Դրուժբա (հյուրանոց, Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

«Դրուժբա» հյուրանոց, վեց հարկանի երեքաստղանի հյուրանոց Վիբորգում։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Մեծ շերեփի (կամ Սալակկա-Լախտի ծովախորշի) ափին, քաղաքային ավտոկայանի և երկաթուղային կայարանի հարևանությամբ։ Հյուրանոցի շենքը համարվում է Վիբորգի խորհրդային դարաշրջանի ամենահաջողված կառույցներից մեկը և ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան «Մեծ շերեփի» կողմից
Անինսկի ամրությունների ծաղկաթմբեր
Դրակարներ հյուրանոցի մերձափնյա հատվածում

Հյուրանոցը, որի հիմնական հյուրերը երկար տարիներ եղել են Ֆինլանդիայի քաղաքացիները, անվանակոչվել է ի նշան երկրի կառավարության կողմից վարվող բարիդրացիական քաղաքականության։ Հյուրանոցը կառուցվել է 1982 թվականին ԽՍՀՄ զբոսաշրջության պետական կոմիտեի պատվերով, ֆիննական «Պերուսյուխտյումյա» ընկերության կողմից, 180 սենյակի համար նախատեսված «B» միջազգային դասի հյուրանոցի շենքի նախագիծն իրականացրել է «ԼենԳՀԻնախագիծ» ինստիտուտի կողմից՝ ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ Վլադիմիր Շչերբինի ղեկավարությամբ։ Այն ներառում է ռեստորան (բանկետների սրահի տարածքով, արժույթային բար, բուֆետային բար), 350 տեղանոց համաժողովների դահլիճ, ինչպես նաև «գեղեցկության սրահ» և շոգեբաղնիք լողավազանով։ Հյուրանոցի համար անհրաժեշտ սարքերը և մեխանիզմները, ինչպես նաև կահույքը, տեքստիլը և սպասքը պայմանագրի համաձայն մատակարարվել են ֆիննական կապալառու ընկերության կողմից, որը կազմակերպել է նաև տեխնիկական անձնակազմի ուսուցումը։ Հյուրանոցում տեղակայված են ֆիննական KONE TMS 200 վերելակներ (1981 թվականի արտադրության), որոնք գործում են մինչ օրս (արդիականացումից հետո)։ Շինարարության ընթացքում ներքին հարդարանքի և ձևավորման ժամանակ օգտագործվել է ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիա, այլ նաև այդ ժամանակի ամենաարդյունավետ և գործնական նյութերը՝ մարմար, մանրահատակ, գորգ, տեքստիլ պաստառներ։ Հյուրանոցում հեղինակավոր հանգստի վայր է համարվել ռեստորանը, որը զարդարված էր ոսկեզօծ գնդիկներով, կապույտ «թավշակաշվե պատերի ֆոնի վրա, իսկ պարահրապարակի առաստաղը հայելապատ էր[1]։ 1998-1999 և 2008 թվականներին իրականացվել է հյուրանոցի շենքի վերակառուցում։

Բազմատախտակամած նավի տիպի հուրանոցը լավ է ընդգծվել քաղաքային բնապատկերի հետ։ Ճակատի ձևավորման մեջ իրենց արտացոլումն են գտել հարևան Անինսկի ամրությունների գրանիտե միջնապատնեշները։ Արևի որոշակի լուսավորության դեպքում Վիբորգի ամրոցն իր արտացոլումն է գտնում հյուրանոցի ռեստորանի հայելային պատուհաններում։

Վիբորգյան դրակարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների առաջին կեսին Վիբորգի մերձակայքում իրականացվում էին «Նաև քարերի վրա են ծառեր աճում» պատմական արկածային ֆիլմի նկարահանումները։ Նկարահանումների համար Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի պատվերով 1984 թվականին Պետրոզավոդսկի Ավանգարդ նավաշինական գործարանը արտադրել է քսանչորս մետրանոց նավակներ՝ փորագրված վիշապագլուխներով (հնագույն դրակկարների պատճեններ)։ Որպես նախատիպ՝ ծառայել է Գոքստադի նավը[2]։ 1985 թվականին նկարահանման ավարտին ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկին որոշեց փայտե նավերը նվիրել Վիբորգին։ «Դրուժբա» հյուրանոցի մերձակայքում տեղադրված երկու հնագույն վարյագ նավերը դարձել են քաղաքի այցեքարտը։ Հետագայում «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի կազմակերպումից հետո, որի միջոցառումների մեծ մասը անցկացվում են հյուրանոցի շենքում, դրակար նավերի պատկերները դարձել են փառատոնի խորհրդանիշերի մաս, որն իր արտացոլումն է գտել փառատոնի խորհրդանիշերում և մրցանակներում։ 2009 թվականին ոչ պիտանի դարձած նավերը փոխարինվել են Վերֆիի «Վարյագ» փայտե նավաշինարանում պատրաստված մակետներով, որոնք տախտակապատված էին կարելական կեչիով՝ մեկ տախտակ ավանդական տեխնոլոգիայով[3]։ Նրանց նմանությամբ փայտե նստարաններ են տեղադրված Շուկայի հրապարակում[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Выборгская «Дружба»: 40 лет в туриндустрии». Газета «Выборг». Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  2. Драккары для г. Выборга
  3. Драккар вернулся
  4. В Выборге энтузиасты установили еще один драккар викингов