Երկարակտուց զմրուխտե թութակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկարակտուց զմրուխտե թութակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Թութականմաններ
Ընտանիք Թութակներ
Ենթաընտանիք Իրական թութակներ
Ցեղ Զմրուխտե թութակներ
Լատիներեն անվանում
Enicognathus leptorhynchus
King, 1831
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177721
NCBI 345190

Երկարակտուց զմրուխտե թութակ (լատին․՝ Enicognathus leptorhynchus), թութակների ընտանիքի թռչուն։ Երկարակտուց զմրուխտե թութակը պատկանում է զմրուխտե թութակների ցեղին։ Այս տեսակի գիտական առաջին դասակարգումը տվել է բրիտանացի հետազոտող Ֆ. Պ. Կինգը 1831 թվականին[1]։ Նրանց կյանքի տևողության մասին ճշգրիտ տվյալներ չկան։ Որոշ աղբյուրների համաձայն ազատության մեջ այս տեսակի ներկայացուցիչն ապրել է 15 տարի[1]։ Այս տեսակի պոպուլացիան գտնվում է կայուն վիճակում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինն ունի կանաչ գույն։ Մեջքի, պարանոցի և գլխի վերին շրջանի փետուրները մուգ գույնի են։ Փետուրների եզրերը սև-մոխրագույն են, կարող է լինել նաև կանաչ և մանուշակագույն երանգով։ Աչքերի շրջանում հորիզոնական ոչ լայն շերտով փետրածածկը գորշակարմիր է։ Աչքի բիբը սև է՝ շրջապատված շագանակագույն շերտով, աչքի մնացած հատվածն ունի մոխրագույն երանգավորում։ Կտուցը ևս մոխրագույն է։ Որովայնի փետուրները ձիթապտղի կանակ գույն ունեն՝ կարմրաշագանակագույն բծերով։ Պոչը կարմիր է՝ գրեթե վարդագույն։ Պոչը երկար է՝ 17 սմ։ Ոտքերը մոխրագույն են։ Մարմինն ունենում է 40 սմ երկարություն և մոտ 240 գրամ քաշ[1][2]։

Տարբեր սեերի առանձնյակները գրեթե չեն տարբերվում միմյանցից։ Ավելի երիտասարդներն ունեն մի փոքր մուգ գույն, որովայնի վրա բացակայում է կարմիր բիծը, աչքը շրջապատող օղակը սպիտակ է, իսկ կտուցի վերին հատվածը՝ շագանակագուն[1]։ Ոտքերն ամրակազմ են, եղունգները՝ կորացած և կարծր[3]։

Բնական արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության մեջ այս թութակները հանդիպում են Արգենտինայում, Չիլիում և Հրո երկրում[2]։ Այս էնդեմիկ կենդանին, հարմարված լինելով բարեխառն օվկիանոսային կլիմայական պայամանների, տարածված է Չիլիում՝ Սանտյագոյից դեպի հարավ։ Բնակակն արեալն ընկած է Չիլիի կենտրոնական շրջաններից՝ Ակոնկագուա լեռից մինչև Չիլոե կղզի։ Արգենտինայում հանդիպում է միայն անտառներում՝ Նեուկեն գավառում[1].

Սոցիալական վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարակտուց զմրուխտե թութակները սոցիալական կենդանիներ են, այսինքն ապրում են խմբերով՝ երամներով։ Երամները հասնում են մեծ չափերի։ Միասին ապրում են լեռնային անտառներում։ Օրվա մեծ մասն անցկացնում են գետնի վրա և իրենց ամուր կտուցի օգնությամբ կարողանում են կեր գտնել։

Նրանք շարժուն են, չեն վախենում մարդկանցից և կարող են հանդիպել քաղաքային վայրերում։ Թռիչքի ժամանակ միատոն ձայներեն արձակում։ Նրանց ձայնը լսելի է բավականին հեռու տարածություններից և նույնիսկ ծառի վրա նստած ժամանակ արձակում են բարձր և կտրոկ ձայներ[1]։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց սննդացանկը կազմված է սերմերից, ընկուզեղենից, հատապտուղներից, տերևներց։ Ուտում են նաև կաղին։ Նրանց համար լավագույն կերակուր է համարվում շքածառի սեմերը։ Սնվում են հացահատիկներով՝ գյուղատնտեսական ցանքատարածություններին հասցնելով զգալի վնաս[1]։ Տնային պայմաններում կարելի է նրանց տալ հացահատիկներ, եփած կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, եգիպտացորեն, ցորեն։ Շատ են սիրում քաղցր խնձոր[2]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում է։ Այս թութակներն իրենց բույնը կառուցում են ծառերի փչակներում։ Ծառերի բները փորում են կտուցով։ Էգը ձվադրում է 4 ձու, բայց երբեմն կարող է ձվադրել նաև 8 ձու։ Բազմացման սեզոնի ժամանակ նրանք բավականին ագրեսիվ վարք են ցուցաբերում և լավ պահպանում են իրենց բույնը։ Ձվերի վրա նստում են երկուսով։ Ինկուբացիոն շրջանը տևում է 26 օր։ Ձագերը փետրավորվում են մեկ շաբաթական հասակում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Արտաքին տեսք, բազմացում, սնում, պատկերներ(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Բնական արեալ, նկարագիր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  3. «Երկարակտուց զմրուխտե թութակ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարակտուց զմրուխտե թութակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարակտուց զմրուխտե թութակ» հոդվածին։