Երթ դեպի Դրինա (ֆիլմ)
Երկիր | Հարավսլավիա |
---|---|
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թվական | 1964 |
Լեզու | սերբախորվաթերեն |
Ռեժիսոր | Ժիկա Միտրովիչ |
Դերակատարներ | Ալեքսանդր Գավրիչ, Լյուբա Տադիչ, Նիկոլա Յովանովիչ, Վլադիմիր Պոպովիչ, Դրագոմիր Բոյանիչ, Զորան Ռադմիլովիչ, Branislav Jerinić?, Բրանկո Պլեշա, Լյուբիշա Յովանովիչ, Ռուժիցա Սոկիչ, Predrag Tasovac?, Պրեդրագ Միլինկովիչ, Božidar Pavićević?, Pavle Bogatinčević? և Բետա Կամենի |
Երաժշտություն | Վասիլե Մոկրանյաց |
Պատմվածքի վայր | Սերբիա |
Կինոընկերություն | Avala Film |
Տևողություն | 107 րոպե |
«Երթ դեպի Դրինա» (սերբ.՝ Марш на Дрину, խորվ.՝ Marš na Drinu), հարավսլավիական 1964 թվականի կինոֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորն է Ժիվորադ Միտրովիչը[1]։ Ֆիլմը նկարահանվել է «Avala Film» կինոստուդիայի կողմից։ Ֆիլմը նվիրված է սերբիական զորքերի ունեցած հաղթական մարտերին Ցերում[2], Առաջին համաշխարհային պատերազմի մարտերից առաջիներից մեկի մասին։ Հաղթանակը Ցերում դարձել է Անտանտի և նրա դաշնակիցներ համար առաջին նշանակալից իրադարձություններից մեկը[3]։ 2014 թվականին ֆիլմը ցուցադրվել է Զագրեբի կինոփառատոնի ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված ֆիլմերի շարքում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը սկսվում է Սերբիայում ընդհանուր մոբիլիզացիայի մասին հայտարարությունից 1914 թվականի հուլիսի 26-ին Բելգրադում հրետանային լեյտենանտ Վելիմիր Հաջիվուկովիչը, ով ծնվել է բանկիրների հարուստ ընտանիքում, նա նշանակվել հրետանային խմբում։ Բալկանյան պատերազմների ժամանակ, նա եղել է Կոմիսիայի անդամ, որը զենք էր մատակարարում բանակի համար։
Նրա ընտանիքը կրկին ցանկանում է նրան տեղավորել այնտեղ, միայն թե նա ցանկանում է միանալ այն խմբին, որը ուղևորվում է դեպի Արևմտյան Սերբիա, որտեղ հավանաբար և տեղի կունենա Ավստրո-Հունգարական զորքերի ներխուժումը Սերբիայի տարածք։ Հասնելով Արանջելովաց համայնքին, որտեղ տեղի է ունեցել հրամանատարական կազմի հանդիպումը, նա հանդիպում է մայոր Կուրսուլին, որը իր կարծիքն է հայտնում հարձակման մասին և հավաստիացնում է, որ ներխուժումը տեղի կունենա Դրինա գետի երկայնքին, այլ ոչ թե Սավա գետի մոտ, ինչպես սպասվում էր Գերագույն հրամանատարությունը։
Օգոստոսի 14-ին ջոկատ մտնում է Լազարևաց, որտեղ որոշ ժամանակով կանգ է առնում։ Գերագույն հրամանատարությունը մերժում է սերբիական բանակի այն տեսությունը, որ հարձակումը լինելու է Սավա գետի մոտ, և այժմ սպասվում է, որ հարձակումը լինելու է Դրինա գետի երկայնքով, և օգոստոսի 15-ին զորքերը արագորեն տեղափոխվել են Ցեր սարի մոտ, որտեղ միացել են բանակի մյուս մասերին։
Օգոստոսի 16-ին Ավստրո-Հունգարական զորքերը անսպասելիորեն հարձակվում են, անակնկալի բերելով մայոր Կուրսուլին և նրա զորքերին։ Մայոր Կուրսուլան իր զորքերին տանում է մոտակա գյուղ, որտեղ և գտնվում էր սերբիական բանակի հրամանատարությունը։ Կուրսուլը զեկուցում է գնդապետ Ստյոպա Ստեպանովիչին այն մասին, որ որոշել է նահանջել, որպեսզի փրկի զինվորների կյանքտ։ Օրվա երկրորդ կեսին սերբիական բանակը հակահարված է տալիս ավստրիական զորքերին, և մեծ կորուստների գնով ստպվում է նրանց նահանջել Դրինա գետով դեպիս Բոսինա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր | Անուն |
---|---|---|
Ալեքսանդր Գավրիչ | հրամանատար | Կոստյա Հաջիվուկովիչ |
Լյուբա Տադիչ | մայոր | Կուրսուլ |
Նիկոլա Իովանովիչ | լեյտենանտ | Վելիմիր Հաջիվուկովիչ |
Վլադիմիր Պոպովիչ | լեյտենանտ | Միլոե |
Հուսեին Չոկիչ | սերժանտ | |
Դրագոմիր Բոյանիչ | կապրալ | Յանիչիե |
Զորան Ռադմիլովիչ | Պետրովիչ | |
Բրանիսլավ Երենիչ | Ալեքսա | |
Բրանկո Պլեշա | գնդապետ | Զդրավկո Լուկիչ |
Լյուբիշա Իովանովիչ | մարշալ | Ստյոպա Ստեպանովիչ |
Պետր Պրլիչկո | խոհարար | Տրայկո |
Բոժիդար Դրնիչ | Տրիֆուն Հաջիվուկովիչ | |
Ստրահինյա Պետրովիչ | հորեղբայր | Լազա |
Ռուժիցա Սոկիչ | կին պատուհանի մոտ | |
Պրեդրագ Տասովաց | ավտրիական սպա | Նովոտնի |
Պրեդրագ Միլինկովիչ | բուժակ | |
Ռաստկո Տադիչ | ֆերմեր մեքենայում | |
Լյուբիցա Գոլուբովիչ | Կոստյայի կինը |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յան Գ. Բիվեր "Կտրուկ տարաձայնություններ. Ֆրանց ֆոն Հեցենդորֆ, Սերբիան ևСербия и Կանխարգելիչ պատերազմի քաղաքականությունը". — 2009.
- Հև Ստրական "Առաջին համաշխարհային պատերազմ. գլու 1. ձեռքերին" Օքսֆորդ. — 2001.
- Վլադիմիր Դեդիեր "Ճանապարհ դեպի Սարաևո։ Նյու Յորք. Սայմոն և Շուստեր". — 1966.
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերբական «Բելգրադի միություն» հիփ հոփ խումբը ձայնագրել է «Оловни воjници» ստեղծագործությունը, նվիրելով այն Ցերսկական և Կոլուբարկական մարտերի մասնակիցներին։ Ստեղծագործության համար նկարահանվել է տեսահոլովակ «Երթ դեպի Դրինա» ֆիլմից վերցված տեսարաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Daniel J. Goulding Liberated Cinema: The Yugoslav Experience, 1945-2001. — Indiana University Press, 2002-01-01. — 310 с. — ISBN 0253342104
- ↑ «Потеренные герои Сербии в прорыве».
- ↑ «Армия Балкан 1914-18».(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երթ դեպի Դրինա (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Filmska Banka. Mars na Drinu.
|