Զառա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զառա (այլ կիրառումներ)
Զառա
Բնօրինակ անունЗара
Ի ծնե անունЗарифа́ Паша́евна Мгоя́н
Նաև հայտնի է որպեսЗара և Zara
Ծնվել էհուլիսի 26, 1983(1983-07-26)[1] (40 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերէստրադա, ժողովրդական երաժշտություն, ռոմանս, փոփ֊ֆոլք և շանսոն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և հասարակական գործիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն1997 - այժմ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ մեդալ «Սիրիայում ռազմական գործողության մասնակցին»
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մրցանակ մեդալ «Հավատի և բարության համար»
և ՌԴ պաշտպանության նախարարության մրցանակ մշակույթի և արվեստի բնագավառում գործունեության համար
Կայքzara.ru
 Zara (singer) Վիքիպահեստում

Զառա (իսկական անունը՝ Զարիֆա[2] Փաշայի Մգոյան (ռուս.՝ Зарифа́ Паша́евна Мгоя́н), հուլիսի 26, 1983(1983-07-26)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), եզդի երգչուհի և դերասանուհի, ռուսական էստրադայի ներկայացուցիչ։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2016)[3][4][5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զառան ծնվել է 1983 թվականի հուլիսի 26-ին Լենինգրադում՝ Լենինականից այդտեղ տեղափոխված եզդիների ընտանիքում։ Սովորել է Օտրադնոե քաղաքի № 2 միջնակարգ դպրոցում։ Արծաթե մեդալով ավարտել է Սանկտ Պետերբուրգի № 56 գիմնազիան։

Զառայի հայրը՝ Փաշա Մգոյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, աշխատում է մեքենաշինության բնագավառում։ Մայրը Նադի Մգոյանն է։ Զառան ունի նաև ավագ քույր՝ Լիանան, և կրտսեր եղբայր՝ Ռոմանը։

Մինչ 2004 թվականը Զառան դավանել է եզդիականություն, հետո ընդունել է քրիստոնեություն[6][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Զառան Լենինգրադի մարզի Օտրադնոե քաղաքում ծանոթանում է երաժիշտ և կոմպոզիտոր Օլեգ Կվաշայի հետ։ Վերջինիս հետ 1996 թվականին ձայնագրում է «Сердце Джульетты», «Именно сегодня, именно сейчас…» և «Колыбельная (Бай-бай-бай)» երգերը, որոնք հնչել են ռադիոյով և երգչուհուն բերել ճանաչում։ Սահմանափակ քանակով թողարկվել է մաքսի սինգլ չորս երգերով։

1997 թվականին Զառան «Сердце Джульетты» երգով մասնակցում է «Утренняя звезда» (Մոսկվա) հեռուստատեսային մրցույթի եզրափակչին, ինչպես նաև ստանում է «Թող ծիծաղեն երեխաները» (Կահիրե և Պորտ Սաիդ, Եգիպտոս) միջազգային փառատոնի գրան-պրին։ 1998 թվականին երգչուհին արժանանում է «Надежды Сибири» (հայերեն՝ Սիբիրի հույսեր, Օմսկ) մրցույթի, մանկական նոր երգի կատարողների «Ծննդյան օր» և «Шлягер года» (երկուսն էլ՝ Սանկտ Պետերբուրգ) մրցույթների գրան-պրիների։ «Надежды Европы» (հայերեն՝ Եվրոպայի հույսեր, Սոչի) մրցույթում երկու տարի անընդմեջ արժանացել է Առաջին աստիճանի դիպլոմի և գրան-պրիի, իսկ 1999 թվականին Սոչիում՝ «Голос-1999» մրցույթում դարձել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիր։

2004 թվականին Զառան ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիան։ Ակադեմիայում սովորելու տարիներին «Մոխովայայի ուսումնական թատրոնի» բեմում խաղացել է «Голоса ушедшего века» («Անցած դարի ձայները»), «Идиот» («Ապուշը») և «Небесные ласточки» («Երկնային ծիծեռնակներ») ներկայացումներում։

2009-2012 թվականներին արժանացել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակի «Для неё», «Недолюбила», «Амели» և «Любовь на бис» (կատարում է Ալեքսանդր Ռոզենբաումի հետ[8]) երգերի համար համապատասխանաբար։

2014 թվականին հանրությանն է ներկայացրել իր նոր երգը՝ «Счастье над Землёй»[9][10], որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ։

2015 թվականին Զառան դարձել է Կարաչայ-Չերքեզիայի հանրապետության վաստակավոր արտիստ։

Հեռուստատեսային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Զառան մասնակցել է Աստղերի ֆաբրիկա-6 նախագծին, որի պրոդյուսերն էր Վիկտոր Դրոբիշը։ Երգչուհին հասել է մինչև եզրափակիչ և զբաղեցրել երրորդ տեղը։

Հետագայում թողարկել է մի քանի երաժշտական ալբոմներ, նկարահանվել է «Ֆավորսկի», «Спецназ по-русски—2», «Լյոնկա Պանտելեևի կյանքն ու մահը» սերիալներում, ինչպես նաև մի շարք գեղարվեստական ֆիլմերում (այդ թվում՝ Իրինա Եվտեևայի «Դև» և «Արիադնա» կարճամետրաժ ֆիլմերում)։

2009 թվականին Զառան մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Две звезды» («հայերեն՝ Երկու աստղ») նախագծին, հասել էմինչև եզրափակիչ և հանդիսատեսի քվերակության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը (1-ին տեղ՝ Մարկ Տիշման և Նոննա Գրիշաևա, 2-րդ տեղ՝ Զառա և Դմիտրի Պևցով, 3-րդ տեղ՝ Ալեքսանդր Օլեշկո և Վիկտորյա Դայնեկո)։ Պրոդյուսեր Իգոր Մատվիենկոյի խոսքերով՝ երգը, որ Զառայի մտահղացմամբ նախագծի եզրափակչում կատարեցին Զառան ու Դմիտրի Պևցովը, արժանի էթողարկվելու որպես առանձին սինգլ։

2011 թվականի մարտին մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա. վերադարձ» նախագծին։

Զառան պարբերաբար մասնակցում է «ДОстояние РЕспублики» նախագծի հաղորդումներին՝ իր երգացանկում ավելացնելով խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երգչուհու շնորհիվ կրկին ժողովրդականություն սկսեց վայելել Վլադիմիր Նեչաևի «Осенние листья» երգը[11](Բ. Մոկրոուսով, Մ. Լիսյանսկի)։

2015 թվականի սկզբից Զառան «Звезда» հեռուստաալիքի «Новая Звезда» («հայերեն՝ Նոր աստղ») մրցույթի ժյուրիի մշտական անդամ է։ Մրցույթն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աջակցությամբ[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Զառան ամուսնացել է Սանկտ Պետերբուրգի նախկին նահանգապետ Վալենտին Մատվիենկոյի որդու՝ «Սանկտ Պետերբուրգ» բանկի ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնի փոխնախագահ Սերգեյ Մատվիենկոյի հետ։ Ամուսնու պնդմամբ ընդունել է քրիստոնեություն[13]։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Կազանյան մայր տաճարում։ Սակայն նրանց ամուսնական կյանքը շարունակվեց ընդամենը մեկուկես տարի։

2008 թվականին Զառան ամուսնացել է Մոսկվա քաղաքի առողջապահության դեպարտամենտի դեղագործական բանkի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ։ Վերջինs Զառայի հետ ամուսնանալու համար բաժանվել էր կնոջից, ում հետ ունեին երկու երեխա[14]։

2010 թվականի մայիսի 7-ին ծնվել է Զառայի ու Սերգեյ Իվանովի ավագ որդին՝ Դանիիլը[15], իսկ 2012 թվականի ապրիլի 9-ին՝ երկրորդ որդին՝ Մաքսիմը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2002 Где течёт река Օլեգ Գուսև Там, где течёт река
2007 Замела зима Գեորգի Թոիձե Я не та
2007 Небом на двоих Վադիմ Շմելև Для неё
2009 Для неё Ալեքսանդր Ստրիժենով Для неё
2009 Недолюбила Կատյա Ցարիկ Для неё
2010 Ничья Կատյա Ցարիկ Для неё
2011 Амели Սերգեյ Տկաչենկո TBA
2011 Любовь на бис Ալան Բադոև TBA
2013 Спящая красавица
(զուգերգ Ստաս Միխայլովի հետ)
Սերգեյ Տկաչենկո TBA
2014 Счастье над Землёй Ալեքսեյ Պոտապենկո TBA
2015 Этот год любви Բախոդիր Յուլդաշև TBA
2016 Ленинград Սերգեյ Տկաչենկո TBA

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 – Բարոն անունով – իտալուհի
  • 2004 – Спецназ по-русски 2 – Կարինա Մավրինա
  • 2005 – Ֆավորսկի – Գայանե
  • 2006 – Լյոնկա Պանտելեևի կյանքն ու մահը – գնչուհի Ազա
  • 2009 – Փոքրիկ ողբերգություններ – Դոննա Աննա, Կոմանդորի այրին
  • 2010 – Սպիտակ ավազ – Ամինա
  • 2013 – Կինը սահմանին – Զարեմա

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 — ԱԴԾ մրցանակ (ռուս.՝ Премия ФСБ) «Երաժշտական արվեստ» անվանակարգում «Это просто война…» երգի կատարման համար
  • 2009 — «Ոսկե գրամոֆոն» ազգային երաժշտական մրցանակ «Для неё» երգի համար
  • 2010 — «Ոսկե գրամոֆոն» ազգային երաժշտական մրցանակ «Недолюбила» երգի համար
  • 2011 — «Ոսկե գրամոֆոն» ազգային երաժշտական մրցանակ «Амели» երգի համար
  • 2012 — «Ոսկե գրամոֆոն» ազգային երաժշտական մրցանակ «Любовь на бис» (զուգերգ Ալեքսանդր Ռոզենբաումի հետ) երգի համար
  • 2013 — «Տարվա երգ 2013» ազգային երաժշտական մրցանակ «Спящая красавица» (զուգերգ Ստաս Միխայլովի հետ) երգի համար
  • 2014 — Միութենական պետության մրցանակ (2014)
  • 2014 — «Տարվա երգ 2014» ազգային երաժշտական մրցանակ «Счастье над Землёй» երգի համար
  • 2015 — Կարաչայ-Չերքեզիայի հանրապետության վաստակավոր արտիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Произношение имени самой Зарой в интервью см. с отметки 3:00
  3. Указ Президента Российской Федерации от 26 октября 2016 года № 572 «О награждении государственными наградами Российской Федерации». С. 22.
  4. Награждённые государственными наградами Российской Федерации. Вручение государственных наград — 26 января 2017 года. Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  5. ВИДЕО. Путин присвоил певице Заре звание заслуженного артиста РФ. — Церемония награждения прошла в Кремле. Телеканал «РЕН ТВ» // ren.tv (26 января 2017 года)
  6. Музыкальная партия семьи Матвиенко
  7. THT Зара исповедовала езидизм(չաշխատող հղում)
  8. Татьяна Витковская. (3 декабря 2012 г.). «Все звёзды на «Золотом граммофоне»». Журнал «7 дней» (ռուսերեն). 7days.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  9. «Зара — «Вспоминай меня»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  10. Зара — Вспоминай меня — YouTube
  11. «Осенние листья» в исполнении В. А. Нечаева
  12. «Вокальный конкурс телеканала «Звезда» при поддержке Министерства Обороны РФ «Новая Звезда»». "Новая Звезда". Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  13. Алексей Ъ-Соболев. (26.04.2004). «Музыкальная партия семьи Матвиенко». Газета «Коммерсантъ».
  14. Светлана Кузнецова. (08.08.08). «Зара вышла замуж». Известия. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  15. Певица Зара родила первенца 7 мая в полдень // KP.RU

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զառա (երգչուհի)» հոդվածին։