Եղիշե Կիրակոսյան
Եղիշե Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1982 (40 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Եղիշե Գրիգորի Կիրակոսյան (մայիսի 16, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ՀՀ պետական գործիչ, իրավաբան։ Անվանի տնտեսագետ Գրիգոր Կիրակոսյանի որդին է։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998-2002 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
- 2002-2004 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
- 2004-2006 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
- 2007 թ. - սովորել և ավարտել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի նախարարության ուսուցման ծրագիր։
- 2009-2010 թթ. - սովորել և ավարտել է Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոնը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2017-2018 թթ. սովորել է Սթենֆորդի համալսարանի իրավունքի դպրոցում ՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003-2004 թթ. - աշխատել է Եվրոպական Դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնում որպես իրավախորհրդատու։
- 2005-2006 թթ. - աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությանի իրավաբանական վարչությունում որպես իրավախորհրդատու։
- 2006 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ։
- 2006-2007 թթ. - Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի իրավաբան-փորձագետ։
- 2008 թ. հունվարից մարտ - ՀՀ Նախագահի ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական։
- 2008 թ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
- 2008 թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական[1]։
- 2012 թ. հունվարի 17-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
- 2012 թ. հունվարի 17-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ[3]։
- 2014 թ. մայիսի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[4]։
- 2014 թ. հուլիսից - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
2015 հունվարից 2017 թ. սեպտեմբեր - Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամ, գլխավոր իրավաբան 2018- Սթենֆորդի համալսարանի իրավունքի դպրոց- հետազոտող 2018 թ. հոկտեմբեր - 2019 թ. օգոստոս - ՀՀ վարչապետի խորհրդական 2018 թ. նոյեմբեր - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ 2019 թ. օգոստոս - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուգիչ ՀՀ իրավաբանների միության, Միջազգային իրավունքի հայաստանյան ընկերակցության անդամ։
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Բազմիցս մասնակցել է Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-21-ին։ Վերցված է 2015-10-11
- ↑ «Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-21-ին։ Վերցված է 2016-01-01
- ↑ «Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-21-ին։ Վերցված է 2016-01-01
- ↑ «ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-21-ին։ Վերցված է 2016-01-03