Զաքար Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զաքար Զաքարյան | |
---|---|
Ի ծնե | Զաքար Զաքարեան |
Ծնվել է | օգոստոս 1849[1] կամ 1849[2][3] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][3] |
Վախճանվել է | օգոստոսի 7, 1923[4] կամ 1923[2][3] |
Մահվան վայր | Saint-Léger-de-Montbrun[5] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Սենտ Բարբի քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Ferdinand Humbert? |
Զաքար Զաքարյան Վիքիդարանում | |
Zakar Zakarian Վիքիպահեստում |
Զաքար Զաքարյան (օգոստոս 1849[1] կամ 1849[2][3], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][3] - օգոստոսի 7, 1923[4] կամ 1923[2][3], Saint-Léger-de-Montbrun[5]), ֆրանսահայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթություն ստացել է ծննդավայրում։ 1867 թվականին ուղարկվել է Փարիզ, որտեղ հետևել է բժշկության՝ Սեն Բարբի վարժարանում, որից հետո մի քանի տարի աշխատել է Փարիզի հիվանդանոցներում։ Ուսանողական տարիներից իր մեջ նկարչական հակում ունենալով՝ հետևել է այդ ասպարեզին։
1879 թվականին Փարիզի Վոլնեյ ակումբում առաջին անգամ ցուցադրել է իր նկարները։ Քաջալերված գտած ընդունելությունից, ամբողջովին նվիրվել է նկարչության։ 1885 թվականին Շանզ Էլիզեի սրահներում ցուցադրած իր երկու նկարներից մեկը գնվել է Օռլեանի թանգարանի կողմից։ Ավելի ուշ նույն պատվին են արժանանում ևս 12 գործ։ Քսանից ավել թանգարաններ գնել են նրա վրձնի արտադրանքը։ Աչքի է ընկել որպես նատյուրմորտի մեծ վարպետ։ 1889 և 1900 թվականների համաշխարհային ցուցահանդեսներում արժանանում է ոսկե մեդալի, իսկ 1889-ին ստանում է Պատվո լեգեոն շքանշան։ 1907 թվականին փարիզյան ցուցահանդեսին ներկայացված «Երաժշտական գործիքները» անմիջապես գնեց Փարիզի Լյուքսենբուրգյան թանգարանը։
Թերթերն ու ամսագրերի բազմաթիվ հիացական տողերից բացի, Զաքարյանի մասին գրվել է Ռոժե Պերի «Գեղարվեստի ընդհանուր պատմության» և Պոլ Ադանի «Ֆրանսիական արվեստի տասը տարին» ուսումնասիրությունների մեջ[6][7]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Զաքար Զաքարյանի «Նատյուրմորտ. Սալորներ» նկարը, 1890-ական թվականներ
-
Նատյուրմորտ. Նկարչական իրեր
-
Նատյուրմորտ. բաժակով ջուրն ու թզերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gallica (ֆր.) — 1997.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 394.
- ↑ 4,0 4,1 4,2 Google Books(բազմ․) — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Gallica (ֆր.) — 1997.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 327-328.
- ↑ Շահեն Խաչատրյան (1991). Ֆրանսահայ կերպարվեստ. Երևան: «Անահիտ». էջ 13-18.
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքար Զաքարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքար Զաքարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 675)։ |