Jump to content

Նելլի Ուվարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելլի Ուվարովա
Ծնվել էմարտի 14, 1980(1980-03-14)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՄաժեյկայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրՌուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոն

Նելլի Վլադիմիրի Ուվարովա (ռուս.՝ Не́лли Влади́мировна Ува́рова, մարտի 14, 1980(1980-03-14)[1], Մաժեյկայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուսական հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլի Ուվարովան ծնվել է Լիտվայի Մաժեկյայ քաղաքում 1980 թվականի մարտի 14-ին խառը ռուս-հայկական ընտանիքում[2][3]։

Ավարտել է Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանը (ռուս.՝ ВГИК

1999 թվականից Ուվարովան սկսել է նկարահանվել կինոֆիլմերում, որոնց թվում է հայտնի «Բումեր» ֆիլմը։

2001 թվականից Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնի (ռուս.՝ РАМТ) առաջատար դերասանուհի է, որտեղ խաղում է բազմապլանային դերեր։

2004 թվականին «Ծիածան» (ռուս.՝ Радуга) Միջազգային փառատոնում ստացել է մրցանակ կանացի լավագույն դերակատարման համար։

2005 թվականին դերասանուհուն հրավիրում են «Մի ծնվիր գեղեցիկ» (ռուս.՝ «Не родись красивой») սերիալի գլխավոր կանացի դերի կատարման համար, որտեղ Նելլին կատարում է «սքանչելի տգեղուհու»՝ Եկատերինա Պուշկարյովայի դերը։ Նկարահանման հրապարակում աշխատում է իր հարազատ քրոջ Ելենա Ուվարովայի հետ, որն էր զգեստների վարպետը։

2006 թվականին էկրաններին առաջին անգամ դուրս էգալիս հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Կարեն Հովհաննեսյանի (Ռուսաստանում հայտնի է որպես Կարեն Օգանեսյան) Նելլի Ուվարովայի մասնակցությամբ (հաշվի չառնելով էպիզոդային դերը «Բումերում») լիամետրաժ «Ես մնում եմ» (ռուս.՝ «Я остаюсь» ) ֆիլմը։

2007 թվականին Նելլի Ուվարովան հրավեր է ստանում 40-սերիանոց «Ատլանդիտա» սերիալում Վերայի դերա համար, որը հաջողությամբ է անցել է ՍՏՍ (Ռուսաստան) և 1+1 (Ուկրաինա) հեռուստաալիքներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Նելլի Ուվարովայի հարցազրույցը «Բաշնյա» պարբերականին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Ուվարովայի հարցազրույցը «Երևան» ամսագրին». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Ուվարովա» հոդվածին։