Զիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիտո
պորտ.՝ Zito
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 8, 1932(1932-08-08)[1]
Ծննդավայր Roseira, Սան Պաուլու, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ հունիսի 14, 2015(2015-06-14)[2] (82 տարեկան)
Մահվան վայր Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ժոզե Էլի դե Միրանդա «Զիտո» (պորտ.՝ José Ely Miranda, օգոստոսի 8, 1932(1932-08-08)[1], Roseira, Սան Պաուլու, Բրազիլիա - հունիսի 14, 2015(2015-06-14)[2], Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Բրազիլիայի հավաքականի խաղացող։ Աշխարհի չեմպիոն՝ 1958 և 1962 թվականներին։ «Սանթոսի» կազմում անցկացրել է 733 հանդիպում և խփել 57 գնդակ։ Խաղային կարիերայի ավարտից հետո «Սանթոսում» աշխատել է որպես ադմինիստրատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական կարիերան սկսել է «Տաուբատե» թիմում։ 1952 թվականից հանդես է եկել Սանթոսում, իսկ 1955 թվականին նորամուտը նշել Է Բրազիլիայի հավաքականում, որի հետ նվաճել է Աշխարհի երկու առաջնության գավաթ։ Իր խաղաոճի, խաղադաշտում վստահ գործողությունների և առաջնորդական որակների համար ստացել է «Ժերենտի», այսինքն՝ «Տեր» մականունը։ 1960-ական թվականների լեգենդար «ձուկ» թիմի գլխավոր մարզիչ Լուլան, հաճախ հենց Զիտոյին էր վստահում որոշել խաղը և մասնակիորեն՝ թիմի մարտավարությունը։ Զիտոն աչքի էր ընկնում նրանով, որ միշտ խրախուսում էր խաղընկերներին շարունակել գոլեր խփել, նույնիսկ այն իրավիճակներում, երբ թիմն արդեն վստահորեն գլխավորում էր հաշիվը, և խաղի ճակատագիրը պարզ էր։

Բացի առաջնորդական որակներից, Զիտոն ուներ նաև գերազանց տեխնիկա։ Հաճախ հենց նրա արդյունավետ փոխանցումներն էին գտնում Պելեն ու Կոուտինիոն, իսկ նրանց համար գեղեցիկ գոլեր խփելն արդեն տեխնիկայի հարց էր։ Զիտոն «Սանթոս»-ի կազմում հանդես է եկել 15 տարի։ Նա հաղթել է Սան Պաուլու նահանգի ինը առաջնություններ, Բրազիլիայի հինգ առաջնություններ (այդ ժամանակ մրցաշարը կոչվում էր Բրազիլիայի գավաթ), Լիբերտադորեսի երկու գավաթներ, երկու միջմայրցամաքային գավաթներ և Ռիո Սան Պաուլոյի 4 մրցաշար։ 1962 թվականի Աշխարհի առաջնության երկրորդ եզրափակչում Չեխոսլովակիայի դեմ խաղի ժամանակ Զիտո դարձել է գոլերից մեկի հեղինակ։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Զիտոն մնաց Սանթոսում։ Երկար տարիներ աշխատել է ակումբի վարչությունում։

2015 թվականի հունիսի 14-ին Զիտոն մահացել է Սանտուսի հիվանդանոցում[3], որտեղ գտնվում էր ինսուլտով[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնությունների մասնակից՝ 1958, 1962, 1966
  • Աշխարհի չեմպիոն (2) 1958, 1962
  • Բրազիլիայի գավաթակիր (այժմ հաղթանակները հավասարեցվում են Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսին) (5) 1961, 1962, 1963, 1964, 1965
  • Լիբերտադորեսի գավաթակիր (2) 1962, 1963
  • Միջմայրցամաքային մրցաշարի գավաթակիր (2)․ 1962, 1963
  • Սան-Պաուլուի մրցաշարի հաղթող (10)․ 1955, 1956, 1958, 1960, 1961, 1962, 1964, 1965, 1967, 1968
  • Ռիո - Սան-Պաուլու մրցաշարի հաղթող (4)․ 1959, 1963, 1964, 1965
  • Օսվալդո Կրուզի գավաթակիր (3)․ 1955, 1961, 1962
  • O’Higgins Cup-ի գավաթակիր (2)․ 1955, 1959
  • Ռոքի գավաթակիր (2)․ 1957, 1963
  • «Theresa Herrera»-ի հաղթող (1)․ 1959
  • «Colombino Huelva» մրցաշարի հաղթող (1)․ 1959
  • Paris Tournament (2)․ 1960, 1961
  • Buenos Aires Tournament (1)․ 1965

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]