմայի։ Ֆիլմը կենտրոնանում էր Սլովակիայի ազգային կինոստուդիայի՝ Կոլիբայի սեփականաշնորհման և գողության սկանդալային պատմության վրա[11]։

Նույն թվականին Զուզանա Պիուսսին ստեղծեց նաև Պավել Բրանկոյի դիմանկարը՝ Hrdina našich čias (Մեր ժամանակի հերոսը) վերնագրով։ Վերնագիրը վերաբերում է Լերմոնտովի վեպին և Բրանկոյի՝ ինքն իրեն «ավելորդ մարդ» համարելու տեսակետին[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Výmet (Ոչնչացնել), 22 րոպե (2003)
  • Bezbožná krajina (Անաստված երկիր, հեռուստաֆիլմ), 34 րոպե (2004)
  • Anjeli plačú (Angels Cry), 54 րոպե (2005)
  • Stoka (2007), 18 րոպե – (Stoka թատրոնի մասին)
  • Stoka – Epilog (2007), 19 րոպե
  • Babička (Տատիկ), 74 րոպե (2008)
  • Myslím, tedy slam, 51 րոպե (2008)
  • Koliba, 45 րոպե (2009)
  • Hrdina našich čias (Մեր ժամանակների հերոսը), 55 րոպե (2009)
  • Nemoc tretej moci (Երրորդ իշխանության հիվանդություն), 52 րոպե (2011)
  • Kuracia láska (Հավի սեր), 45 րոպե (2011)
  • Muži revolúcie (Հեղափոխության մարդիկ), 65 րոպե (2011)
  • Od Fica do Fica (Ֆիկոյից Ֆիկո), 82 րոպե (2012)
  • Krehká identita (Փխրուն ինքնություն), 70 րոպե (2012)
  • Přímý přenos (Փոխանցում), 57 րոպե (2014)
  • Těžká volba (Դժվար ընտրություն), 72 րոպե (2016)
  • Český Alláh (Չեխական Ալլահ), 91 րոպե (2017)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 https://komentare.sme.sk/c/5109330/nasa-mama-bola-astronomka.html
  4. Zuzana Uličianska, "Od Piussi do Piussi - slabý hlas, ktorý výrazne počuť (From Piussi to Piussi - faint voice that is plainly heard)," interview with Susan Piussi, in: SME, Dec. 21, 2012
  5. Matej Adamov, "Režisérka Zuzana Piussi (The Film Director Susan Piussi)", in:TNU trendy, Časopis o živote študentov a učitel'ov Trenčianskej Univerzity Alexandra Dubčeka, ročnik 2/ čislo 2, 2013, p.23. – Also online: [1]
  6. Zuzana Uličianska, "Od Piussi do Piussi - slabý hlas, ktorý výrazne počuť (From Piussi to Piussi - faint voice that is plainly heard)," interview with Susan Piussi, in: SME, Dec. 21, 2012
  7. kul (i.e., culture page editor), "Cena pre Zuzanu Piussi. Slovenská dokumentaristka získala Cenu Andreja Stankoviča (Prize for Susan Piussi. Slovak documentarist was awarded the Andrej Stankovič prize)" in: SME, June 27, 2013.
  8. kul (i.e., culture page editor), "Cena pre Zuzanu Piussi. Slovenská dokumentaristka získala Cenu Andreja Stankoviča (Prize for Susan Piussi. Slovak documentarist was awarded the Andrej Stankovič prize)" in: SME, June 27, 2013.
  9. kk, "Zuzana Piussi predstaví voyerský dokument o zrelej žene a mladíkoch (Susan Piussi presents a voyeuristic documentary about a mature woman and young men)," in: SME, March 8, 2010.
  10. Iris Kopcsayová, "Mierne zvrhlá babička. V Prahe mal premiéru film Babička. Nie je to čistý dokument, ale nie je to ani fikcia (Slightly kinky granny: In Prague, the film "Grandmother" premiered. It is not a pure documentary, but it's neither a fiction.)," in: SME, March 2, 2009, culture page.
  11. Miloš Krekovič, "Kto rozkradol Kolibu? (Who did steal Koliba away?)," in: Sme, March 25, 2009, culture page.
  12. Andreas Weiland, "Svet plný krásy – a nad priepasťou (A world of beauty – and at the edge of the abyss)," in: Kino-Ikon, A Journal for the Sciences of the Moving Image and Cinema, Vol. 16, No.1, 2012, pp.212-218.