Զբիգնև Զալուսկի
Զբիգնև Զալուսկի | |
---|---|
լեհ.՝ Zbigniew Załuski | |
հուլիսի 31, 1926[1][2] - մարտի 5, 1978[1] (51 տարեկան) | |
Ծննդավայր | Կիվերցի, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Զբիգնև Զալուսկի (լեհ.՝ Zbigniew Załuski, հուլիսի 31, 1926[1][2], Կիվերցի, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 1978[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ սպա, գրող և խորհրդարանի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վոլինի վոևոդությունում։ 1940 թվականին՝ խորհրդային զորքերի ներխուժումից շատ չանցած, աքսորվել է Ղազախստան։ 1944 թվականին՝ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության զորքին միանալուց հետո, նա մասնակցել է Կոլբերգի և Բեռլինի մարտերին։ Զալուսկին միացել է Լեհ աշխատավորների կուսակցությանը և հաճախել Քաղաքական կրթության ակադեմիա[3], ի վերջո հասել է մինչև գնդապետի կոչման[4]։
Որպես խմբագիր աշխատել է Wojsko Ludowe[5] (Ժողովրդական բանակ) ամսագրում և գրել մի շարք գրքեր ռազմի և Լեհաստանի պատմության մասին։ Զալուսկին եղել է նաև որոշ ֆիլմերի սցենարիստ և խորհրդատու։
1969 թվականին նա Լեհաստանի միավորված աշխատավորական կուսակցության կողմից ընտրվել է Սեյմի անդամ և պատգամավոր եղել մինչև մահ։ 1974 թվականին դարձել է լեհ-խորհրդային բարեկամության վարչական խորհրդի անդամ։ Զալուսկին մինչև մահ Լեհաստանի գրողների միությունում գլխավորել է Լեհաստանի միավորված աշխատավորական կուսակցության սկզբնական կազմակերպությունը[6]։ Մահացել է սրտամկանի ինֆարկտից։
Հրապարակախոսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Siedem polskich grzechów głównych[7]
- Wojsko polskie — ojczyzny wierna straż
- Polacy na frontach II wojny światowej
- Czterdziesty czwarty
- Finał 1945
- Przepustka do historii
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այնուհետև կտիրի լռություն (լեհ.՝ Potem nastąpi cisza) – 1965
- Ուս ուսի / Ուղղություն դեպի Բեռլին (լեհ.՝ Kierunek Berlin) – 1968
- Վերջին օրերը (լեհ.՝ Ostatnie Dni) – 1969
- Ազատագրում – 1969-1971
- Լեգենդը (լեհ.՝ Legenda) – 1970
- Հաղթանակ (լեհ.՝ Zwycięstwo) – 1974
- Ազատության զինվորներ – 1977
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://bs.sejm.gov.pl/F?func=find-acc&acc_sequence=000015035&find_code=SYS&local_base=ARS10
- ↑ 2,0 2,1 2,2 https://katalog.bip.ipn.gov.pl/informacje/42805
- ↑ Ակադեմիան վերանվանվել է Ակադեմիա քաղաքական սպաների համար 1949 թվականին։ Նրա հիման վրա 1951 թվականին հիմնադրվել է Ձերժինսկու քաղաքական-ռազմական ակադեմիան Վարշավայում։
- ↑ Die Polnische Heimatarmee, Oldenburg Science Press, 2003 [ISBN 3-486-56715-2]. Page 702.
- ↑ Wojsko Ludowe-ն ամսագիր է, որ հրատարակվել է Բանակի գլխավոր քաղաքական վարչության կողմից։
- ↑ «A report by Radio Free Europe». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ A critique
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զվիգնև Զալուսկին Filmpolsky կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբիգնև Զալուսկի» հոդվածին։ |
|