Սյունե Սևադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյունե Սևադա
Ծննդյան անունՍյունե Արթուրի Սարգսյան
Ծնվել էհունվարի 16, 1995(1995-01-16) (29 տարեկան)
ԾննդավայրՍարապուլ, Ուդմուրտիա, Ռուսաստան
Մասնագիտությունարձակագիր, լրագրող և բլոգեր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (2016)
Ուշագրավ աշխատանքներԿախվածություն

Սյունե Սևադա (իսկական անունը՝ Սյունե Արթուրի Սարգսյան, հունվարի 16, 1995(1995-01-16), Սարապուլ, Ուդմուրտիա, Ռուսաստան), հայ արձակագիր, լրագրող, բլոգեր։ Հեղինակն է երկու տպագրված գրքերի՝ «Կախվածություն» և «Աղի թեյ» վերնագրերով[1][2]։

«Կախվածություն» պատմվածքների ժողովածուն հեղինակի առաջին տպագրված գործն է։ Հենց համանուն պատմվածքն էլ հեղինակը համարում է իր առաջին լուրջ, գրական գործը[3]։

«Աղի թեյը» հեղինակի երկրորդ գիրքն է՝ առաջին վեպը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունե Սևադան ծնվել է 1995 թվականի հունվարի 16-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Ուդմուրտիայի Հանրապետության Սարապուլ քաղաքում։ Երեք տարեկանում տեղափոխվել է Հայաստան՝ Երևան[4]։ 2001-2009 թվականներին սովորել է Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում, այնուհետև շարունակել կրթությունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ 2012-2016 թվականներին սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ստեղծագործությունները հրատարակել է դեռահասության տարիներին։ 2010 թվականից Սյունե Սևադան սկսել է վարել սեփական բլոգը, որտեղ հրապարակել է իր կարճ պատմվածքները։ Շուտով մի շարք գրական ամսագրեր, այդ թվում՝ «Գրանիշ», «Գրաթերթ» և «Անդին», հրատարակել են Սյունեի ստեղծագործությունները։ Երկու տարի անընդմեջ նրա կարճ պատմությունները եղել են «Գրանիշ» առցանց ամսագրի առավել ընթերցված աշխատանքների առաջին հորիզոնականներում[5]։

Ստեղծագործելու մասին արձակագիրը գրել է․

Երբ որոշում եմ մտքերս հանձնել թղթին, փորձում եմ կոկիկ լինել, հարդարվել ու ըստ տրամադրության գրել։ Գրելիս պիտի ինքս ինձ դուր գամ, ձեռքերս լվանամ, սիրելի օծանելիքս ցանեմ։ Գրելն ինձ համար միշտ տոն է[3]։
- Սյունե Սևադա

2017 թվականին Սյունե Սևադայի «Կարմիր» կարճ պատմությունը թարգմանված լույս է տեսել ժամանակակից գրականության ֆրանսիական անթոլոգիայում[փա՞ստ]։

2018 թվականին Ֆրանսիայում ֆրանսերեն թարգմանությամբ տպագրվել է նրա պատմվածքներից մեկը[2]։

2019 թվականին լույս է տեսել Սյունե Սևադայի անդրանիկ գիրքը՝ «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն։ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի տվյալներով 2019 թվականի ապրիլ ամսվա վաճառքի ցուցանիշներով այս գիրքը գլխավորել է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը[6]։

2022 թվականին լույս տեսավ Սյունե Սևադայի երկրորդ գիրքը՝ «Աղի թեյը»։ «Նյու Մեգ» հրատարակչության միջոցառումներից մեկի ժամանակ էլ եղավ գրքի շնորհանդեսը։ Ըստ «Երևանյան բեսթսելլեր» շարքի՝ «Աղի թեյը» համարվում է տարվա բեսթսելլեր գրքերից մեկը[փա՞ստ]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թովմասյան, Արև. «#Գործ կա. Ես աշխատում եմ…Սյունե Սևադա». VNews. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  2. 2,0 2,1 «Sune Sevada». Ariliterary (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  3. 3,0 3,1 Սարգսյան, Մելանի. «Ճանաչենք նրանց. Սյունե Սևադա՝ «Գրելն ինձ համար միշտ տոն է…»». VNews. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  4. Ասատրյան, Շուշանիկ. «#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սյունե Սևադա. 3 հավելված, որ պետք է ունենան գրողները». VNews. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  5. «Սյունե Սևադա | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  6. «Երևանյան բեսթսելեր». «Կախվածությունն» առաջին հորիզոնականում է

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]