ԶԼՄ-ների ազատությունն Ադրբեջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամուլի ազատության ինդեքս 2020[1]      Լավ իրավիճակ      Հուսադրող իրավիճակ      Ակնհայտ խնդիրներ      Բարդ իրավիճակ      Լրջագույն իրավիճակ      Տվյալներ չկան

Ադրբեջանցիների մեծ մասը տեղեկատվությունն ստանում է հեռուստատեսությունից, ինչն ակնհայտորեն պրոկառավարական է և գտնվում է խիստ վերահսկողության տակ։ Համաձայն «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության 2012 թվականի զեկույցի՝ Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն չունեն ստանալ օբյեկտիվ և վստահելի տեղեկատվություն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։ Զեկույցում նաև նշված է, որ երկրի բնակչությունը բավարար տեղեկացված չէ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին[2]։

Ադրբեջանի իշխանությունները կիրառում են բազմաթիվ միջոցներ՝ երկրում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու համար։ Ընդդիմությունը, անկախ լրատվամիջոցները և լրագրողներն սահմանափակ հասանելիություն ունեն տպագրատներին և բաշխիչ ցանցերին կամ կարող են բախվել զրպարտության մեղադրանքներին և հալածող տուգանքներին։ Նրանց նկատմամբ կիրառվում է ահաբեկման մարտավարություն, ներառյալ կեղծ մեղադրանքներով բանտարկությունը[3]։

Ազատություն ռադիոկայանը, որը միակ լրատվամիջոցն էր, որի բովանդակությունն Ադրբեջանի հասարակության համար ապահովում էր քաղաքական բազմակարծություն, 2009 թվականից արգելված է[4]:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին մամուլի ազատության խախտումների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու համար[5]։

«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» 2015 թվականի տվյալներով՝ Ադրբեջանը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առաջինն է բանտարկված լրագրողների թվաքանակով և 5-րդը՝ գրաքննության ցուցանիշներով՝ առաջ անցնելով Իրանից և Չինաստանից[6]։

2012 թվականին, երբ Եվրատեսիլ 2012 երգի մրցույթը անց էր կացվում Ադրբեջանում, «Sing For Democracy» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հիմնախնդիրներին[7]։ Հիմնախնդիրների թվում են լրագրողների նկատմամբ հարձակումները։ Այդ նպատակով 2012 թվականի մայիսի 1-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հանդիպել է մրցույթի կազմակերպիչների հետ՝ քննարկելու այս խնդիրները[8]։

Իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթերը ազատ տարածման տեսանկյունից չեն հանդիպում որոշակի խոչընդոտների։ Ադրբեջանի տպագիր թերթերի մեծ մասը վաճառվում է երկրի գրեթե ողջ տարածքում։ Եվրոպայի Խորհուրդը և Եվրոպական հանձնաժողովը մշակել են Ադրբեջանում խոսքի և տեղեկատվության ազատության օգնության միացյալ ծրագիր։ Ամերիկա-ադրբեջանական լրագրողական ակադեմիան հիմնադրվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Ակադեմիայի հիմնական նպատակն է լրագրողների պրոֆեսիոնալիզմի բարձրացումն ու մասնագիտության նկատմամբ հետաքրքրության աճի ապահովումը[9][10]։

Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, մինչ փակվելը, նախատեսում էր պետական մարմինների և գործակալությունների համար ստեղծել գործնական և միացյալ հաղորդակցման ռազմավարություն, ինչպես նաև տեղեկատվության համակարգման մեխանիզմներ։ Այս համակարգի միջոցով պետական մարմիններն ու գործակալությունները կկարողանային ապահովել իշխանություններից դեպի մեդիա և հասարակություն տեղեկատվության փոխանցումը։

Չնայած լրագրողների նկատմամբ առկա բռնաճնշումներին, Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկել է որոշակի գործողություններ, որոնք օգտակար են լրագրողների համար։ Կառավարության միջոցներով լրագրողների և խմբագրությունների համար կառուցվել է նոր շենք։ Ադրբեջանի նախագահի 2010 թվականի հուլիսի 22-ի հրամանագրով 156 տներ, առանց որևէ պարտավորության, շնորհվել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ծրագիրը կրել է «ԶԼՄ ներկայացուցիչների սոցիալական պաշտպանվածության ուժեղացման քայլեր» անվանումը[11]։ Ադրբեջանի նախագահի 2013 թվականի հուլիսի 22-ի հրամանագրով էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հանձնվել է ևս 250 բնակարան[12], որն իրականացվել է «Հավելյալ քայլեր ԶԼՄ ներկայացուցիչների սոցիալական պաշտպանվածության ուժեղացման նպատակով» անվանումը[13]։

Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը ուժեղացրել է վերահսկողությունը համացանցի վրա և հետապնդումների է ենթարկում համացանցային ակտիվիստներին և բլոգերներին։ ԶԼՄ-ների ազատության խմբերը մտահոգություններ ունեն համացանցի և լրագրողների հեռախոսային կապի նկատմամբ կառավարության վերահսկողության և գաղտնալսումների առնչությամբ[1]։

Լրագրողների նկատմամբ հարձակումներն ուղեկցվում են վերջիններիս և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական ակտիվիստների ձերբակալմամբ ու հալածմամբ։ Այդպիսի լրագրողների թվում են Ինթիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը և Լեյլա Յունուսը, որոնք ձերբակալվել էին 2014 թվականին։ Ֆիզիկական անվտանգությունից ելնելով՝ լրագրողների մեծ մասն ստիպված են եղել լքել երկիրը[1]։ Լրագրողների և ակտիվիստների վրա հարձակումները հազվադեպ են հետապնդվում օրենքով։ Դա չի վերաբերում այն լրագրողների նկատմամբ հարուցված դատավարություններին, որոնք քաղաքական դրդապատճառներով քրեական վարույթի առարկա են։ Վերջինս իրականացվում է նրանց վրա ազդեցության նպատակով, ինչպես նաև նրանց աշխատանքը խոչընդոտելու նպատակով: Հենց այս միջավայրի ազդեցության արդյունքում էլ Ադրբեջանի լրագրողների շրջանում մեծապես տարածվել է ինքնաքննադատությունը[14]։

Տպագիր և հեռարձակվող ԶԼՄ-ների մեծամասնությունը վերահսկվում է Ադրբեջանի կառավարության և քաղաքական ու տնտեսական էլիտաների կողմից։ Որոշ դեպքերում ԶԼՄ-ները վերահսկվում են կոնկրետ անհատների կողմից։ ԶԼՄ-ների սեփականատերերի թափանցիկության օրենսդրական բացը բարդացնում է ԶԼՄ-ների իրական սեփականատերերի բացահայտման խնդիրը[1]։ Սակավաթիվ անկախ լրատվամիջոցներ պայքար են մղում գոյատևման համար[1]։ Բազմաթիվ լրագրողներ աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի և սոցիալական անվտանգության։ Բացի այդ, նրանք ստանում են ոչ մշտական և հիմնականում ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված աշխատավարձեր[1]։

Լրագրողների նկատմամբ հարձակումներ և սպառնալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ սպառնալիքները, ֆիզիկական հարձակումները և հետապնդումները սովորական երևույթ են։

Միայն 2003 թվականին Ադրբեջանում ֆիզիկական բռնության զոհ է դարձել մոտ 100 լրագրող։ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում բռնության է ենթարկվել ավելի քան 50 լրագրող։ Լրագրողների միջազգային ֆեդերացիան 2013 թվականին Ադրբեջանում գրանցել է լրագրողների ուղղությամբ իրականացված 15 հարձակումներ։

  • Ընդդիմադիր երկու լրագրողներ հարձակման են ենթարկվել 2004 թվականի հուլիսին։ «Baki Khaber» ընդդմիադիր թերթի խմբագիր Այդին Գուլիևը առևանգվել և ծեծի է ենթարկվել մի քանի մարդկանց կողմից։ Վերջիններս լրագրողին մեղադրել են «իր երկրին և իսլամին չծառայելու մեջ» և ստիպել դադարեցնել լրագրողական գործունեությունը 2004 թվականի հուլիսի 17-ից[5]։
  • «Monitor» ընդդիմադիր շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը սպանվել է 2005 թվական, սակայն մինչ օրս չեն հայտնաբերվել մարդասպանները[15]։ Հուսեյնովի սպանության 10-ամյակի օրը ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հանձնակատարը կոչ է արել դադարեցնել անպատժելիությունը[16]։
  • 2011 թվականին սպանվել է գրող և լրագրող Ռաֆիք Թաղըն։ Ոչ ոք չի մեղադրվել լրագրողի սպանության մեջ[15]։
  • 2012 թվականի նոյեմբերին, Բաքվում ընդդիմության ցույցերը լուսաբանելու ժամանակ, ծեծի են ենթարկվել և ձերբակալվել լրագրողներ Ֆարահիմ Իլգարօղլուն («Yeni Musafat»), Էթիմադ Բուդաղովը («Թուրան տեղեկատվական գործակալություն»), Ամիդ Սուլեյմանովը («Media Forum») և Ռասիմ Ալիևը («IRFS»), չնայած որ հագուստիվ վրա ունեցել են «Մամուլ/Press» մակնշումը[17]։
  • 2014 թվականի ապրիլի 25-ին Բաքվի իր տան մերձակայքում հարձակման է ենթարկվել «Yeni Musafat»-ի թղթակից Ֆարահիմ Իլգարօղլուն[15][17]։
  • 2014 թվականի օգոստոսին Նախիջևանի իր գրասենյակի մոտ ծեծի է ենթարկվել անկախ լրագրող Իլգար Նասիբովը։ Արդյունքում, նրա աչքերից մեկը կորցրել է տեսողությունը[15]։
  • «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ԶԼՄ-ների մոնիթորինգի խմբի համակարգող Ռասիմ Ալիևը օգոստոսի 8-ին ծեծի է ենթարկվել մի քանի անձանց կողմից։ Ստացած վնասվածքների արդյունքում, Ալիևը հաջորդ օրը մահացել է։ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հանձնակատարը խստորեն քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին` կոչ անելով օր առաջ դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնաճնշումներն ու հարձակումները[18]։
  • 2015 թվականի նոյեմբերին, Նարդարան գյուղում ոստիկանության իսլամական արմատականների դեմ իրականացված ռեյդերի արդյունքում, հարձակման են ենթարկվել ITV և ATV հեռուստաընկերության լրագրողները, որը գտնվում է Բաքվի մոտակայքում։ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հանձնակատարը իր բողոքի նոտան է ուղարկել Ադրբեջանի իշխանություններին[19]։
  • 2016 թվականի հունվարին Բաքվի իր տան մոտ հարձարկման է ենթարկվել ԶԼՄ-ների հարցերով իրավաբան և «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գյունայ Իսմայիլովան։ Հարևանների միջամտության արդյունքում Իսմայիլովան լուրջ վնասվածքներ չի ստացել[20]։

Օրենսդրական մյուս միջոցները՝ խուլիգանությունից մինչև թմրանյութերի ու զենքի թաքցնում, պետական դավաճանություն և հարկերից խուսափում, իշխանությունների կողմից պարբերաբար օգտագործվում են պատժելու և քննադատական նյութերի հրապարակումը կանխելու համար[15]:

Անարդար դատավճիռներ և բանտարկված լրագրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել են մի շարք հայտնի լրագրողների։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն մի շարք լրագրողների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումներն անվանել է «շինծու» և «քաղաքականացված»[21]։ 2014 թվականի վերջի դրությամբ՝ ութ լրագրողներ շարունակում են ազատազրկված մնալ[15]։ Միջազգային մի շարք կառույցներ, ինչպես օրինակ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը, հետևողականորեն հերքել են ադրբեջանական իշխանությունների փաստարկներն այն մասին, որ բանտարկված լրագրողները պատասխանատվության են ենթարկվել և դատապարտվել ընդհանուր բնույթի հանցագործությունների համար[17]։ Բանտերում լրագրողների համար նախատեսված պայմանները սարսափելի են։ Բանտերի աշխատակիցները վատ են վերաբերում լրագրողներին և մերժում ցուցաբերել բժշկական օգնություն[15]։ 2015 թվականի վերջի դրությամբ՝ Ադրբեջանի բանտերում շարունակել են մնալ 10 լրագրողներ։ Նրանց թվում են[18].

  • Սեյմուր Հազի, «Azadliq» թերթի սյունակագիր։ Դատապարտվել է խուլիգանության համար։
  • Փարվիզ Հաշիմլի, լրագրող։ Դատապարտվել է մաքսանենգության, ապօրինի կերպով հրազեն պահելու և իրացնելու մեղադրանքով։
  • Նիջաթ Ալիև, «azadxeber.az» լրատվական կայքի գլխավոր խմբագիր։ Դատապարտվել է մի քանի հոդվածներով, ներառյալ թմրանյութեր պահելու և ատելության քարոզի համար,
  • Ռաշադ Ռամազանով, անկախ բլոգեր։ Դատապարտվել է թմրանյութերի անօրինական պահման և վաճառքի համար։

Ստորև կարող եք գտնել վերջին տարիներին Ադրբեջանում բանտարկված լրագրողների համառոտ ցանկը.

  • 2011 թվականի օգոստոսին Ադրբեջանի իշխանությունները բանտարկել են «Islam-azeri.az» իսլամական լրատվական կայքի խմբագիր Ռամին Բայրամովին[22]։ Լրատվական կայքը նախկինում քննադատության էր ենթարկել Ադրբեջանի կառավարությանը։ Ադրբեջանական իշխանությունները Բայրամովին սկզբում դատապարտել էին «հայրենիքի նկատմամբ թշնամական գործողությունների», իսկ ավելի ուշ արդեն «զանգվածային անկարգությունների հրահրման» մեղադրանքով։ Չկարողանալով գտնել բավարար հիմքեր այս մեղադրանքներով Բայրամովին դատապարտելու համար՝ հարուցվել է նոր քրեական գործ, համաձայն որի Բայրամովը մեղադրվում էր թմրանյութերի և հրազենի անօրինական պահման մեջ։ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Բայրամովի ավտոտնակում հայտնաբերվել է զինամթերք և թմրամիջոցներ, սակայն լրագրողը հայտարարել է, որ ամեն ինչ շինծու է[21][23]։
  • 2012 թվականի փետրվարին ոստիկանությունը ձերբակալել է Անար Բայրամլիին։ Վերջինս եղել է պարսկական հեռուստատեսության լրագրող և մեղադրվել հերոին պահելու մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ մեղադրանքն անվանել են շինծու, որն իրականացվել է քաղաքական նպատակներից ելնելով[24][25][26]։
  • 2013 թվականի նոյեմբերին ձերբակալվել է առցանց ակտիվիստ Աբդուլ Աբիլովը, որը մեղադրվել է թմրավաճառության մեջ[17]։
  • 2014 թվականի ապրիլին իրավապաշտպան Լեյլա Յունուսը, որն այդ պահին զբաղեցնում էր Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի ղեկավարի պաշտոնը, և նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրվել են Հայաստանի օգտին անօրինական լրտեսություն իրականացնելու համար[27]։ Լեյլա Յունուսը դատապարտվել է երեք ամիս նախնական կալանքի, իսկ Արիֆ Յունուսը՝ բանտարկվել է[28]։ Յունուսների ձերբակալությունը միջազգային մեծ արձագանք է ստացել։ Հայտնի իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են «Amnesty International-ը»[29] Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը[30] ԵԱՀԿ-ում ՄԱԿ-ի առաքելությունը[31] Իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության կոմիտեն[32], Նոբելյան կանանց նախաձեռնությունը[33], Լրագրողներ առանց սահմանների[34], «Human Rights Watch»[35] և այլ կազմակերպություններ դատապարտել են ադրբեջանական իշխանությունների գործողությունները։ Կազմակերպությունների կարծիքով գործողությունը ևս մեկ քայլ էր Ադրբեջանում քաղաքացիական հասարակության թուլացման ուղղությամբ։ Նրանք կոչ են արել իշխանություններին անհապաղ ազատ արձակել Յունուս ամուսիններին։
  • 2014 թվականի օգոստոսին ձերբակալվել է «Azadliq» թերթի թղթակից-քննադատ Սեյմուր Հեզին, որը մեղադրվել է խուլիգանության համար[15]։
  • 2014 թվականի օգոստոսին ձերբակալվել են իրավապաշտպան, Իրավական կրթության ընկերակցության ղեկավար Ինթիգամ Ալիևը և Մարդու իրավունքների ակումբի նախագահ Ռասուլ Ջաֆարովը։ Ավելի ուշ դադարեցվել է նաև այս կազմակերպությունների գործունեությունը[15]։

Մուտքի թույլտվության արգելք և ինքնակամ արտաքսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք արտասահմանցի լրագրողների արգելվել է մուտք գործել Ադրբեջան կամ էլ արտաքսվել են երկրից՝ Ադրբեջանի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ իշխանություններին ոչ հաճելի հրապարակումներ անելու համար։

  • 2011 թվականի հունիսին «Bloomberg Markets» ամսագրի ֆրիլանս ֆոտոլուսանկարչուհի Դիանա Մարկոսյանին, որն ունեցել է Ռուսաստանի և ԱՄՆ երկքաղաքացիություն, արգելվել է մուտքը Ադրբեջանի տարածք։ Նրան թույլ չեն տվել Բաքու մուտք գործել Հեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանի աշխատակիցները՝ պատճառաբանելով, որ Մարկոսյանն ազգությամբ հայ է[36]։
  • Նույն ամսին «New York Times»-ի լրագրողին օդանավակայանում ասել են, որ վերջինս չի ստանա Ադրբեջան մուտքի վիզա մինչ այն պահը, քանի դեռ չի բացատրել, թե ինչու Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վերաբերյալ «այդքան շատ բացասական տեղեկատվություն կա»[37]։
  • 2011 թվականի ապրիլին ձերբակալվել և հետ օդանավակայան է ուղարկվել շվեդական հեռուստաընկերություններից մեկի նկարահանող խումը, որոնք լուսաբանում էին ընդդիմության բողոքի ցույցը[38]։
  • Իտալիայում Ադրբեջանի դեսպանությունն առցանց հրապարակել է ոչ ցանկալի անձանց սև ցուցակը և դա կիրառել այն լրագրողների նկատմամբ, որոնք այցելել են Արցախ[39]։

Քաղաքական միջամտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը վերահսկում են ԶԼՄ-ների մեծ մասն ու փոխանցվող տեղեկատվությունը, չնայած երկրում 1998 թվականից արգելված է գրաքննությունը[15]։ Քաղաքական կուսակցությունները տնտեսական ազդեցության գործիք հանդիսացող գովազդի միջոցով վերահսկում են ԶԼՄ-ների գործունեությունը[15]։

  • 2014 թվականի օգոստոսին Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի և ԶԼՄ-ների իրավունքների ինստիտուտների ներկայացուցիչների նկատմամբ շուրջ մեկ տարի իրականացված հալածանքներից հետո կազմակերպությունները ստիպված լքել են Ադրբեջանը։ IRFS-ին պատկանող Obyektiv TV-ն ցուցադրում էր պատմություններ ազատ կամարտահայտման և մարդու իրավունքների մասին։ Նույն օրերին Միջազգային ուսումնասիրությունների և փոխանակման ծրագիրը (IREX), որն աջակցում էր անկախ լրատվամիջոցներին, ստիպված փակել է իր գրասենյակը[15]։
  • 2014 թվականի դեկտեմբերին, Ադրբեջանի իշխանությունների իրականացրած գործողությունների արդյունքում, փակվել է Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանի Բաքվի գրասենյակը։ Ռադիոկայանի աշխատակիցներն անհատապես թիրախավորվել են, բերման ենթարկվել ոստիկանության գրասենյակներ[15]։

Զրպարտության մեղադրանքով հայցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրպարտությունը քրեորեն պատժելի հանցագործություն է, որի համար անձը կարող է ազատազրկվել մինչև 3 տարի ժամկետով։ Միևնույն ժամանակ լրագրողները, որոնք կարող են վնասել երկրի նախագահի պատիվն ու արժանապատվությունը, կարող են մինչև երկու տարով ազատազրկվել։ Օրենսդրական այս նորմից ելնելով՝ կառավարությունը կարող է ճնշումներ գործադրել անկախ լրատվամիջոցների և ընդդիմադիր մամուլի վրա։ 2013 թվականից օրենսդրական նորմը տարածվում է նաև համացանցային բովանդակության վրա[15]։

  • «Azadliq» թերթը մի քանի անգամ մեղադրվել է զրպարտության մեջ։ Վճարելով բազմաթիվ տուգանքներ՝ թերթը, ֆինանսական խնդիրների պատճառով, 2014 թվականին փակել է իր տպագիր տարբերակը[15]։

Կիբերհարձակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին ուժեղացել է վերահսկողությունը բլոգերների, սոցցանցերի ակտիվիստների և լրագրողների համացանցային ակտիվության վրա[15]։ Բլոգեր Էլսևար Մուրսալին բանտարկվել է թմրանյութերի պահպանման մեղադրանքով և ազատ արձակվել միայն 2014 թվականի հոկտեմբերին[15]։

2013 թվականին կառավարությունը արգելափակել է անվտանգության ծառայությունների վերաբերյալ լուսանկարների փոխանակման կայք էջը։ Միևնույն ժամանակ, «Azadliq»-ը և «Ազատություն» ռադիոկայանը ենթարկվել են կիբերհարձակումների[15]։

Զրպարտչական արշավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «2020 World Press Freedom Index»։ Reporters Without Borders։ 2020  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «
    0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. "Semi-annual Azerbaijan freedom of expression report, January 01 – July 01, 2012" (PDF; 3,0 MB). Retrieved 21 February 2013
  3. 10 Most Censored Countries. Committee to Protect Journalists. Retrieved 20 February 2013
  4. Azerbaijan - Reporters Without Borders Archived March 4, 2016, at the Wayback Machine.. Retrieved 22 February 2013
  5. 5,0 5,1 «Reporters Without Borders»։ Արխիվացված է օրիգինալից November 27, 2006-ին։ Վերցված է 6 March 2015 
  6. Committee to Protect Journalists
  7. Amazing Azerbaijan - Documentary. Retrieved 4 August 2013
  8. EBU holds Workshop on Media Freedom in Azerbaijan Archived 2012-05-16 at the Wayback Machine.. European Broadcasting Union. Retrieved 4 August 2013
  9. http://www.coe.int/en/web/freedom-expression/co-operation-activities/-/asset_publisher/lfknItIoxO4x/content/a-series-of-trainings-on-freedom-of-expression-and-privacy-for-journalists-in-the-regions-of-azerbaijan?inheritRedirect=false&redirect=http%3A%2F%2Fwww.coe.int%2Fen%2Fweb%2Ffreedom-expression%2Fco-operation-activities%3Fp_p_id%3D101_INSTANCE_lfknItIoxO4x%26p_p_lifecycle%3D0%26p_p_state%3Dnormal%26p_p_mode%3Dview%26p_p_col_id%3Dcolumn-1%26p_p_col_count%3D2
  10. http://azertag.az/en/xeber/American_Azerbaijan_Journalism_Academy_presents_graduation_certificates-223229?device=Desktop
  11. http://e-qanun.az/framework/19901
  12. http://e-qanun.az/framework/26211
  13. http://newtimes.az/en/organisations/5118/
  14. «Between state control and self-censorship. ROG Report regarding the condition of the media in Azerbaijan»։ Reporters without border։ 2012։ Վերցված է 10 May 2017 
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 Freedom House, Azerbaijan 2015 Press Freedom report
  16. OSCE RFoM
  17. 17,0 17,1 17,2 17,3 Parliamentary Assembly of the Council of Europe, The Protection of media freedom in Europe Archived 2016-07-02 at the Wayback Machine..Background report prepared by Mr William Horsley, special representative for media freedom of the Association of European Journalists
  18. 18,0 18,1 OSCE RFoM
  19. OSCE RFoM
  20. OSCE RFoM
  21. 21,0 21,1 «In Azerbaijan, crackdown on press as contest nears»։ Committee to Protect Journalists։ 2 April 2012 
  22. «Azerbaijan arrests two Islamic activists»։ Hürriyet Daily News 
  23. «В Азербайджане осужден главный редактор Islamazeri.az Рамин Байрамов» (Russian)։ Kavkazsky Uzel։ 7 March 2012 
  24. «Azerbaijan: Authorities determined to silence dissent to ensure successful Eurovision»։ Amnesty International։ 1 May 2012։ Վերցված է 2 May 2012 
  25. «In Azerbaijan, reporter convicted on drug charges»։ The Committee to Protect Journalists։ 12 June 2012։ Վերցված է 1 July 2012 
  26. «Azerbaijan: Reporter Sentenced on Spurious Charges»։ Human Rights Watch։ 12 June 2012։ Վերցված է 1 July 2012 
  27. «Azerbaijan's Leyla Yunus, human rights defender, held»։ BBC News։ 29 April 2014 
  28. «Leyla Yunus's Husband Arrested In Azerbaijan»։ RFE/RL։ Radio Free Europe/Radio Liberty։ 5 August 2014։ Վերցված է 25 August 2014 
  29. Document - Azerbaijan: Leyla Yunus in failing health in prison
  30. «PACE: News»։ Վերցված է 6 March 2015 
  31. United States Mission to the OSCE. Ongoing Detentions and Arrests of Peaceful Activists in Azerbaijan
  32. «Azerbaijan: Prominent human rights defender Leyla Yunus, IPD Director and a member of OMCT General Assembly, sentenced to three months pre-trial detention»։ Վերցված է 6 March 2015 
  33. «Nobel Women: Release human rights activist Leyla Yunus»։ Վերցված է 6 March 2015 
  34. «Repression unleashed against information freedom defenders - Reporters Without Borders»։ Վերցված է 6 March 2015 
  35. «Azerbaijan: Leading Rights Defender Arrested - Human Rights Watch»։ Վերցված է 6 March 2015 
  36. "Citing ethnicity, Azerbaijan bars photojournalist." Committee to Protect Journalists. 7 July 2011. Retrieved 9 July 2011.
  37. "Foreign reporters denied entry as territorial dispute escalates." Reporters Without Borders. 6 July 2011. Retrieved 9 July 2011.
  38. "Press Watchdogs Criticize Azerbaijan for Photojournalist Ban." Asbarez. 8 July 2011. Retrieved 9 July 2011.
  39. Ossigeno per l'informazione