Գամբլի զարմանահրաշ աշխարհը
Գամբլի զարմանահրաշ աշխարհը | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | մանկական հեռուստատեսային սերիալ, սիթքոմ, սյուրռեալիստիկ հումոր, կատակերգական հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ |
Ստեղծող | Բեն բոկլետ |
Ձայնագրում | Լոգան Գրոուվ, Կվեսի Բոակե, Kyla Kowalewski?, Թերեզա Գալլահեր, Ջեյկոբ Խոպկինս, Terrell Ransom Jr.?, Yumiko Kobayashi?, Junko Takeuchi?, Yoshinori Mutō?, Yukiko Hinata? և Mai Yamane? |
Երկիր | ![]() ![]() |
Լեզու | անգլերեն[1] |
Հեռուստաալիք | Cartoon Network |
Եթերաշրջաններ | 6 |
Սերիաների քանակ | 240 |
Ընկերություն | Hanna-Barbera Studios Europe? |
Էկրաններին է | 2020-ը |
Սերիայի տևողություն | 11 րոպե |
Առաջադրում | BAFTA's Children & Young People Award - Director?[2] և BAFTA մրցանակ երեխաների և երիտասարդների համար-գրող[2] |
Պարգևներ |
«Գամբլի զարմանահրաշ աշխարհը» (անգլ.՝ The Amazing World of Gumball) անգլո-ամերիկա մուլտսերիալ, Cartoon Network հեռուստաալիքի արտադրանքը, Մեծ Բրիտանիայում եթերում հայտնվել է մայիսի 3-ին 2011 թվականին, նույն թվականին մայիսին 9-ին՝ ԱՄՆ-ում[3]։ Մուլտսերիալի իրադարձությունները պտտվում են 12-ամյա Գամբլ Ուոթթերսոն անունով կատվի կյանքի շուրջ, որը այցելում է ամերիկյան հորինված՝ Էլմոր քաղաքի միջնակարգ դպրոցը։ Իր եղբոր՝ Դարվինի հետ միասին նրանք հաճախ հայտնվում են տարբեր բարդ իրավիճակներում, որոնցից նրանց չի հաջողվում դուրս գալ առանց իրենց ընտանիքի, դասընկերների և Էլմորի բնակիչների օգնության։ Բայց Գամբլը չի ուղվում իր սխալների վրա։
Սերիալը հիմնված է այն կերպարների վրա, որոնք նախկինում ստեղծվել էին՝ հեղինակի Բենջամին Բոկլետի կողմից՝ գովազդային տարբեր հոլովակների համար։ Բոկլետը միավորեց՝ «դեռահասների դպրոցական և ընտանեկան կյանքի» ամբողջ միտքը շոուի մեջ և այն առաջարկեց Cartoon Network հեռուստաալիքին։ Հեռուստաալիքը հետաքրքրված է նման ծրագրերով, Turner Broadcasting ներկայացուցիչը՝ Դանիել Լեննարդ հավանություն տվեց սերիալի արտադրությանը, որը դարձավ առաջինը՝ ստեղծված Cartoon Network Development Studio Europe-ում։ Հետագայում նրա արտադրությունում մասնակցեցին Studio SOI և Great Marlborough Productions Limited։
Շոուի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը՝ ոճի միասնության բացակայությունն է։ Բոլոր կերպարները նկարված և անիմացված են տարբեր կերպով (Նկարչություն, տիկնիկային, տիկնիկային–թատրոն, համակարգչային, flash–անիմացիյի, ստոպ–մօուշն)
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ 2007 թվականին հիմնադրվել է Cartoon Network Development Studio Europe ստուդիան, Բեն Բոկլետը վարձվել էր Cartoon Network ալիքի նոր նախագծերի հեղինակների օգնության համար։ Սակայն, երբ որոշում կայացվեց, որ շոուների ստեղծողները պետք է իրենք ներկայացնեն իրենց ապահա գործերը[4], այդ ժամանակ Բոկլետը որոշեց համախմբել մի քանի հերոսների դպրոցական կյանքը միասնական շոուի, ստեղծված գովազդների համար, բայց այդպես էլ չկիրառվեց հեռուստատեսության մեջ[5]։ Դանիել Լեննարդը՝ օրիգինալ շոու ստորաբաժանման և Turner Broadcasting System Europe մշակման փոխ-նախագահը, տպավորված էր Բոկլետի մտաղաղացումից և հավանություն է տվել արտադրության համար[6]։ Սերիալը դարձավ Cartoon Network Development Studio Europe-ի առաջին աշխատանքը[7], որը հրապարակել է առաջին եթերաշրանի 36 սերիաները Studio SOI-ի, Դուբլինյան Boulder Media Limited[8][9] և Dandelion Studios[10] ստուդիաների հետ համագործակցությամբ։
Էպիզոդների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
եթերաշրջան | էպիզոդ | Թողարկման ամսաթիվը | |
---|---|---|---|
առաջին էպիզոդ | վերջին էպիզոդ | ||
օդաչու | մայիսի 8, 2008 | ||
1 | 36 | մայիսի 3, 2011 | մարտի 13, 2012 |
2 | 40 | օգոստոսի 7, 2012 | դեկտեմբերի 3, 2013 |
3 | 40 | հունիսի 5, 2014 | օգոստոսի 6 , 2015 |
4 | 40 | հուլիսի 7, 2015 | հոկտեմբեր 2016 |
5 | 40 | սեպտեմբերի 1, 2016 | անհայտ |
6 | 40 | անհայտ | անհայտ |
Առաջին եթերաշրջանը սկսվել է 2011 թվականի մայիսի 3-ին «The DVD» առաջին և ավարտվեց 2012 թվականի մարտի 13-ին «The Fight» 36-րդ էպիզոդով։ Նույն տարվա մարտի 17-ին ներկայացվել է 2-րդ եթերաշրջանը, որը բաղկացած էր 40 էպիզոդով։ 3-րդ եթերաշրջանի ելքը հաստատվել է 2012 թվականի հոկտեմբերին։ 2013 թվականին փետրվարին շոուն վերցրեց ընդմիջում և վերադարձավ 2013-ի հունիսին։ 2016 թվականի սեպտեմբերի 6-ին Բենջամին Բոկլետը իր թվիթթերում գրեց, որ իր ցանկությամբ որոշեց ավարտել աշխանշտանքը շոուի 6-րդ եթերաշրջանից հետո, սակայն պարզաբանեց, որ դա շոուի ավարտը չէ[11][12]։
2015 թվականի սեպտեմբերի 7-ին Բենջամին Բոկլետը հաստատեց, որ շոուն կհամադրվի Cartoon Network-i het, որը կլինի 5-րդ եթերաշրջանի մասը։
2016 թվականին սեպտեմբերի 6-ին սերիալի ստեղծող Բոկլետը հաստատեց, որ թողնում է շուն և 6-րդը կլինի իր վերջին եթերաշրջանը։ The Times թերթի հետ հարցազրույցում Բոկլետը նշեց լիամետրաժ շոու ստեղծելու իր ծրագրերի մասին ։ Բայց այն բանից հետո, որ նա տեղեկացրեց իր ապագա հեռացման և շոուի հնարավոր փակման մասին, նա հայտարարեց, որ ֆիլմ ստեղծելու ծրագրերը կվերանայվեն։
Քննադատում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը ստացավ բավականին լավ արձագանքներ հումորի, անիմացիայի և երաժշտություն համար։ 2011 թվականի մայիսի 3-ին այն հավաքեց 2,120 միլիոն դիտում, իսկ 2011 թվականի մայիսի 9-ին հավաքեց 1,937 միլիոն դիտում։ 2-րդ եթերաշրջանը հավաքեց ավելի քիչ դիտումներ՝ 1.805 միլիոն։ Variety ամսագրի տեսաբան՝ Լորի Բրաունը լավ արձագանքեց այս շոուի մասին։ Նա հայտնեց, որ շոուն իր մեջ պարունակում է յուրօրինակ տրամաբանություն ու ներքին քաոս, և ավելացրեց. - «Այս շոուն գնահատվում է ինչպես առաջնակարգ հիմարություն»։ Դրական արձագանքներ են տրվել նաև Entertainment Weekly և Wired ամսագրերի տեսաբանների կողմից։ Շոուն ստացել է բազմաթիվ դրական կարծիքներ Daily Mail և The A.V. Club կայքերում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը իր գոյության 5 տարվա ընթացքում ստացել է մի քանի մրցանակներ։ Դրանց թվում.
- 2011 - անիմացիոն ֆիլմերի Անեսական միջազգային փառատոն։
- 2011 և 2012 - British Academy Children’s Awards:
- 2012 և 2013 - մանկահեռուստատեսային մրցանակ։
- 2011 - մրցանակ Բրիտանական լավագույն անիմացիայի համար։
- 2012 - Պուլչինելլա ծովածոցում մուլտֆիլմների պարգևատրում։
- 2010 - Աստրայի մրցանակ։
- 2012 - մանկական երևակայության սինոփսիսի համար մրցանակ։
- 2012 - Prix Jeunesse. Մյունխենյան միջազգային մրցանակ։
- Էմմի-ի առաջին միջազգային մանկական մրցանակ։
Նաև մուլտֆիլմը նոմինացվել է այնպիսի մրցանակների, ինչպես Էննի-ի 39-րդ մրցանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,0 2,1 https://www.bafta.org/cyp2022
- ↑ The Amazing World of Gumball (TV Series 2011– ) - Release Info - IMDb
- ↑ Ready to roll (англ.). Kidscreen. Brunico Communications (8 April 2011). Проверено 4 июля 2013.
- ↑ Ramin Zahed. Gumball Regins Reign of Color (англ.). Animation (29 May 2011). Проверено 4 июля 2013.
- ↑ BAFTA Presents: The Amazing World of Gumball (англ.). The Children's Media Conference (5 July 2012). Проверено 4 июля 2013.
- ↑ Jennifer Wolfe. Season Three of Amazing World Of Gumball Greenlighted (англ.). Animation World Network (5 October 2012). Проверено 4 июля 2013.
- ↑ Borja Huertas. BoulderMedia.tv - Welcome
- ↑ John Kennedy. Irish cartoon The Amazing World of Gumball picks up an Emmy (англ.), SiliconRepublic.com (12 February 2013). Архивировано из первоисточника 25 ноября 2013. Проверено 25 июля 2014.
- ↑ The Amazing World Of Gumball' Boulder Media update! (англ.). Animation Ireland. Проверено 4 июля 2013.
- ↑ Пост о будущем окончании работы над шоу
- ↑ Подтверждение Бенджамина, что это его самостоятельное решение
|