Երևանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատ (ՀԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատ, նախկին ՀԽՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն։ Կազմակերպվել է 1951-ին՝ Երևանի հրուշակեղենի (հիմննադրված 1933-ին) և մակարոնի (1934-ին) ֆաբրիկաների միավորման բազայի վրա։ Արտադրել է շոկոլադ, կոնֆետներ, մարմելադ, ծամոն, մակարոն, վերմիշել, վաֆլի, թխվածքաբլիթ, պաղպաղակ և այլն։ Արտադրանքն իրացվել է ՀԽՍՀ-ում և ԽՍՀՄ տնտեսական այլ շրջաններում։

Կոմբինատի հիմքի վրա 2000 թվականին ստեղծվել է «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 634 CC BY-SA icon 80x15.png