Զառա Մանուչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զառա Մանուչարյան
Ծնվել է1972
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Երևան
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Զառա Մանուչարյան (Զարուհի Մանուչարյան, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զառա Մանուչարյանը ծնվել է 1972 թվականին, Երևանում։ 1981-1985 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1989-1995 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժնում[1]։ 2001 թվականին արվեստի մենեջմենթի և մարքեթինգի մասնագիտական դասընթացներ է անցել Զալցբուրգում (Ավստրիա)։ 1998 թվականից Հայաստանում հիմնադրված «Կոբալտ» միության փոխնախագահն է, 1995 թվականից անդամակցում է "Kobalt" FRAUEN-KUNST-und-MEDIEN-ին (Համբուրգ)[2], 1998 թվականից` Հայաստանի նկարիչների միությանը, 2005 թվականից` Արվեստի միջազգային ասոցիացիային (ՅՈՒՆԵՍԿՕ)։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հովհաննես Թումանյանի թանգարանում, Ակադեմիա պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Սոֆիայի «Հիլթոն» հյուրանոցում[3], Պլովդիվի Գալերի մոլում։

1995 թվականից մասնակցում է տեղական և միջազգային տարբեր խմբակային ցուցահանդեսների։

«Հիերոտոպիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ներկայացրած «Հիերոտոպիա» (սակրալ տարածք) խորհագրով կոնցեպտուալ ցուցահանդեսում Մանուչարյանը ներկայացրել է միստիկ շարքի աբստրակտ կտավներ, միաժամանակ ներկայացնելով երեք հայկական եկեղեցիներ՝ Անիի Մայր տաճարը, Սանահինը և Զվարթնոցը` ավանգարդ ոճում։ Գծերի, գույների, պատկերների միջոցով նկարաչուհին արտահայտել է հայկական ինքնությունը, սակայն ոչ դասական, ավանդական միջոցներով։ Կտավներում Մանուչարյանը ստեղծել է իր սակրալ տարածքը՝ եկեղեցիների հատակագծերն ու սիմվոլները համատեղել Մատյան ողբերգության տողերին` կտավներում քննելով իր հոգևոր ինքնությունը, հայկական ինքնությունը[4]։

«Աշխատանքներն արվել են մոտավորապես հինգ տարվա ընթացքում։ Այդ շրջանում տեղափոխվեցի և սկսեցի ապրել Եվրոպայում, իսկ ամենամեծ գործերի պատվերներն եղան հենց այնտեղ։ Այնտեղ ունեցա երեք անհատական ցուցահանդես, որոնցից մեկը տեղի ունեցավ Սոֆիայում։ Ինձ պատվիրվեց երկու մետրանոց գործ և քանի որ տարածք չունեի նկարելու համար, հայկական եկեղեցի տրամադրեցին, որի ներսում էլ նկարել եմ և մեծ աշխատանքներս, և փոքրերը։ Եկեղեցու ներսում նկարելն անչափ հետաքրքրաշարժ, աստվածային և ոգեշնչող գործընթաց էր[5]»:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհատականություն և միասնություն (1998)
  • Մուրազածառ (1998)
  • Արվեստ, Ժամանակ, Տիեզերք (2000)
  • Ճանապարհ դեպի Բոդիսաթվա (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զառա Մանուչարյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  2. Zara Manucharyan
  3. www.anima-artgallery.com, Art Exhibition, Zara Manucharyan
  4. Զառա Մանուչարյանը կտավների մեսիջը՝ վերականգնել սրբազան եկեղեցիները
  5. Հայկական եկեղեցիները` Զառա Մանուչարյանի աբստրակտ կտավներում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]