Եվա Վրխլիցկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվա Վրխլիցկա
Eva Vrchlicka 1928.jpg
Եվա Վրխլիցկան (ձախից) իր դստեր՝ Եվայի հետ (1928)
Ծնվել է1888 մարտի 6
ԾննդավայրԱվստրո-Հունգարիա Պրահա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհուլիսի 18, 1969(1969-07-18) (տարիքը 81)
Մահվան վայրՉեխոսլովակիա Պրահա, Չեխոսլովակիա
ՔաղաքացիությունՉեխոսլովակիա Չեխոսլովակիա
Ազգությունչեխ
Մասնագիտությունդերասանուհի, լրագրող, դրամատուրգ, բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի
Ծնողներհայր՝ Յարոսլավ Վրխլիցկի
Երեխա(ներ)Եվա Վրխլիցկա
Պարգևներ և մրցանակներՎաստակավոր արտիստ

Եվա Վրխլիցկա (իսկական ազգանունը՝ Ֆրիդա, չեխ.՝ Eva Vrchlická, 6 մարտի, 1888, Պրահա - 18 հուլիսի, 1969, Պրահա), թատրոնի և կինոյի չեխ դերասանուհի, լրագրող, դրամատուրգ, բանաստեղծուհի, գրող և թարգմանչուհի, Չեխոսլովակիայի պետական մրցանակի դափնեկիր (1931), Չեխոսլովակիայի վաստակավոր նկարիչ (արվեստի գործիչ) (1953

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1888 թվականի մարտի 6-ին Պրահայում՝ չեխ ականավոր բանաստեղծ, դրամատուրգ Յարոսլավ Վրխլիցկիի ընտանիքում։ Դերասանական վարպետություն է սովորել Էդուարդ Վոյանի և Մարի Հյուբների ղեկավարությամբ։ 1908 թվականին ընդունվել է Ուրանիա թատրոնը, 1910 թվականից խաղացել է Բռնոյի ազգային թատրոնի բեմում։ 1911 թվականին տեղափոխվել է Պրահայի ազգային թատրոն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականից նկարահանվել է կինոյում։

  • Yorickova lebka (1919)
  • Stavitel chrámu (1920)
  • Žena pod křížem (1937)
  • Rukavicka (1941)
  • Divá Bára (1949) և այլն։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է գրական լրագրող, բանաստեղծական ժողովածուների, մանկական և պատանեկան արձակի, հուշագրությունների հեղինակ, ֆանտաստիկ ստեղծագործությունների սցենարիստ («Kríz u potoka» ֆիլմի սցենարի հեղինակը (1937))։

Թարգմանություններ է կատարել գերմաներենից և ռուսերենից։

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Վրխլիցկայի ստորագրությունը
  • Bílá, červená, modrá (1921)
  • Cestou necestou (հիշողությունների գիրք, 1946)
  • Анна пролетарка (պիես, 1952)
  • Dětství s Vrchlickým (1953)
  • Básně: Výbor (բանաստեղծությունների ժողովածու, 1953)
  • Básník s dětmi (բանաստեղծություններ, 1956)
  • Dětství a mládí s Vrchlickým (1988)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]