Վադի
Վադի (արաբ․՝ وادي), գետերի չոր հուների և էրոզիայի հետևանքով գետահովիտներում ժամանակավոր կամ ընդհատվող ջրային հոսքերի արաբերեն անվանումը[1], որոնք առաջանում են հորդառատ տեղումներից հետո՝ հատկապես Արաբական թերակղզում և Հյուսիսային Աֆրիկայի անապատներում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վադիի երկարությունը հասնում է հարյուրավոր կիլոմետրերի և սովորաբար ավարտվում է անջրթող իջվածքներով, որոնց հունը ծածկված է լինում ողողատով։ Նրանք հաճախ ունենում են զառիթափ լանջեր։
Հավանական է, որ դրանք մնացուկային գետահովիտներ են, որոնք պահպանվել են խոնավ կլիմայի պայմաններում[2]։
Արաբական թերակղզում, Սիրիայում և Հյուսիսային Աֆրիկայում վադի եզրույթը հաճախ կիրառվում է աշխարհագրական անվանումներում, մասնավորապես՝ Իբերական թերակղզում՝ Գվադալախարա քաղաքի կամ Գվադալկիվիր գետի անվանումներում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://geoman.ru/geography/info/index.shtml
- ↑ http://www.jeunessearabe.info/article.php3?id_article=98?lang=fr
- ↑ Alimsk (2013-12-20)։ «Wadi Bani Khalid & Wadi Hawer»։ Oman Tripper։ Վերցված է 2018-03-25
- ↑ Pedro (5 September 2014)։ «Visiting Wadi Bani Khalid, Oman: A Desert Paradise»։ Travel With Pedro։ Վերցված է 2018-03-25
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Вади или Уади»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Вади // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.