Ելենա Սվարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Սվարտ
Swarth, Helene.jpg
Ծնվել էՀոկտեմբերի 25, 1859թվական
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[1]
Վախճանվել էՀունիսի 20 1941թվական (81 տարեկան)
Վախճանի վայրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Գրական անունHélène Swarth[1]
ՄասնագիտությունԲանաստեղծուհի, գրող
ԱզգությունՆիդեռլանդացի
ՔաղաքացիությունԱմստերդամ Ամստերդամ, Նիդեռլանդներ
ԱմուսինՖրիդրիխ Լապիդոտ
Hélène Swarth Վիքիպահեստում

Ելենա Սվարտ (Օգոստոսի 25, 1859 թվական, Ամստերդամ — հունիսի 20, 1941 թվական, Բելլ) նիդեռլանդացի, սոնետների հեղինակ, բանաստեղծ Ֆրիդրիխ Լապիդոտի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Սվարտը ծնվել է վաճառականի ընտանիքում, որը որոշ ժամանակ Պորտուգալիայում Նիդեռլանդների դեսպանն էր։ Նա մեծացել է Բրյուսելում, որտեղ ստացել է տնային կրթություն, 1869-ին վերադարձել է Ամստերդամ, իսկ 1871-ին կրկին ապրել Բրյուսելում և սովորել ֆրանսիական գիշերօթիկ հաստատությունում։ 1884 թվականից նա բնակվում էր Մեխելենում, այնուհետև ամուսնացել է բանաստեղծ Ֆրիդրիխ Լապիդոտի հետ։ Ամուսնությունը երջանիկ չէր և տևեց 1894-1910թթ. Ամուսնալուծությունից հետո նա հիմնականում բնակվում էր Հաագայում։ Նա շարունակեց բանաստեղծություններ գրել մինչև ծերությունը։ Կյանքի վերջին տարիներին նա տառապում էր մենությունից և ավելորդ քաշից։

Գրական ոլորտում առաջին անգամ (1879 և 1882 թվականներին) նա հայտնվեց բանաստեղծությունների երկու ժողովածուներում՝ ֆրանսերեն՝ Fleurs du rêve (1879) և Les printanières (1882), բայց ավելի ուշ, Պոլ դե Մոնետի խորհրդով, անցավ հոլանդերենի։ Նրա մայրենի լեզվով տպագրվել են հետևյալ աշխատանքները (հիմնականում սոնետների տեսքով). Ռուվվիոլեն (1889), Պասիբլոեմեն (1891), Պոեզի (1893), Բլանկ դյուվեն (1895), ինչպես նաև արձակ մի շարք գործեր[2]։ Քննադատները գնահատեցին նրա պոեզիան, որպես ընդհանուր առմամբ բարձր, երբեմն`որպես «շատ սենտիմենտալ», ինչպես նաև «քաղցր, տնային»։ Նրա աշխատանքը բարձր գնահատեց Վիլեմ Քլոսը, ով նրան անվանեց «Հոլանդիայի երգող սիրտը»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 WeChangEd
  2. Deyssel, Lodewijk van Hélène Swarth (Dutch) // Կաղապար:Нп3. — Т. n.s. 5. — С. 139—145.
  3. Swarth, Stephanie Hélène (1859—1941) — Resources — KNAW

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]