Զոյա Գուլևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոյա Գուլևիչ
Ծնվել էփետրվարի 19, 1889(1889-02-19)
ԾննդավայրՉեռնիգով, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 3, 1971(1971-01-03) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի

Զոյա Նիկոլաևնա Գուլևիչ (ռուս.՝ Зоя Николаевна Гулевич, փետրվարի 19, 1889(1889-02-19), Չեռնիգով, Ռուսական կայսրություն - հունվարի 3, 1971(1971-01-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1954

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական գործունեությունն սկսել է 1907 թվականին, Մոսկվայի հնագույն վոդևիլի թատրոնում, ապա աշխատել է Սարատովի, Ռոստովի, Սվերդլովսկի, Կրասնոդարի, Ուֆայի թատրոններում։

1946-1959 թվականներին եղել է Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի արտիստուհի։

Լավագույն դերերից են՝ Կուկուշկինա, Գուրմիժսկայա (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտավոր պաշտոն», «Անտառ»), Աննա Անդրեևնա (Գոգոլի «Ռևիզոր»), Երանուհի (Շիրվանզադեի «Պատվի համար»), Ելիզավետա Մաքսիմովնա (Ռոզովի «Կյանքի մի էջը»)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 246