Երկար տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկար տունը
անգլ.՝ The Long Home
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Ֆրանկո
ԴերակատարներՋոշ Հաթչերսոն[1], Ջեյմս Ֆրանկո[1], Ջոշ Հարթնեթ[1], Ջանկառլո Էսպոզիտո[1], Էշթոն Քաթչեր[1], Ռոբին Լորդ Թրեյլոր[1], Դիլահանտ Գարեթ[1], Թիմոթի Հաթոն[1], Քորթնի Լավ[1], Բեթ Գրանթ[1], Թիմ Բլեյք Նելսոն[1] և Զոի Լևին[1]
ԵրաժշտությունԱարոն Էմբրի
Պատմվածքի վայրԹենեսի
ԿինոընկերությունRabbit Bandini Productions
Տևողություն96 րոպե

«Երկար տունը» (անգլ.՝ The Long Home), ամերիկյան դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ջեյմս Ֆրանկոն Ուիլյամ Գեյի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականներ, Թենեսի նահանգ։ Երիտասարդ կապալառու Նաթան Վիները (Ջոշ Հաթչերսոն), խարիզմատիկ հաշվապահ Թոմաս Հավինգթոնի համար բարի կառուցման պատվեր է ստանում (Թիմ Բլեյք Նելսոն)՝ չիմանալով այն մասին, որ այդ մարդը տասը տարի առաջ սպանել է իր հորը[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջոշ Հաթչերսոն Նաթան Վիներ Նաթան Վիներ
Զոի Լևին Էմբեր Ռոուզ Էմբեր Ռոուզ
Թիմ Բլեյք Նելսոն Թոմաս Հավինգթոն Թոմաս Հավինգթոն
Ջեյմս Ֆրանկո Դալաս Հարդին Դալաս Հարդին
Քորթնի Լավ Փյոռլ Փյոռլ
Թիմոթի Հաթոն
Ջոնկառլո Էսպոզիտո Ուիլյամ Թել Օլիվեր Ուիլյամ Թել Օլիվեր
Էշթոն Քաթչեր Նաթան Վիներ ավագ Նաթան Վիներ ավագ
Ջոշ Հարթնեթ
Անալի Թիփթոն
Սքոթ Հազե Ուեյմեր Ուեյմեր
Ռոբին Լորդ Թեյլոր

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 6-ին հայտարարվել է այն մասին, որ Ջեյմս Ֆրանկոն՝ որպես դերասան, պետք է նկարահանվի այն ֆիլմում, որի ռեժիսորն ու պրոդյուսերը պետք է լինի հենց ինքը[3]։ Ուիլյամ Գեյի՝ 1999 թվականին հրատարակված «Երկար տունը» վեպն ադապտացրել են Վինս Ջոլիվեթն ու Սթիվ Յանասը[4]։ Ֆինանսավորմամբ ու արտադրությամբ զբաղվել է «RabbitBandini Productions» ընկերությունը, պրոդյուսերներ են դարձել Վինս Ջոլիվեթն ու Ջեյ Դևիսը[3], իսկ գործադիր պորդյուսեր՝ Ջիմ Ռիվն ու Ռոբերտ Հոլմի կրտսերը «Sonar Entertainment» ընկերությունից[5]։

Ապրիլի 16-ին Ֆրանկոն «Instagram»-ում հրապարակել է իր ֆիլմի դերասանների ցանկը, որում ներառվել են Ջոշ Հաթչերսոնը, Ալեն Քիգանը, Էշլի Գրինը, Թիմ Բլեյք Նելսոնը, Ջիմ Փերաքը և Սքոթ Հազեն[6][7]։

2015 թվականի մայիսի 1-ին պաշտոնապես հայտարարվել է, որ ֆիլմի գլխավոր դերերն ստացել են Թիմ Բլեյք Նելսոնը[4] և Ջոշ Հաթչերսոնը[8]։ Մայիսի 4-ին նրանց են միացել Թիմոթի Հաթոնը[9], Քորթնի Լավը[10] և Ջոնկառլո Էսպոզիտոն[11]։ Մայիսի 5-ին դերասանական կազմում ներառվել են Էշթոն Քաթչեր, Ջոշ Հարթնեթը, Զոյի Լևինը, Անալի Թիփթոնը, Սքոթ Հազեն ու Ռոբին Լորդ Թեյլորը[5]։

2015 թվականի ապրիլի 17-ին հայտարարվել է, որ նկարահանումներն անցկացվելու են Համիլթոնում և Ցինցինատիում (Օհայո նահանգ)[12]։ 2015 թվականի ապրիլի 21-ին Ֆրանկոն հայտարարել է ֆիլմի մի մասը Իթոնում և Լիբանանում (Օհայո նահանգ) նկարահանելու ցանկության մասին[13]։ Մեկ շաբաթ անց նրան նկատել են Իթոնում զբոսնելիս[14]։

Հիմնական նկարահանումներն սկսվել են մայիսի 1-ին Համիլթոնում[15]՝ համընկնելով Ֆրանկոյի մեկ այլ ֆիլմի՝ «Կոզայի» նկարահանումների հետ, որ սկսվել են մայիսի 17-ին Իթոնում[16]։ Նկարահանումները շարունակվել են երեք շաբաթ, և այդ ընթացքում դրանց մասնակցել են հարյուրավոր կամավոր ստատիստներ[15]։ Նկարահանումները նպաստել են Բաթլեր շրջանի տեղական տնտեսությանը, ինչի արդյունքում Օհայո նահանգի կառավարությունը ֆիլմի ստեղծողներին առաջարկել է հարկային արտոնություններ 288 355 դոլարի չափով[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Джош Хатчерсон, Кортни Лав и Джанкарло Эспозито снимутся в следующем фильме Джеймса Франко». Lumiere-mag.ru. 5 мая 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 18 мая 2015-ին.
  3. 3,0 3,1 Jennifer Maas (17 апреля 2015). «James Franco to direct and produce Tennessee drama The Long Home». Entertainment Weekly. Վերցված է 19 мая 2015-ին.
  4. 4,0 4,1 Rebecca Ford (1 мая 2015). «Tim Blake Nelson Joins Ang Lee's 'Billy Lynn' and James Franco's 'The Long Home' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 19 мая 2015-ին.
  5. 5,0 5,1 Rebecca Ford (5 мая 2015). «Ashton Kutcher, Josh Hartnett Join James Franco's 'The Long Home' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 19 мая 2015-ին.
  6. Andrea Park (16 апреля 2015). «James Franco Shows Off His Impressive Abs – with a Side of Attitude (PHOTO)». People. Վերցված է 19 мая 2015-ին.
  7. Laurel Brown (16 апреля 2015). «'Back into the fray!' Shirtless James Franco announces new film project The Long Home as he shows off his ripped body on Instagram». Daily Mail. Վերցված է 19 мая 2015-ին.
  8. Will Robinson (1 мая 2015). «<Casting Net: Josh Hutcherson leads James Franco-directed The Long Home». Entertainment Weekly. Վերցված է 19 мая 2015-ին.
  9. Justin Kroll (4 мая 2015). «Timothy Hutton Joins James Franco's 'The Long Home' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 19 мая 2015-ին.
  10. Patrick Hipes (4 ма 2015). «Courtney Love Joins James Franco's 'The Long Home'». Deadline.com. Վերցված է 19 мая 2015-ին.
  11. Rebecca Ford (4 мая 2015). «'Breaking Bad' Alum Giancarlo Esposito Joins James Franco's 'The Long Home' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 19 мая 2015-ին.
  12. Carol Motsinger (17 апреля 2015). «Commission: Second Franco movie project coming to Cincy». cincinnati.com. Վերցված է 19 мая 2015-ին.
  13. Jill Drury (21 апреля 2015). «Is Eaton the movie mecca of Miami Valley?». wdtn.com. Վերցված է 19 мая 2015-ին.
  14. Jill Drury (28 апреля 2015). «James Franco scouts Eaton sites for new movie». wdtn.com. Վերցված է 19 мая 2015-ին.
  15. 15,0 15,1 15,2 Vivienne Machi (5 мая 2015). «Movie with star-studded cast now filming in Hamilton». daytondailynews.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 19 мая 2015-ին.
  16. Vivienne Machi (20 апреля 2015). «Part of James Franco movie to be filmed in Hamilton». journal-news.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 19 мая 2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]