Զաբիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զաբիդ
ԵրկիրԵմեն Եմեն
Մակերես1,35 կմ²
ԲԾՄ114 մետր
Բնակչություն50 781 մարդ (2005)
Ժամային գոտիUTC+3
Զաբիդ (Եմեն)##
Զաբիդ (Եմեն)

Զաբիդ (հայտնի է նաև որպես Զեբիդ), հինավուրց քաղաք Եմենում, որի բնակչության թիվը կազմում 52 590։ Զաբիդն կոչվել է քաղաքից հարավ գտնվող վադիի անունով։ Գտնվում է Հոդեյդա մուհաֆազայում։

819-820 թվականներից մինչև 1017-1018 թվականները քաղաքը եղել է Զիյադյանների պետության, իսկ 1021-1022 թվականներից մինչև 1158-1159 թվականները՝ Նաջահյանների պետության մայրաքաղաքը[1]։

Մահիդյանների արքայատոհմի հիմնադիր Ալի իբն ալ-Մահդին եկել է Թահիմայի շրջանից, որտեղ վարել է ճգնավոր ապրելակերպ, մինչև իրեն հռչակել է ուղղահավատ խալիֆ Ալի իբն Աբի Տալիբի ուղղակի ժառանգ և իսլամական մարգարե։ Մոտ 1150 թվականին Ալի իբն ալ-Մահդին, առաջնորդելով իր յամախոհներին, որոնց նա անվանում էր անսարներ («աջակիցներ») և մուհաջիրներ («ներգաղթյալներ»), ապստամբություն է բարձրացրել Նաջահիյաների թուլացող պետության դեմ և սկսել է գրավել նրանց ամրոցներն ու բնակավայրերը։ 1159 թվականին Մահդյանները գրավել են Զաբիդը։ Աբդ ալ-Նաբիի օրոք Մահդիդի պետությունը տարածվել է ողջ Արևմտյան Եմենում, իսկ 1172 թվականին Աբդ ալ-Նաբին մոտեցել է Ադենին, որը գտնվում էր Զուրայանների դինաստիայի տիրապետության տակ, սակայն չի կարողացել գրավել այն՝ պարտություն կրելով Զուրայանների և Համդանիդով]] միասնական ուժերից։ Շուտով՝ օգտվելով ներքին բախումներից, Եմեն է ներխուժել Այյուբյան բանակը սուլթանի եղբոր՝ Սալահ ադ-Դին Շամս ադ դին Թուրան շահի գլխավորությամբ։ 1174 թվականի մայիսին՝ երկօրյա գրոհից հետո, Թուրան Շահը գրավել է Զաբիդը։ Աբդ ալ-Նաբին և նրա երկու եղբայրները գերեվարվել են և ինն ամիս անց մահապատժի ենթարկվել Ադենում։

Արդեն XIII-XV դարերի ընթացքում Զաբիդը եղել է Եմենի մայրաքաղաքը։ Քաղաքում գործել է հայտնի համալսարան, որը եղել է իսլամական գիտության կենտրոն։

1993 թվականին քաղաքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2], իսկ 2000 թվականին ընդգրկվել է «կարմիր ցուցակում»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Najahid Dynasty." Encyclopædia Britannica Online, 14 April 2006.
  2. «Decision : CONF 002 XI Inscription: Historic Town of Zabid (Yemen)». unesco.org. 1993.
  3. UNESCO World Heritage Site in Danger 2000: Historic Town of Zabid

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густерин П. В. Йеменская Республика и её города. М.: Международные отношения, 2006.
  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաբիդ» հոդվածին։