Եվա Շպիլրեյնի առանձնատուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Շպիլրեյնի առանձնատուն
Տեսակբնակելի տուն և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեул. Пушкинская, 83, Ростов-на-Дону, Россия
Հիմնադրված է1897
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Եվա Շպիլրեյնի առանձնատուն (ռուս.՝ Особняк Евы Шпильрейн), բնակելի տուն Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Պուշկինի փողոցում (շենք 83)։ Առանձնատունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամտաբեր տունը կառուցվել է 1897 թվականին[2]։ Տանը բնակվել են Շպիլրեյն ամուսինները երեք դուստրերի հետ։ Շենքը պատկանել է ատամնաբույժ Եվա Մարկովնա Շպիլրեյնին (1863-1922), այնտեղ էլ գտնվել է նրա ատամնաբուժական սենյակը[3]։ Այս տանը մանկական և պատանեկան տարիներն է անցկացրել նրա դուստրը՝ հետագայում հայտնի հոգեվերլուծաբան Սաբինա Շպիլրեյնը[4]։

1914 թվականի տվյալներով՝ Շպիլրեյնի եկամտաբեր տանը գտնվում էր Բելգիայի հյուպատոսությունը, բնակարաններից մեկը վարձակալել էր թուրք հյուպատոսը։ Այլ բնակիչներ էին երդվյալ հավատարմատարներ, ինժեներներ, գործարարներ[3]։

Խորհրդային իշխանության տարիներին եկամտաբեր տունն ազգայնացվեց[3]։ Եվա Շպիլրեյնը երեխաների հետ արտագաղթեց արտերկիր։ Նրա ամուսնուն հատկացրին մի փոքր սենյակ սանդուղքի տակ, որտեղ էլ նա ապրեց մինչև իր մահը[2]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասամբ ավերվել է տան տանիքը։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո է տունը վերականգնվել է և կրկին բնակեցվել[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռահարկ շենքի հատակագիծն ունի П-աձև տեսք։ Գտնվում է Պուշկինի փողոցի կարմիր գծի վրա։ Շենքի՝ դեպի բակ դուրս եկող ներքին թևերում սկզբնապես եղել են բնակելի տարածքներ, որոնք հանձնվել են վարձակալությամբ։ Բակում եղել են նաև սառցատուն, կառքամառան և ախոռ[2]։

Շենքի ճակատի ճարտարապետության և ձևավորման մեջ ճարտարապետն օրգանապես միաձուլել է վերածննդի, բարոկկոյի և կլասիցիզմի տարրեր[2]։ Գլխավոր ճակատի կենտրոնական մասը շեշտադրված է երկհարկանի խորշապատշգամբի ելուստավորմամբ, որը կողքերից ձևավորված է որմնասյուներով։ Ճակատի կողային մասերի միջապատերում գտնվում են արևելյան նախշերով զարդարված հարթ որմնասյուներ (լիզեններ)։ Առաջին հարկը շարված է կոպտատաշ քարով։ Կենտրոնում գտնվում է երկու կամար (շքամուտքը և բակի մուտքը), որոնք զարդարված են առյուծի դիմակներով կողպեքային քարերով։ Ճակատի ախավեղագեսին (անտաբլեմենտ) տեղադրված են վահանազարդեր, որոնցից կենտրոնականի վրա փորագրված է տան կառուցման թվականը՝ 1897։ Բացի այդ, ճակատի ձևավորման մեջ օգտագործվել են պրոֆիլավորված երեսկալներ, կամարաղեղներ, դեկորատիվ կալունակներ[2]։

Հուշատախտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին շենքի ճակատին տեղադրվել է հուշատախտակ հետևյալ տեքստով[5].

Այս տանն ապրել է Կ. Գ. Յունգի և Զ. Ֆրոյդի հայտնի աշակերտուհի հոգեվերլուծաբան Սաբինա Շպիլրեյնը (1885-1942 թթ.)։

Հուշատախտակը պատրաստել է ռոստովցի քանդակագործ Բորիս Կոնդակովը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 101—102. — ISBN 5-8456-0489-3
  3. 3,0 3,1 3,2 3,3 Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 40—47. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X
  4. 4,0 4,1 «Галина Пилипенко: Кира Найтли станет ростовчанкой». spielrein.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Постановление мэра г.Ростова н/д от 16.10.2002 n 2163 о наименованиях улиц, установке мемориальных досок». russia.bestpravo.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.