Զառա Տոնիկյան
| Զառա Տոնիկյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 5, 1953 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մահացել է | սեպտեմբերի 10, 2024[1] (71 տարեկան) Բելգիա |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ |
Զառա Հայկի Տոնիկյան (հունվարի 5, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 2024[1], Բելգիա), էստրադային ջազ երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զառա Տոնիկյանը ծնվել է Երևանում։ Երաժշտական գործունեությունն սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թվականին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված սովետա-շվեդական ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների երգերով։
1992 թվականից բնակվել ու ստեղծագործել է Բելգիայում։ Բելգիա տեղափոխվելուց հետո առաջին մենահամերգն ունեցել է 1994 թվականին, Կորտրեյկ քաղաքի ջազ-ակումբում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հայտնի բեմերում, մասնակցել մի շարք փառատոների[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||