Երաժշտության տուն (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժշտության տուն
Տեսակերաժշտական թանգարան
Երկիր Ավստրիա[1]
ՏեղագրությունՎիեննա և Ներքին Քաղաք[1]
ՎայրPalais Erzherzog Carl?
ՀասցեAnnagasse 20[1]
Հիմնադրվել է2000
Կայքhausdermusik.com(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Երաժշտության տուն (գերմ.՝ Haus der Musik), ինտերակտիվ թանգարան Վիեննայի կենտրոնում։ Բացվել է 2000 թվականին, համարվում է հնչյունի ու երաժշտության լավագույն թանգարաններից մեկը Ավստրիայում։ Մակերեսը 5.020 մ² է[2]։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության տունը գտնվում է Վիեննայի պատմական շենքերից մեկում, որ պատկանել է էրցհերցոգ Կառլ Թեշենցին։ Այստեղ է ապրել կոմպոզիտոր Օտտո Նիկոլային, որ հիմնադրել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի բակում սովորաբար կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ։

Առաջին հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարկը զբաղեցնում է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Այնտեղ ներկայացված են կոլեկտիվի ստեղծման պատմությունը, նվագախմբի հիմնադրման հրամանը, նրա պարգևները։ Հատուկ ձևավորված սրահում, որն ունի պրոեկցիոն էկրան, ներկայացված են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների ձայնագրությունները։

Երկրորդ հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ հարկում գտնվում է այսպես կոչված «Երազոլորտը», որտեղ ցուցադրված են ինտերակտիվ նմուշներ. դրանք թույլ են տալիս հնչյունային փարձարկումներ անել։

Երրորդ հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ հարկը նվիրված է այն կոմպոզիտորներին, ում անունները կապվում են Վիեննայի հետ։ Ներկայացված են Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆրանց Շուբերտը, Յոհան Շտրաուսը, Գուստավ Մալերը, ինչպես նաև Վիեննայի նոր դպրոցի հիմնադիրները` Առնոլդ Շյոնբերգը, Ալբան Բերգը և Անտոն Վեբերնը։

Չորրորդ հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ հարկում սրահ է` նվիրված ապագայի հնչյուններին։ Գաղափարը, որ մարմնավորված է տեխնոլոգիաներում, կոչված է մարդկանց օգնելու դրսևորվելու հնչյունների շնորհիվ։ Այստեղ կարելի է տեսնել գործիքներ, որոնց հնչել կարող է ստիպել ձեր մարմինը։ Այսպես, «Գիտակցության անտառ» («Mind Forest») սրահում գտնվում են հնչող պատեր, որոնք արձագանքում են ձեռքերի շարժումներին։

Չորրորդ հարկում գործում է նաև հուշանվերների խանութ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ցուցանմուշների հավաքածուի համար Երաժշտության տունն արժանացել է Ավստրիայի թանգարանների մրցանակին[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտության տուն (Վիեննա)» հոդվածին։