Զաքար Զաքարյան
Զաքար Զաքարյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Զաքար Զաքարեան |
Ծնվել է | 1849 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Վախճանվել է | 1923 |
Մահվան վայր | Saint-Léger-de-Montbrun[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սենտ Բարբի քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Ferdinand Humbert? |
![]() |
Զաքար Զաքարյան (օգոստոս 1849[5], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 7, 1923[2] կամ 1922[3][4], Saint-Léger-de-Montbrun[1]), ֆրանսահայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթություն ստացել է ծննդավայրում։ 1867 թվականին ուղարկվել է Փարիզ, որտեղ հետևել է բժշկության՝ Սեն Բարբի վարժարանում, որից հետո մի քանի տարի աշխատել է Փարիզի հիվանդանոցներում։ Ուսանողական տարիներից իր մեջ նկարչական հակում ունենալով՝ հետևել է այդ ասպարեզին։
1879 թվականին Փարիզի Վոլնեյ ակումբում առաջին անգամ ցուցադրել է իր նկարները։ Քաջալերված գտած ընդունելությունից, ամբողջովին նվիրվել է նկարչության։ 1885 թվականին Շանզ Էլիզեի սրահներում ցուցադրած իր երկու նկարներից մեկը գնվել է Օռլեանի թանգարանի կողմից։ Ավելի ուշ նույն պատվին են արժանանում ևս 12 գործ։ Քսանից ավել թանգարաններ գնել են նրա վրձնի արտադրանքը։ Աչքի է ընկել որպես նատյուրմորտի մեծ վարպետ։ 1889 և 1900 թվականների համաշխարհային ցուցահանդեսներում արժանանում է ոսկե մեդալի, իսկ 1889-ին ստանում է Պատվո լեգեոն շքանշան։ 1907 թվականին փարիզյան ցուցահանդեսին ներկայացված «Երաժշտական գործիքները» անմիջապես գնեց Փարիզի Լյուքսենբուրգյան թանգարանը։
Թերթերն ու ամսագրերի բազմաթիվ հիացական տողերից բացի, Զաքարյանի մասին գրվել է Ռոժե Պերի «Գեղարվեստի ընդհանուր պատմության» և Պոլ Ադանի «Ֆրանսիական արվեստի տասը տարին» ուսումնասիրությունների մեջ[6][7]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[8]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Gallica — 1997.
- ↑ 2,0 2,1 Google Գրքեր(բազմ․) — 2005.
- ↑ 3,0 3,1 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00200876
- ↑ 4,0 4,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Gallica — 1997.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 327-328
- ↑ Շահեն Խաչատրյան (1991)։ Ֆրանսահայ կերպարվեստ։ Երևան: «Անահիտ»։ էջ 13-18
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ հունիսի 26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 675)։ ![]() |