Եկեղեցաձորի եկեղեցի
Եկեղեցաձորի եկեղեցի
| |
Եկեղեցի | |
---|---|
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Անհայտ |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Առանձնահատկություններ | |
Երկարություն | 10,00 մ |
Լայնություն | 5,20 մ |
Շինանյութ | Անմշակ քար, կրաշաղախ |
Եկեղեցաձորի եկեղեցի, հոգևոր շինություն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Բանանց գյուղից 6,5 կմ հարավ-արևմուտք, անտառային և ալպիական գոտիների սահմանագլխին։ Պատերը պահպանվել են մինչև 2 մ բարձրությամբ։ Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով։ Միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Նույն կողմից եկեղեցուն կից է արևմուտքից բացված մուտքով ավանդատուն։ Արտաքին չափերն են՝ 10,00 x 5,20 մ (ավանդատան հետ՝ 7,66 մ)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 200