Եղջերառվույտ եղջրավոր
Արտաքին տեսք
| Եղջերառվույտ եղջրավոր | |
Եղջերառվույտ եղջրավոր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
| Տրիբա | Loteae |
| Ցեղ | Եղջերառվույտ (Lotus) |
| Տեսակ | Եղջերառվույտ եղջրավոր (L. corniculatus) |
| Միջազգային անվանում | |
| Lotus corniculatus | |
Եղջերառվույտ եղջրավոր (լատիներեն՝ Lotus corniculatus), բակլազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանցքային արմատով, 15-40 սմ երկարությամբ, բազմաթիվ, վեր բարձրացող կամ փռված ցողուններով, մերկ, մեղրատու, գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Երեք կամ հինգ հակաձվաձև տերևիկներից կազմված տերևները բարդ են։ 4-5 դեղին, խոշոր, անկանոն ծաղիկներից կազմված ծաղկաբույլերը առաջանում են համեմատաբար կարճ ծաղկասլաքի վրա։ Բաժակը կոնաձև է։ Բազմասերմ, երկարավուն ունդերը քթիկով են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների մարգագետիններում, գետափերին։ Հանդիպում է Լոռու մարզում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, ծաղիկներն ու ունդերը։ Պտուղների եփուկն օգնում է գլխացավի դեպքում։ Երիտասարդ թերհաս ունդերն կիրառում են սննդի մեջ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերառվույտ եղջրավոր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերառվույտ եղջրավոր» հոդվածին։ |
| ||||||||||
|