Եղիսաբեթ Ախաշյան
Արտաքին տեսք
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1868 |
Ծննդավայր | Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 19, 1951 (82 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Եղիսաբեթ Խաչատուրի Ախաշյան (սեպտեմբերի 15, 1868, Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1951, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիսաբեթ Ախաշյանը ծնվել է Ստավրոպոլում։
1885 թվականից խաղացել է Նոր Նախիջևանի թատրոնում, 1889-1891 թվականներին Մոսկվայում, 1889-1891 թվականներին Մոսկվայում աշակերտել է Ա. Յուժին-Սումբատովին, հետևել Փոքր թատրոնի ներկայացումներին։ 1892-1898 թվականներին խաղացել է Թիֆլիսում, Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում (Հովհաննես Աբելյանի խմբերում), 1908 թվականին՝ Բաքվում։
Ախաշյանին բնորոշ են եղել կերպարի ներքին ապրումները դրսևորելու մեծ տաղանդը, մշակված առոգանությունը, հարուստ տեխնիկան[1][2]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանի՝ Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
- Կրուչինինա՝ Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
- Լեդի Միլֆորդ՝ Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք»
- Մադլեն՝ Ռ. Դոնչետտիի «Զավակ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Եղիսաբեթ Ախաշյան». zarkfoundation.com.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիսաբեթ Ախաշյան» հոդվածին։ |
|