Երբ կյանքը քեզ լիմոններ է տալիս, լիմոնադ պատրաստիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիմոնադ խմելը սովորաբար ավելի հաճելի է համարվում, քան հում լիմոն ուտելը։

Երբ կյանքը քեզ լիմոններ է տալիս, լիմոնադ պատրաստիր (անգլ.՝ When life gives you lemons, make lemonade), ասացվածքային արտահայտություն, որն օգտագործվում է լավատեսությունը խրախուսելու և ձախորդության կամ դժբախտության դեպքում դրական վերաբերմունք ցուցաբերելու համար։ Լիմոնը հուշում է թթվայնության կամ կյանքի դժվարության մասին. լիմոնադ պատրաստելը դրանք դրական կամ ցանկալի բանի վերածելն է[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս զգացումը հաճախ արտահայտվել է տարբեր բառերով։ Դրա առաջին հայտնի տպագիր օգտագործումը, որը վերագրվում է քրիստոնյա անարխիստ գրող Էլբերտ Հաբարդին 1909 թվականին Literary Digest-ում[2], ասվում է. «Հանճարն այն մարդն է, որը վերցնում է ճակատագրի կողմից իրեն տրված լիմոնները և դրանցով լիմոնադի կրպակ է բացում»։ Նա այն օգտագործել է նաև 1915 թվականին մահախոսականում, որը գրել և հրատարակել է գաճաճ դերասան Մարշալ Փինքնի Ուայլդերի համար[3]։ Մահախոսականը, որը վերնագրված է «Ծաղրածուների թագավորը», գովաբանում է Ուայլդերի լավատեսական վերաբերմունքն ու ձեռքբերումները՝ ի դեմս նրա հաշմանդամության.

Նա այդ դոգմատիկ պնդման քայլող հերքումն էր, Mens sana in corpore sano։ Նրա առողջ միտքն էր անառողջ մարմնում։ Նա ապացուցել է իրերի հավերժական պարադոքսը։ Կանխիկացրել է իր թուլությունները։ Հավաքել է այն լիմոնները, որոնք ճակատագիրն ուղարկել էր իրեն, և բացել լիմոնադի կրպակ[4]։

Չնայած տպագրության մեջ առաջին երկու հայտնի կիրառությունները պատկանում են Հաբարդին[5][6][7], ժամանակակից շատ հեղինակներ[8][9] այս արտահայտությունը վերագրում են Դեյլ Քարնեգիին, որն այն օգտագործել է 1948 թվականին իր «Ինչպես դադարեցնել անհանգստությունը և սկսել ապրել» գրքում։ Քարնեգիի տարբերակում ասվում է.

Եթե լիմոն ունես, լիմոնադ պատրաստիր[10]։

Քարնեգին Ջուլիուս Ռոզենվալդին վերագրել է այս արտահայտությունը նրան փոխանցելու համար[10]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Auburn Seminary Record-ի 1916 թվականի սեպտեմբերի հրատարակությունը տպագրել է արտահայտության մեկ այլ վաղ կիրառություն։

[Հյու Ք. Ուոքերը] հոռետեսին նկարագրել է որպես մեկը, ով իր դառը դեղահաբն է խմում, լավատեսին՝ որպես մեկը, ով լիմոնադ է պատրաստում իրեն տրված լիմոնից[11]։

Ութ տարի առաջ, երբ Քարնեգիի գիրքը վերադարձրել է այս արտահայտությունը հիմնական հոսք, «Լավատեսը» վերնագրված արտահայտության բանաստեղծական մեկնաբանությունը հայտնվել է The Rotarian-ի 1940 թվականի հրատարակության մեջ.

«Կյանքը նրան մի լիմոն տվեց,
Ինչպես Կյանքը երբեմն անում է։
Ընկերները խղճահարությամբ էին նայում նրան,
Ենթադրելով, որ նրա վերջը եկել է։
Նրանք հետագայում հանդիպեցին նրան
Ստվերում պառկած,
Անվրդով գոհունակությամբ
Մի բաժակ լիմոնադ խմելիս[12]։

1944 թվականին՝ Սենատում Հոմեր Է. Քեյփհարթի առաջին առաջադրման ժամանակ, հայտնի է դարձել նրանով, որ ասել է.

Ես երբեք չեմ վախեցել փորձանքից։ Ես միշտ ունեցել եմ այս կարգախոսը։ Եթե ինչ-որ մեկը եզք լիմոն է տալիս, դրանից լիմոնադ պատրաստիր[13][14][15]։

Համաշխարհային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

T-shirt, որտեղ օգտագործված է ասացվածքի խեղաթյուրված իսպաներեն տարբերակը, հակաասացվածք՝ Տեխասի Դալլաս քաղաքում գտնվող տակոյանոցի գովազդի համար․ «Երբ կյանքը քեզ լիմոններ/լայմեր է տալիս, սեղմիր այն տակոյի վրա»։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Super Bowl LV-ի գովազդային հոլովակը, որը գովազդում է Bud Light Seltzer լիմոնադը, նշում է, որ 2020 թվականը «տարվա լիմոնն» է (հղում դեպի COVID-19 համավարակ), որտեղ երևում է, որ լիմոնները բառացիորեն ընկնում են երկնքից։ Ինչ-որ մեկը պատրաստվում էր ասել այդ արտահայտությունը, բայց ինչ-որ մեկը ընդհատում է նրան՝ ասելով, որ նրանք արդեն գիտեն դա։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Atmosphere-ը իրենց հինգերորդ ստուդիական ալբոմը վերնագրել է «When Life Gives You Lemons, You Paint That Shit Gold»՝ հղում անելով բնօրինակ արտահայտությանը։

2016 թվականին որոշ երաժշտական քննադատներ հայտնել են, որ Բիյոնսեի վեցերորդ ստուդիական ալբոմի վերնագիրը՝ «Lemonade», հղում էր լավատեսական արտահայտությանը, որը վերաբերում էր ալբոմում արծարծված թեմաներին[16][17][18], ինչպես նաև նրա առաջխաղացումներին և նախագծի մարքեթինգային ռազմավարությանը[19]։ Որոշ լրագրողներ գրել են, որ «Freedom» երգի վերջում երգչուհու սկեսուր Հեթի Ուայթի հնչեցրած խոսքը հստակ հղում էր կարգախոսին և ոգեշնչել է ալբոմի անվանմանը[18][20][21]։ Ուայթը ելույթում ասել է․

Ես ունեցել եմ իմ վերելքներն ու վայրէջքները, բայց միշտ ներքին ոժ եմ գտնում ինձ վեր հանելու համար։ Ինձ լիմոն են մատուցել, բայց ես լիմոնադ եմ պատրաստել[22]։

Կինոթատրոն, հեռուստատեսություն և վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գամբլի զարմանահրաշ աշխարհի» "The Curse" էպիզոդում կա մի երգ, որը կոչվում է «Երբ կյանքը քեզ կիտրոններ է հրամցնում» ( When Life Hands You Lemons)։

Portal 2-ում երկրորդական կերպարներից մեկը՝ Քեյվ Ջոնսոնը, ելույթ է ունենում ձայնագրված հաղորդագրության միջոցով, որում նա վիճարկում է, թե արդյոք պետք է լիմոնադ պատրաստել, երբ կյանքը լիմոններ է տալիս։ Երբ իմանում է, որ անբուժելի հիվանդ է, նա զայրացած հռհռում է՝ ասելով, որ կյանքն ընդհանրապես չպետք է լիմոններ բաժանի՝ կյանքին սպառնալով այրել իր տունը՝ օգտագործելով դյուրավառ լիմոններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորեն Հինքլի 1974 թվականի ինքնակենսագրությունը, որտեղ մանրամասն նկարագրված է Ramparts-ի գլխավոր խմբագիր լինելու նրա ժամանակաշրջանը, կոչվում է «Եթե լիմոն ունես, լիմոնադ պատրաստիր»[23]։

Մշակութում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ասացվածքը դարձել է հանրաճանաչ պատճենում իսպանախոս մշակույթում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «When life gives you lemons». Theidioms.com. The Idioms. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  2. Hubbard, Elbert (1909 թ․ հունվարի 23). «Topics in Brief». Literary Digest. 38 (4): 128 – via Internet Archive.
  3. Hubbard, Elbert (1922). Selected Writings of Elbert Hubbard. Vol. V. Wm. H. Wise & Co./The Roycrofters. էջ 237. Alt URL
  4. Hubbard, Elbert (1915 թ․ փետրվար), «The Fra: A Journal of Affirmation», The Fra, Elbert Hubbard, vol. 14, no. 5, էջ xxiv–d Alt URL
  5. «The Reader's Digest of Lasting Interest», Reader's Digest, no. 66, էջ 343, 1927 թ․ հոկտեմբեր Alt URL
  6. «Public Libraries: A monthly review of library matters and methods». 25. Chicago: Library Bureau. 1920: 268. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Forbes, Volumes 10–11», Forbes, vol. 10–11, էջ 185, 1922
  8. 8,0 8,1 McKenna, Kevin J. (2009). The Proverbial "Pied Piper". Peter Lang Publishing. էջ 55. ISBN 978-1433104893.
  9. Keyes, Ralph (2006). The Quote Verifier: Who Said What, Where, and When. St. Martin's Griffin. էջեր 118–119. ISBN 0312340044.
  10. 10,0 10,1 Carnegie, Dale (1948). How to Stop Worrying and Start Living. Simon & Schuster. էջ 138. ISBN 0671733354.
  11. Auburn Seminary Record, vol. 12, Auburn Theological Seminary, 1916 թ․ հուլիսի 10, էջ 313 Alt URL
  12. Flynn, Clarence Edwin (1940 թ․ նոյեմբեր), The Rotarian, vol. 57, The Rotarian, էջ 62
  13. The Fraternal Monitor, vol. 55–56, 1944, էջ 51
  14. «Capehart Wins Indiana GOP Nomination for U.S. Senate», The Billboard, էջ 64, 1944 թ․ հունիսի 10
  15. The Business education world, vol. 26, 1945, էջ 27
  16. Jerkings, Morgan (2016 թ․ ապրիլի 26). «'Lemonade' Is About Black Women Healing Themselves and Each Other». Elle (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  17. Hawkes, Rebecca (2016 թ․ ապրիլի 24). «Beyoncé's new album: why is it called Lemonade, what do the lyrics mean, plus all you need to know». The Daily Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  18. 18,0 18,1 Cinquemani, Sal (2016 թ․ ապրիլի 26). «Review: Beyoncé, Lemonade». Slant Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  19. «When life gives you lemons». The Economist. 2016 թ․ մայիսի 5. ISSN 0013-0613. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  20. Hooks, Bell (2016 թ․ մայիսի 11). «Beyoncé's Lemonade is capitalist money-making at its best». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  21. Johnston, Maura (2016 թ․ ապրիլի 24). «Review: Beyoncé Makes 'Lemonade' From Romantic Strife». Time (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  22. Carlin, Shannon (2016 թ․ ապրիլի 26). «Who Is Speaking About Lemonade On Beyoncé's "Freedom"? Hattie White Has A Strong Connection To The Star». Bustle (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  23. Hinckle, Warren (1990). If You Have a Lemon, Make Lemonade. W. W. Norton & Company. ISBN 0393306364.