Երեքնուկ սողացող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երեքնուկ սողացող
Երեքնուկ սողացող
Երեքնուկ սողացող
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Երեքնուկ (Trifolium)
Տեսակ Երեքնուկ սողացող (T. repens)
Միջազգային անվանում
Trifolium repens

Երեքնուկ սողացող, բակլազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, երկշաքիլավոր մոլախոտ։ Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և սերմերով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևային վարդակն ու ծաղկակիր ցողունները առաջանում են ընձյուղի վրա եղած հանգույցներից, որոնք հողի մակերեսի հետ շփվելուց հետո արձակում են թույլ փնջաձև արմատներ։ Բույսը սողացող-փռված է, ճյուղավոր։ Կանգուն են միայն ծաղկակիր ցողունները։ Տերևները երկարակոթուն են, եռամաս ձվաձև, սղոցաեզր։ Ծազկաբույլը գլխիկ է, ծաղկապսակը՝ սպիտակ կամ բաց վարդագույն։ Ծաղկելուց հետո այն ունենում է դարչնագույն երանգ։ Պտուղը 3-5 սերմանի ունդ է։ Սերմը սրտաձվաձև է, մանր։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկում է ուշ գարնանից մինչև ուշ աշուն և ամառվա կեսից թափում հասուն սերմերը՝ աղբոտելով հողն ու բակլազգի բույսերի սերմնանյութը, մարգագետնային հողատեսքերը, դաշտային մշակաբույսերի ցանքերը և այգիները։ Ցրտադիմացքուն է և լուսասեր։ Երեքնուկով խիստ վարակված դաշտը կարելի է զբաղեցնել նաև անտրակնոզի, քաղցկեղի, ալրացողի և ժանգի նկատմամբ դիմացկուն բույսերով, քանի որ երեքնուկի այս տեսակը խիստ տուժում է դրանցից։ Տարածված է Ասիայում[1]։

Տարածվածություն և Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է չափավոր կլիմայական գոտիներում[2]՝ Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Առաջավոր Ասիայում, Միջին Ասիայում, Պակիստանում, Եվրոպայում գրեթե ամենուրեք և Անդրկովկասում։

Լավ է բնահարմարեցվել Աֆրիկայի հարավում, Ասիայի արևադարձային գոտիներում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։

Հանդիպում է Ռուսաստանի եվրոպական մասում՝ Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում և Կամչատկայում։

Տեսակներ և ենթատեսակներ[3][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Trifolium repens subsp. macrorrhizum (Boiss.) Ponert
  • Trifolium repens var. nevadense (Boiss.) C.Vicioso
  • Trifolium repens var. ochranthum K.Maly
  • Trifolium repens var. orbelicum (Velen.) Fritsch
  • Trifolium repens var. orphanideum (Boiss.) Boiss.
  • Trifolium repens subsp. prostratum Nyman

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ․Ս․Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «Լույս», Երևան, 1980
  2. Elgersma, Anjo, and Jan Hassink. "Effects of white clover (Trifolium repens L.) on plant and soil nitrogen and soil organic matter in mixtures with perennial ryegrass (Lolium perenne L.)." Plant and Soil 197, no. 2 (1997): 177-186.
  3. «Trifolium repens L. — The Plant List»։ theplantlist.org