Jump to content

Եղիա Վելիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիա Վելիջանյան
Եղիա Վելիջանեան
Դիմանկար
Ծնվել է1889(1889)
ԾննդավայրԻրան
Մահացել է1976(1976)
Մահվան վայրԻրան
ՔաղաքացիությունԻրանի քաղաքացի
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտություննկարիչ և ուսուցիչ
Աշխատանքնկարիչ, ուսուցիչ,սկաուտապետ
ԱշխատավայրՀայոց Ազգային դպրոց, Մասջեթ Սուլեյման քաղաքի Նավթային ընկերություն
Պարգևներ և
մրցանակներ
Առաջին կարգի ոսկյա շքանշան, Հայկական Սկաուտական առաջին կարգի շքանշան
Երեխաներտղա, աղջիկ

Եղիա Վելիջանյան կամ Եղիա Վելիջանեան(1889, Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - 1976, Իրան), Իրանի հայ առաջին սկաուտապետ, կրթական վաստակավոր գործիչ, դաստիարակ-ուսուցիչ, արվեստագետ, նկարիչ[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիա Վելիջանյանը ծնվել է 1889 թվականին, Նոր Ջուղայում։ Սերում է հին և հայտնի Խոջա Վելիջանյանների տոհմից[2]։

1915 թվականին Եղիա Վելիջանյանը ամուսնացել է։ Ունեցել է երկու զավակ՝ տղա և աղջիկ[2][3]։

Եղիա Վելիջանյանը նախ սովորել է տեղի դպրոցում, այնուհետև 10 տարեկանում մեկնել է Հնդկաստան և սովորել Մարդասիրական ճեմարանում, ինչպես նաև Բոմբեյի «Art grammar school» դպրոցում[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիա Վելիջանյանը 1910 թվականից մասնակցել է Մարդասիրական ճեմարանի Հայ Սկաուտական Կազմակերպության խմբին և 1913 թվականին ստացել է սկաուտապետության աստիճանը։ 1914 թվականին ճեմարանը ավարտելուց հետո վերադարձել է Նոր Ջուղա և աշխատել ՝ որպես ուսուցիչ, որտեղ էլ գաղտնի տղաների սկաուտական խումբ է ստեղծել, որը այդ ժամանակ արգելվում էր ոստիկանապետի կողմից։ 1920-ական թվականներին աշխատել է Թեհրանի «Բանքը Շահիում», ապա մի քանի տարուց կրկին վերադարձել Նոր Ջուղայի տեղի ազգային դպրոց, ուր մնացել է մինչև պետականացումը։ Այնուհետև աշխատանքի է անցել է Մասջեթ Սուլեյման քաղաքի Նավթային ընկերության գծագրային գրասենյակում։ Սակայն որոշ ժամանակ անց նորից վերադառնալով Նոր Ջուղա, դասավանդել է նկարչություն Հայոց Ազգային, ապա Բեհեշտային դպրոցներում։ Նկարել է ջրաներկով, յուղաներկով և գուաշով։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1974 թվականի մայիսի 8-ին Եղիա Վելիջանյանին Իրանի Ազգային Սկաուտական կազմակերպությունը Հայ Ակումբում պարգևատրել են առաջին կարգի ոսկյա շքանշանով[4][5]։
  • 1976 թվականին «Ռոստոմ», «Ալիշան» և «Գալուստ Գյուլբենկյան» դպրոցների սկաուտների կողմից արժանացել է Հայկական Սկաուտական առաջին կարգի շքանշանով, Սուրբ Թադեի վանքի պատկերը կրող մի սկաուտական թաշկինակով և Թեհրանի սկաուտական 21 խմբապետերի կողմից ստորագրված «Ռոստամ» դպրոցի սկաուտների 10 ամյակի գրքույկով[2][6]։
  • 1984 թվականին Նոր Ջուղայում հիմնվել է «Եղիա Վելիջանյանի անվամբ սկաուտական բանակ»[7]

Եղիա Վելիջանյանը մահացել է 1976 թվականի դեկտեմբերի 9-ին՝ 87 տարեկան հասակում։ Մարմինը ամփոփվել է ազգային գերեզմանատանը[2][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]