Եվա Դեմարչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվա Դեմարչիկ
Ewa Demarczyk Polish singer.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունլեհ.՝ Ewa Demarczyk
Ծնվել էհունվարի 16, 1941(1941-01-16)[1] (78 տարեկան)
Կրակով, Նացիստական Գերմանիա
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Ժանրեր«երգվող պոեզիա» (լեհ.՝ poezja śpiewana)
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլPolskie Nagrania Muza?
ՇրջանավարտՍտանիսլավ Վիսպյանսկու անվան թատերական արվեստների ակադեմիա
ԿապվածԶիգմունդ Կոնեչնի
Անջել Զարիցկի
Կայքdemarczyk.pl

Եվա Դեմարչիկ (լեհ.՝ Ewa Demarczyk, հունվարի 16, 1941(1941-01-16)[1], Կրակով, Նացիստական Գերմանիա), լեհ երգչուհի։ Համարվում է ամենատաղանդավոր և բացառիկ երգիչներից մեկը լեհական երաժշտության պատմության մեջ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Դեմարչիկը ծնվել է 1941 թվականի հունվարի 16-ին Կրակովում։ Ավարտել է Կրակովի Թատերական բարձրագույն պետական դպրոցը՝ ստանալով դերասանի ու դաշնակահարի մասնագիտություն։ 1962 թվականից ելույթներ է ունեցել Կրակովի ամենահայտնի կաբարեում՝ լեհ.՝ Piwnica pod Baranami։ Ճանաչման է արժանացել Օպոլեում Լեհական երգի առաջին փառատոնում (1963) և Սապոտեում Երգի միջազգային փառատոնում (1964, երկրորդ մրցանակ) ունեցած ելույթներից հետո, որոնց հաջորդեցին հյուրախաղերը աշխարհի բազմաթիվ երկրներում։ 1986 թվականին Դեմարչիկը Կրակովում հիմնադրում է իր սեփական երաժշտական-պոետական թատրոնը։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Դեմարչիկը հանդես է եկել այն ժանրում, որը Լեհաստանում կոչվում է «երգվող պոեզիա» (լեհ.՝ poezja śpiewana) և ենթադրում է, որ գլխավոր դերում լինելու է բանաստեղծական տեքստը, իսկ դրան ուղեկցելու է պարզ, կամերային երաժշտություն։ Եվա Դեմարչիկը համագործակցել է կոմպոզիտոր Զիգմունդ Կոնեչնիի հետ, իսկ 1972 թվականից ՝ Անջել Զարիցկու հետ։ Նրա երգերի տեքստեր են դարձել, որպես կանոն, լեհ բանաստեղծներ Յուլիան Տուվիմի, Բոլեսլավ Լեսմյանի, Կշիծտոֆ Կամիլ Բաչինսկու, Միրոն Բյալոշևսկու ստեղծագործությունները։ Եվա Դեմարչիկը նաև երգել է Օսիպ Մանդելշտամի ու Մարինա Ցվետաևայի մի քանի բանաստեղծությունների (Ե. Պոմյանովսկու թարգմանությամբ) հիման վրա գրված երգեր։ ԽՍՀՄ-ում կատարած համերգային շրջագայությունների համար նա նախապատրաստել է ռուսերեն ծրագիր (լեհ բանաստեղծների նույն ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները)։ Քննադատներն ու հանդիսատեսը բարձր են գնահատել նրա դերասանական տաղանդը, իսկ միշտ սև զգեստով ելույթ ունենալու նրա սովորությունը պատճառ է դարձել, որ նրան կոչեն Լեհական երգի Սև Հրեշտակ («Սև հրեշտակներ» (լեհ.՝ Czarne anioły) երգը Եվա Դեմարչիկի ամենահայտնի երգերից մեկն է)։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Դեմարչիկը 1966 թվականին

Եվա Դեմարչիկը Լեհաստանի Վերածննդի շքանշանի լիակատար ասպետ է։ Արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ես ցնցված էի նրանից, թե ինչպես էին երգի հետ աշխատում Զիգմունդ Կոնեչնին ու Եվա Դեմարչիկը։ Ոչ մի նման բան ես չէի տեսել ոչ ֆրանսիացիների, ոչ էլ ուրիշ մեկի մոտ։ Այն այսօր հետաքրքիր է ճիշտ այնքան, որքան այն ժամանակ։ Ահա դա է դասականը։ Անհավատալի է։
- Ելենա Կամբուրովա[3]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «Ewa Demarczyk - Biografia»։ muzyka.onet.pl (Polish)։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-19-ին։ Վերցված է 2011-03-04 
  3. http://kamburova.theatre.ru/press/articles/5388/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]