Ես մնում եմ
Ես մնում եմ ռուս.՝ Я остаюсь | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն, դրամա, ֆենթեզի ֆիլմ և միստիկ ֆիլմ |
Թվական | 2007 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կարեն Հովհաննիսյան |
Սցենարի հեղինակ | Ալյոնա Զվանցովա |
Դերակատարներ | Անդրեյ Կրասկո |
Տևողություն | 112 րոպե |
«Ես մնում եմ» (ռուս.՝ «Я остаю́сь»), 2007 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, Կարեն Հովհաննիսյանի առաջին ռեժիսորական աշխատանքն ու ռուս դերասան Անդրեյ Կրասկոյի վերջին դերը կինոյում։
Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանը ֆիլմի համար արժանացել է «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնում, որ անցկացվում է Երևանում (Հայաստան)[1][2]։
Ֆիլմի սկզբնական վերնագրերն են՝ «Բժիշկ Տիրսայի երկրորդ կյանքը» (ռուս.՝ «Вторая жизнь доктора Тырсы») և «Կոմա»։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժիշկ Տիրսան մարդկանց բուժում է բժշկական սովորական մեթոդներով և վրդովվում է, երբ նրա մոտ խոսում են անդրաշխարհային կյանքի և հանգուցյալների հետ հաղորդակցման մասին։ Միակ երևույթը, որ կարող է հուզել նրան, իր միակ դստեր ճակատագիրն է, որն անպատասխան սիրահարված է իր պետին։ Հենց նրա պատճառով էլ բժիշկը հայտնվում է ողբերգության մեջ․ բոուլինգի գնդակի հարվածից հետո նա ընկնում է կոմայի մեջ՝ գտնվելով կյանքի ու մահվան միջև։ Այդ պահից աշխարհի վերաբերյալ նրա հայացքներն էապես փոխվում են։ Այն աշխարհում հանդիպելով նույնպես կոմայի մեջ գտնվող մարդկանց՝ նա դառնում է ավելի մարդկային, իմաստուն ու համբերատար։ Դա նրան օգնում է վերադառնալ կյանքի, պաշտպանել դստերը ցինիկ սիրահետողի ոտնձգություններից և օգնել նրան գտնել իսկական սեր։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրեյ Կրասկո — բժիշկ Վիկտոր Պավլովիչ Տիրսա (հնչյունավորել է Սեմյոն Ֆրումանը)
- Ֆեոդոր Բոնդարչուկ — Հրահանգիչ
- Սնդրեյ Սոկոլով — Գլեբ Վալենտինովիչ Շախով
- Նելլի Ուվարովա — Եվգենյա Տիրսա, բժշկի դուստրը
- Ելենա Յակովլևա — Նատալյա Տիրսա, բժշկի կինը
- Ելենա Բոնդարչուկ — Անյա
- Գալինա Պոլսկիխ — Սվետլանա Յուրևնա
- Վլադիմիր Եպիֆանցև — Անտոն, սգո գործակալություն տնօրեն
- Եվգենի Ժարիկով — Օլեգ Սապրունով, բժիշկ, Տիրսայի ընկերն ու գործընկերը
- Իրինա Գրինյովա — Յուլյա
- Կոնստանտին Սոլովյով — Բորիս
- Գեորգի Մարտիրոսյան — Յուրի Զատոնսկի, երգիչ
- Կոնստանտին Վորոբյով — Լամա Սուլեյմանի օգնականը
- Նատալյա Ստուկալինա — Քսյուշա, Անտոնի կինը, ատամնաբույժ
- Եկատերինա Վոլկովա — Լարիսա
- Եկատերինա Մալիկովա — Լյալյա, Գլեբ Շախովի ընկերուհին
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանվել է 2006 թվականի մայիսին Կոպանիշչենսկի կավճային քարհանքում՝ Օստրոգոժսկի մոտ (Վորոնեժի մարզ)[3][4]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցանկը ներկայացվում է ըստ IMDb կայքի[5].
Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Ներկայացված | Արդյունք | |
«Հայկական համայնապատկերի» լավագույն ֆիլմ | Առաջադրված | |||
Լավագույն սաունդթրեք | «Из-за меня» — Բի-2 և Դիանա Արբենինա | Հաղթանակ | ||
Տղամարդու լավագույն դերակատարում | Ֆեոդոր Բոնդարչուկ | Առաջադրված | ||
Լավագույն հայրենական ֆիլմ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Список победителей 2007 года
- ↑ Фильм в программе кинофестиваля (под названием «Time Out»)
- ↑ Татьяна Подъяблонская (2016-01-25)։ «Год кино: 25 фильмов, снятых на воронежской земле»։ Վերցված է 2016-11-30
- ↑ ВладимирЪ МалдерЪ (vmulder) (2015-11-19)։ «Копанищенский карьер»։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Я останусь»: список наград и номинаций
|