Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Պետրոսյան
Ծնվել է 1940 փետրվարի 23 Վախճանվել է հունիսի 11, 2016(2016-06-11 ) (տարիքը 76) Վախճանի վայր Երևան Մասնագիտություն բանաստեղծ Ազգություն հայ Քաղաքացիություն ԽՍՀՄ Ուշագրավ աշխատանքներ «Պատուհան», «Անվախճան օր», «Հեքիաթ մոծակի և փղերի մասին», «Ժամանակի ծառը», «Արևի տոնը», «Արագածից Արարատ», «Հազարան հավք», «Գաղտնիքի ծառ», «Մկնագիրք», «Կաթ-կաթ հեքիաթ», «Գիրք ելից», «Պապ ու թոռ» Կուսակցություն ԽՄԿԿ Երվանդ Պետրոսյան Վիքիդարանում Yervand Petrosyan Վիքիպահեստում
Երվանդ (Ֆերդինանդ) Մարկոսի Պետրոսյան (փետրվարի 23 , 1940 (1940-02-23 ) [ 1] - հունիսի 12 , 2016 (2016-06-12 ) կամ հունիսի 11 , 2016 (2016-06-11 ) [ 1] , Երևան , Հայաստան [ 2] ), հայ բանաստեղծ , լրագրող ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։
Ծնվել է 1940 թվականին փետրվարի 23 -ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ )։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» հրատարակչությունում։ 1977 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ Ստեղծագործել է աշխատանքին զուգընթաց։ Հատկապես ճանաչում է ձեռք բերել մանկական ժողովածուներով։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում։ Զբաղվել է նաև թարգմանությամբ։ Գրքերից են՝ «Պատուհան», «Անվախճան օր», «Հեքիաթ մոծակի և փղերի մասին», «Ժամանակի ծառը», «Արևի տոնը», «Արագածից Արարատ», «Հազարան հավք», «Գաղտնիքի ծառ», «Մկնագիրք», «Կաթ-կաթ հեքիաթ», «Գիրք ելից», «Պապ ու թոռ» և այլն[ 3] [ 4] ։
ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011
ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2010
«Վարդավառ» և «Հազար ու մի եթե» մանկական գրքերն արժանացել են ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի, 2007
«Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուն արժանացել է «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի, 1999
«Հազարան հավք» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1989
«Թե ինչպես գարունը եկավ» HEQIAT.am
Ծաղկաձորյան լուսաբաց, Եր., 2013։
Շարժասանդուղքի վրա, Եր., 2011։
Հազար ու մի հանելուկ։ ՄՀՄ գրատուն, 2011, էջ 64[ 5] ։
Ոսկե կռունկներ։ Հեքիաթներ, առասպելներ, զրույցներ։ «Էդիտ պրինտ» հրատարակչություն, 2011, էջ 287[ 6] ։
Գրքերի երամ, Եր., 2009։
Ամպ ու արև մեր բակում։ (Բանաստեղծություններ)։ Անտարես, 2006, էջ 23[ 7] ։
Գայլը, մուկը և մյուսները։ Մանկական բանաստեղծություններ։ Անտարես, 2005, էջ 24[ 8] ։
Մրգահանդես։ Բանաստեղծություններ։ Զանգակ-97, 2004, էջ 23[ 9] ։
Երգեր մանուկների համար։ Անտարես, 2004, էջ 22[ 10] ։
Պապ ու թոռ, Եր., 2003։
Գիրք ելից, Եր., 2003[ 11] ։
Հեքիաթ մոծակի և փղերի մասին։ Մրջյունիկ թագավորը։ «Նոյան տապան» գրատուն, 2002, էջ 12[ 12] ։
Կաթ-կաթ հեքիաթ։ Զանգակ-97, 1999, էջ 38[ 13] ։
Հազարան հավք։ Բանաստեղծություններ։ Արևիկ, 1989, էջ 40[ 14] ։
Պատուհան։ «Հայաստան» հրատարակչություն, 1968, էջ 61[ 15] ։
Մկրտիչ Մկրտչյան , Հաճելի հանդիպում (Երվանդ Պետրոսյանի «Պատուհան» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1969, № 5:
1 2 Library of Congress Authorities — Library of Congress .
↑ Մահացել է բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը
↑ «Երվանդ Պետրոսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում» .
↑ Երվանդ Պետրոսյանի մասին ՀԳՄ կայքում
↑ Petrosyan, Ervand (2011). Hazar u mi haneluk: kendaniner, tʻṛchʻunner . MHM Gratun. ISBN 9789939841021 .
↑ Պետրոսյան, Երվանդ (2011). Ոսկե կռունկներ։ հեքիաթներ, առասպելներ, զրույցներ . "Ēditʻ Print" hratarakchʻutʻyun. ISBN 9789939524573 .
↑ Պետրոսյան, Երվանդ (2006). Ամպ ու արեւ մեր բակում։ (Բանաստեղծություններ) . Անտարես. ISBN 9789994157211 .
↑ Պետրոսյան, Երվանդ (2005). Գայլը, մուկը եւ մյուսները։ Մանկական բանաստեղծություններ . Անտարես. ISBN 9789994132829 .
↑ Պետրոսյան, Երվանդ Մարկոսի (2004). Մրգահանդես։ Բանաստեղծություններ . Զանգակ-97. ISBN 9789993029779 .
↑ Պետրոսյան, Երվանդ Մարկոսի (2004). Երգեր մանուկների համար . Անտարես. ISBN 9789994134663 .
↑ Պետրոսյան, Երվանդ Մարկոսի (2003). Գիրք ելից։ Բանաստեղծ . Արեգ. ISBN 9789993056362 .
↑ Պետրոսյան, Երվանդ Մարկոսի (2002). Հեքիաթ մոծակի եվ փղերի մասին։ Մրջյունիկ թագավորը . «Նոյան տապան» գրատուն. ISBN 9789993094401 .
↑ Պետրոսյան, Երվանդ Մարկոսի (1999). Կաթ-կաթ հեքիաթ . Զանգակ-97. ISBN 9789993020387 .
↑ Պետրոսյան, Երվանդ Մարկոսի (1989). Հազարան հավք։ Բանաստեղծություններ . Արեւիկ. ISBN 9785807701619 .
↑ Petrosyan, Ervand (1968). Patuhan . Hayastan Hratarakchʻutʻyun.