Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1963
Անվանված էՊեյո Յավորով
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Աջափնյակ, Ա. Արզումանյան փողոց 22
Կայքyerevan131.schoolsite.am

Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ131 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում[1]։ 1966 թվականից կոչվում է բուլղարացի նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի անունով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1963 թվականին։ Դպրոցի հիմնադիր տնօրենն է եղել Մերուժան Համբարձումի Իսպիրյանը։ Դպրոցի շենքը եղել է սովորական տիպային 1 կառույց, ունեցել է մեկ մասնաշենք, որտեղ երեք հերթով սովորել են 2100 աշակերտներ։ Աշակերտների թվի և դպրոցի աճող հեղինակության արդյունքում վերանայվել են շենքային պայմանները և կառուցվել է փոքրերի մասնաշենքը, որը հետագայում կամրջվել է միջին մասնաշենքով և դպրոցն ապահովել միահերթ ուսուցմամբ։ Դպրոցական շենքը բաղկացած է իրարից անջատ երկու շենքերից, որոնցից մեկում տեղավորված են 1-5-րդ դասարանները։ Դպրոցում գործում է մարզական, հուլունքագործության, նկարչական, իկեբանայի խմբակները, «Ժպիտներ» պարախումբը, երգչախումբ։ Առաջին հարկում է գտնվում Սիլվա Կապուտիկյանի անունը կրող գրադարանը։

Դպրոցի առջև տեղադրվել է Պեյո Յավորովի կիսանդրին (քանդակագործ` Գրիգոր Ահարոնյան

Դպրոցի թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պեյո Յավորով» թանգարան
  • «Վարդգես Սուրենյանց» գեղեցիկ արվեստների կենտրոն
  • «Վարդուհի Վարդերեսյան» արտիստական թանգարան
Թանգարանը բաղկացած է երկու սրահից և գերհագեցած է թեմատիկ նյութերով։
  • Գուրգեն Դալիբալթայանի անվան ռազմական փառքի սրահ

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրանտ Գրիգորյան -

Քիմիական գիտությունների թեկնածու

  • Էդվարդ Դանիելյան, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու
  • Գրիգոր Հակոբյան - Բանասիրական գիտությունների դոկտոր
  • Ռուբեն Համբարձումյան - Տեխնիկական գիտությունների թեկնածու
  • Աղասի Ենոքյան - Քաղաքագետ, վերլուծաբան
  • Վահան Բեյբության - Կենսաքիմիական գիտությունների թեկնածու
  • Արսեն Ավագյան - Բժշկական գիտությունների թեկնածու
  • Տիգրան Ալեքսանյան - Բժշկական գիտությունների թեկնածու, ՌԴ 2012 թ. լավագույն պլաստիկ վիրաբույժ
  • Հրանտ Նազարյան - Սահմանադրական դատարանի անդամ
  • Անուշավան Բրուտյան - ՀՀ ՆԳՆ գեներալ
  • Խորեն Հովհաննիսյան - ֆուտբոլիստ
  • Տիգրան Վարդանյան - Լազերային ֆիզիկայի մասնագետ, աստրոֆիզիկոս, գիտությունների թեկնածու
  • Սամվել Սահակյան-Տեխնիկական գիտությունների թեկնածու։ Մոսկվայի պատվավոր շինարար
  • Արթուր Ումրոյան - Երգիչ-հաղորդավար
  • Նաիրա Իսպիրյան - Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՃՀ դասախոս
  • Աշոտ Վասիլյան - ՀՀ ՆԳՆ փոխգնդապետ
  • Արամ Նիկոլյան - Դիզայներ, Ֆլորենցիայի ակադեմիայի շրջանավարտ, միջազգային մրցույթների մրցանակակիր, Հանրային հեռուստատեսության ոճաբան
  • Հասմիկ Ղարիբյան -դերասանուհի
  • Արսեն Գրիգորյան - երգիչ
  • Գայանե Կիրակոսյան - Բժշկական գիտությունների թեկնածու
  • Արսեն Գաբրիելյան - Բժշկական գիտությունների թեկնածու
  • Սյունե Սևադա - Լրագրող, արձակագիր, բլոգեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Schools of Yerevan | ognirdprocid.am». www.ognirdprocid.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]