Զարմանալի հայերեն
«Զարմանալի հայերեն» | |
---|---|
Ժանր | զրույցներ |
Հեղինակ | Դավիթ Գյուրջինյան |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | «Էդիթ Պրինտ» |
Հրատարակվել է | 2020 |
«Զարմանալի հայերեն», բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանի գիրքը։ Լույս է տեսել 2020 թվականին, «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակի «Զարմանալի հայերեն» զրույցների գիրքը լույս է տեսել 2020 թվականի մայիսին։ Գիրքը նվիրված է արդի հայերենում հաճախ գործածվող այն բառերին, որոնց ծագումն սկսվում է գրաբարից։
Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքն ունի 224 էջ։ Կազմված է բառարանային սկզբունքով (բառերը դասավորված են ըստ այբբենական կարգի)։ Զրույցների վերնագրերն էլ հենց քննարկվող բառերն են։ Ինչպես ընթերցողին ուղղված խոսքում հեղինակն է նկատում՝ «Այսպես դյուրանում է գրքից օգտվողի գործը (միաժամանակ վերանում է առարկայացանկի անհրաժեշտությունը)»։
Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հեղինակն ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրել է հին հայերենի բառային կազմի համաժամանակյա և տարժամանակյա իմաստները, հետևել է լեզվի զարգացման ընթացքում բառերի կրած տարատեսակ փոփոխություններին և արձանագրել արդի լեզվավիճակում դրանց ցուցաբերած իմաստներն ու նշանակությունները, որոնք, շատ հաճախ հեռացած լինելով նախնական իմաստից ու արժեքից, ներկայանում են բոլորովին նոր իմաստներով։ Այդ կարգի աշխատանք կատարելու համար հեղինակն ուսումնասիրել է գրաբարի արժեքավոր բառարանները, գրաբարալեզու հեղինակների մատյանները, արդի հայերենի բացատրական բառարաններն ու մեծածավալ գեղարվեստական երկեր և իր ուսումնասիրության արդյունքները հաստատել է բնագրային համարժեք վկայություններով։ - Լալիկ Խաչատրյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]
|
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Կրթություն». Հ. 30-31 2020 - Պաշարների շտեմարան»։ lib.armedu.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-13-ին։ Վերցված է 2020-08-10