Դեյլ Քարնեգի
Դեյլ Քարնեգի Dale Carnegie | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Մերիվիլ, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 1, 1955[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Ֆորեստ Հիլս, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Belton Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա և Maryville High School? |
Երկեր | Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա, How to Stop Worrying and Start Living? և Q124349645? |
Մասնագիտություն | գրող, մոտիվացիոն խոսնակ, ուսուցիչ, կենսագիր, հոգեբան և դասախոս |
Ամուսին | Lolita Baucaire? և Dorothy Carnegie? |
Ծնողներ | մայր՝ Amanda Elizabeth Harbison?[5] |
Կայք | dalecarnegie.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
Դեյլ Բրեքենրիջ Քարնեգի (անգլ.՝ Dale Breckenridge Carnegie, նոյեմբերի 24, 1888[1][2][3][…], Մերիվիլ, Միսսուրի, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1955[1][2][3][…], Ֆորեստ Հիլս, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դասախոս և գրող։
Մշակել է ինքնաբարելավման, առևտրով զբաղվելու շնորհի ձևավորման, կորպորատիվ ուսուցման, հանրային ճարտասանության և միջանձնային հարաբերությունների հմտություններին վերաբերող դասընթացներ։ Հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» (1936), «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» (1948), «Անհայտ Լինկոլնը» (1932)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյլ Քարնեգին ծնվել է Մերիվիլում, Միսսուրի։ Նա աղքատ գյուղացի տղա էր, Ջեյմս Ուիլյամ Քարնեգիի (James William Carnegie) և նրա կնոջ՝ Ամանդա Էլիզաբեթ Հարբիսոնի (Amanda Elizabeth Harbison) երկրորդ որդին[6]։ Պատանեկան տարիքում՝ դեռ ստիպված լինելով արթնանալ առավոտյան 3-ին, որպեսզի կովերին պահեր, նա կարողացավ ընդունվել Միսսուրիի պետական մանկավարժական քոլեջ Ուորենսբուրգում և ստանալ բավականին լավ կրթություն։ Քոլեջից հետո նրա առաջին աշխատանքը ագարակապանների կրթության հարցն էր։ Հետո նա Armour & Company-ում սկսեց զբաղվել բեկոնի, օճառի և ճարպի վաճառքով։
Կուտակելով 500 դոլար՝ Քարնեգին դադարեց զբաղվել առևտրով 1911 թվականին, որպեսզի իրագործեր իր վաղեմի երազանքը՝ դառնար մանկավարժ։
1922 թվականին Քարնեգին փոխեց իր ազգանվան գրությունը՝ Carnagey-ից դարձնելով Carnegie։ Հավանաբար նա դա կատարեց գովազդային նպատակներով, քանի որ այդ ժամանակ բոլորին հայտնի էր միլիոնատեր Էնդրյու Քարնեգիի անունը (որի անունը մի անգամ չէ, որ հիշատակվում է Քարնեգիի գրքերում)։
Քարնեգին նկարահանվել է 1947 թվականի «Jiggs and Maggie in Society» ֆիլմում (իր դերում)։
Դեյլ Քարնեգին մահացել է Հոջքինի հիվանդությունից 1955 թվականի նոյեմբերի 1-ին Ֆորեսթ Հիլզի իր բնակարանում (Նյու Յորք)[7] չհաստատված տվյալներով՝ կատարելով ինքնասպանություն[8]։ Գրողը թաղվել է Բելթոնում (Միսսուրի)[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Ancestry of Dale Carnegie
- ↑ Shelokhonov, Steve. Biography for Dale Carnegie at imdb.com
- ↑ Դեյլ Քարնեգիի հաջողության պատմությունը
- ↑ Staff. «JOSEPHINE CARNEGIE WED; She Becomes Bride of Gerard B. Nolan at Forest Hills», Նյու Յորք Թայմս, May 30, 1937. Accessed June 18, 2009. «The ceremony was performed by the Rev. J. P. Holland at the home of the bride’s uncle, Dale Carnegie, author, in Forest Hills, Queens.»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»
- Դեյլ Քարնեգի (անգլ.) Internet Movie Database կայքում — կենսագրություն