ԵրԲԻ (ՈՒՀԱ)
ԵրԲԻ (ՈՒՀԱ), Երևանի բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ թիմ։
Պատմությունը «Ուրախների և հնարամիտների ակումբում»[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմը հանդես է եկել 1991, 1992 և 1994 մրցաշրջաններում։ 1991 թվականին հանդես է եկել երկու մրցաշրջաններում, հասել է մինչև կիսաեզրափակիչ, սակայն կիսաեզրափակչում տանուլ է տվել Նովոսիբիրսկի պետական համալսարանի թիմին։ 1992 թվականի մրցաշրջանում թիմը «Տղաներ Բաքվից» թիմի հետ զբաղեցրել են առաջին տեղը։ 1994 թվականին ԵրԲԻ թիմը նորից դարձել է ՈւՀԱ-ի չեմպիոն։
ԵրԲԻ ՈՒՀԱ-ի թիմն առաջին անգամ ՈւՀԱ-ի պատմության մեջ նմանակել է ժյուրիի անդամներին (Վիկտոր Մերեժկոյին, Ուրմաս Օտտին, Անատոլի Լիսենկոյին, Լեոնիդ Յարմոլնիկին, Յարոսլավ Գոլովանովին)[1], ներկայացրել է նորաձևություն ջազում, հորինել է երաժշտական տեսահոլովակ մրցույթի սահմաններում, ներկայացրել է մանկական պարոդիա ԽՍՀՄ առաջին պրեզիդենտի[1], օգտագործել է հնարքներ՝ էստրադային բեմերի վրա պտտեցնելով կենդանի մակագրերի[2], բեմի վրա թռցրել է օլիմպիական արջուկին, համադրել է սև սմոկինգը, կարմիր գոտին և թիթեռնիկը սպիտակ վերնաշապիկի և սպիտակ կիսագուլպաների հետ։
Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռաֆայել Մինասբեկյան-թիմի ավագ
- Ռուբեն Ջաղինյան
- Անդրեյ Տեր-Զախարյան
- Գոռ Նահապետյան
- Ռաֆայել Հովհաննիսյան
- Արսեն Դանիելյան
- Հրանտ Բարսեղյան
- Մարկ Սաղաթելյան
- Արմեն Գրիգորյան
- Կարեն Ղազարյան
- Գրիգոր Նազարյան
- Ռուբեն Թումանյան
- Արթուր Ամիրխանյան
- Արմեն Հակոբջանյան
- Գագիկ Բունիաթյան
- Կարեն Մուշեղյան
- Անդրանիկ Ազլիվյան
- Տիգրան Նավասարդյան
- Տիգրան Վարդանյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 КВН Высшая лига (1992) - Четвёртая 1/4 - YouTube
- ↑ Antagonism on YouTube : Metaphor in Online Discourse. Bloomsbury Academic. ISBN 9781472566676.