Կարեն Հովհաննիսյանը ծնվել է 1978 թվականի հունիսի 26-ին Գյումրիում։ Երևանում հաճախել է հեռուստառեժիսուրայի դասընթացների։ Նկարահանել է «Դռները դեպի քեզ» կարճամետրաժ ֆիլմը։ Մոսկվայում սովորել է Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանում (Յուրի Գրիմովի արվեստանոց)։ Որպես երկրորդ ռեժիսոր և մոնտաժի ռեժիսոր աշխատել է Գրիմովի հետ, մասնակցել մի քանի երաժշտական տեսահոլովակների ստեղծմանը, մասնավորապես՝ «Հավաքորդը» ֆիլմի հոլովակի հեղինակն է։ 2003 թվականից աշխատել է «Ցենտրալ Պարտներշիփ» ընկերությունում որպես մոնտաժի ռեժիսոր։ Որպես ռեժիսոր առաջին նկարահանած ֆիլմը «Ես մնում եմ» ֆիլմն է[1]։