Զիլճյան ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զիլճյան ընտանիք
Zildjian Logo.svg
Zildjian a 18 inch china cymbal.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն, musical instrument manufacturing company? և ձեռնարկություն
Հիմնադրված է1623
ՎայրՆորուել և Նորուել, ԱՄՆ
Կայքzildjian.com
Zildjian Վիքիպահեստում
Զիլճյան ընտանիքի արտադրության ծնծղա

Զիլճյան ընտանիք, ծնծղա արտադրող վարպետների ընտանիք (այստեղից էլ ազգանունը՝ թուրքերեն զիլ՝ ճչան, ծնծղա

Զիլճյան ընտանիքը այդ գործը ձեռնարկել է դեռևս 15-16-րդ դդ․։ 1623 թվականին Ավետիս Զիլճյանը Կոստանդնուպոլսում մետաղների (անագ, պղինձ) որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտնիք սերնդեսերունդ հաղորդվել է միայն ընտանիքի երեք արու անդամներին։

Զիլճյաններն Օսմանյան կայսրության ողջ տարածքում ծնծղաների համատարած արտադրության արտոնյալ իրավունք ստացան։ Հետագայում այդ ծնծղաները կատարելագործվեցին ու սկսեցին օգտագործվել օսմանյան բանակի երաժշտախմբերում։

Զիլճյան ընտանիքի նշանավոր ներկայացուցիչն էր Քերովբե Զիլճյանը (1838—1910)։ Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում, ունեցել սեփական գործատուն, որտեղ պատրաստված ծնծղաները դիմացկունությամբ և հնչյունի նրբությամբ գերազանցել են եվրոպական ամենանշանավոր մակնիշների արտադրանքին։ Նրա արտադրած ծնծղաները եվրոպական ն ամերիկյան միջազգային ցուցահանդեսներում արժանացել են շքանշանների ու պատվոգրերի (Լոնդոնում՝ 1851-ին, Փարիզում՝ 1862-ին, Չիկագոյում՝ 1893-ին, Բեռլինում՝ 1898-ին, Իտալիայում՝ 1907-ին, «Մեծ մրցանակ»)։

1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել ԱՄՆ։ Զիլճյանների ընտանիքի արհեստանոցը այժմ գտնվում է Նորթ Քուինս քաղաքում (Մասսաչուսեթսի նահանգ)։

Ժամանակի ընթացքում Զիլճյան կորպորացիան կատարելագործել է արտադրական ողջ տեխնոլոգիան, ստեղծելով թավալուն (ռայթ) ծնծղաներ, որոնք ներառված են մի քանի թմբուկներից բաղկացած հարվածային գործիքի մեջ և հանրությանը ծանոթ են չիկա-չիկ անվամբ։

Քսաներորդ դարի կեսերից ցայսօր ջազ և ռոք նվագախմբերի հիմնական մատակարարը Զիլճյաններն են եղել, ինչի շնորհիվ նրանց ընկերությունը ֆինանսական հսկայական միջոցներ է կուտակել և, միայն 2006 թ. վաճառքի հասույթն կամել է մոտ 53.7 միլիոն ամերիկյան դոլար[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 689 CC-BY-SA-icon-80x15.png