Մարկ Սաղաթելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սաղաթելյան
Picto infobox film.png
Մարկ Սաղաթելյան
MarkSaghatelyan.jpg
Ծնվել է 1971 սեպտեմբերի 1
Ծննդավայր Երևան
Մահացել է հուլիսի 31, 2013(2013-07-31) (տարիքը 41)
Մահվան վայր Երևան
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն շոումեն, հաղորդավար
Ակտիվ շրջան 1991-2013
Ժանրեր ՈՒՀԱ, Հումոր և երգիծանք
ԿինոՊոիսկ ID 1369909

Մարկ Սաղաթելյան, (1 սեպտեմբերի, 1971, Երևան - 31 հուլիսի, 2013, Երևան), հայ դերասան, շոումեն և հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978-1988 թվականներին հաճախել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, որտեղ սովորել է 1988-1994 թվականներին։ 1991-1994 թվականներին հանդես է եկել Երևանի բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ թիմի կազմում, մասնակցել թիմի ելույթների սցենարների ստեղծմանը։ 1991 թվականին թիմակիցների հետ հիմնել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ մինչև 2005 թվականը եղել է գովազդային բաժնի տնօրենը։ Մահացել է Երևանում. նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոումենի կարիերան սկսել է 1991 թվականից՝ ՈՒՀԱ թիմի կազմում։ 1992 և 1994 թվականներին թիմը դարձել է բարձրագույն լիգայի չեմպիոն։ Ընկերությունից հեռացել է 2007 թվականի հոկտեմբերին։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 - «ՈՒՀԱ-ասորտի» (ռուսական ОРТ հեռուստաալիք)
«Լեգո-մեգո»
  • 2002 - «Հայկական ռադիո» հումորային հաղորդաշար (ռուսական СТС հեռուստաալիք)
  • 2007 և 2009 - «Երկու աստղ» երաժշտական շոու

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2003 - «Կենտրոն» հեռուստաընկերության հիմնադիր աշխատակից
  • 2003-2005 - «Շանթ» հեռուստաընկերություն, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի վարող։
  • 2005-2007 - «TV5» հեռուստաընկերության տնօրեն ու գլխավոր պրոդյուսեր, «Կուբ», «Նեվերայատնի պյան ա», Արմեն Թադևոսյանի հետ՝ «Քնելուց առաջ» և «Նորութույններ» հեռուստանախագծերի վարող։
  • 2006 - «PS club» սթենդ–ափ քոմեդի հայկական առաջին նախագծի հիմնադիրներից։
DJ Սերժոյի «Տժվժիկ» ձայնասկավառակի պրոդյուսերը։
  • 2007-2009 - «TV5» «Շոու-երեկո Մարկ Սաղաթելյանի հետ» նախագծի վարող։
  • 2009 - «Ֆորտ Բոյարդ» նախագծի հայկական թիմի անդամ։
  • 2011 - «Արմենիա» հեռուստատեսություն, հայ-վրացական «Միմինո» նախագծի վարող։
«Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր պրոդյուսեր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]