Jump to content

Եղջյուրավոր ագամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջյուրավոր ագամա
Եղջյուրավոր ագամա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Ագամաներ
Տեսակ Եղջյուրավոր
ագամա
Լատիներեն անվանում
Ceratophora stoddartii Gray, 1834
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Եղջյուրավոր ագամա կամ ռնգեղջյուր մողես (լատին․՝ Ceratophora stoddartii), թեփուկավորների վերնակարգի մողեսակերպերի կարգի ագամայինների ընտանիքին պատկանող մողես։

Եղջյուրավոր ագաման արևադարձային և մերձարևադարձային գոտիների կենդանի է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում: Ազատության մեջ ապրում են միայն Ցեյլոնի կղզում՝ Շրի Լանկայում։

Եղջյուրավոր ագամաներ որոշ քանակությամբ ամպրում են նաև Հարավային Հնդկաստանում։ Համարվում է Շրի Լանկայի (Հնդկաստանի հարավային ափից հարավ-արևմուտք) էնդեմիկ կենդանատեսակ։

Շրի Լանկայում ապրում են բարձրադիր վայրերում՝ ծովի մակարդակից 1500-2100 մետր բարձրություններում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը կազմում է 23 սմ։ Նրբակազմ, մարմնից բավականին երկար պոչ ունեցող սողուն է։ Ազդրի, բազկի, մեջքի առանձին մասերում կան խոշոր եռանկյունաձև թեփուկներ։

Մյուս թեփուկները շատ ավել մանր են։ Դնչի ծայրին կա դեպի վեր թեքված երկար փափուկ ելուստ՝ «եղջյուր»[1]։ Այդ եղջյուրով էլ պայմանավորված է ագամայի անվանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 175 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջյուրավոր ագամա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջյուրավոր ագամա» հոդվածին։