Երվանդ Հրաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Հրաչ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 21, 1885(1885-07-21)[1]
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 12, 1968(1968-09-12)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունհասարակական գործիչ և հրապարակախոս
ԿուսակցությունՌԱԿ

Երվանդ Հրաչ (Նշան Յաղուբյան) (հուլիսի 21, 1885(1885-07-21)[1], Խարբերդ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 12, 1968(1968-09-12)[1], Բոստոն, ԱՄՆ), հայ հասարակական գործիչ, հրապարակագիր։ Վերակազմյալ հնչակյան (1921 թվականից՝ ռամկավար1912 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հրատարակել և խմբագրել է «Արագած» (Նյու Յորք), «Պահակ» (Բոստոն), «Արոր» (Ֆրեզնո), «Ապագա» (Փարիզ), «Ժողովրդի ձայնը - Ժամանակ» (Կ. Պոլիս), «Պայքար» (Բոստոն) պարբերականները։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կ. Պոլսում պատահաբար փրկվել է ձերբակալությունից և իբրև ամերիկյան քաղաքացի վերադարձել ԱՄՆ, որտեղ հասարակական լայն գործունեություն է ծավալել. մասնակցել է կամավորական շարժման, հօգուտ աղետյալների հանգանակության կազմակերպմանը և այլն։ 1923 թվականից շրջագայել է հայ գաղթավայրերը, 1926 և 1934 թվականներին այցելել է Հայաստան։ Նպաստել է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 620