Jump to content

Վիբորգի ավտոկայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Վիբորգի ավտոկայան (ֆիններեն՝ Viipurin linja-autoasema), ավտոկայանի շենք Վիբորգ քաղաքում, որը սպասարկում է քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ավտոբուսային երթուղիները։ Գտնվում է քաղաքի կենտրոնում, Վոկզալնայա հրապարակի և Լենինգրադյան պողոտայի անկյունում, քաղաքի երկաթուղային կայարանի անմիջական հարևանությամբ[1]։ 2019 թվականի վերակառուցումից հետո տարածքների զգալի մասը օգտագործվում է առևտրի և հանրային սննդի ձեռնարկությունների կողմից։

Ավտոկայանի տեսքը հյուսիս-արևմտյան կողմից մինչև 2019 թվականի վերակառուցումը

1930-ականների սկզբին Կարելական պարանոցը ծածկված էր խիտ ճանապարհային ցանցով։ Վիբորգը վերածվել էր ութ մայրուղիների հանգույցի և 1931-1932 թվականներին ճարտարապետ Վյայնյո Կեյնյանենի նախագծով ֆունկցիոնալիզմի ոճով կառուցվեց ավտոկայան, որը դարձավ Ֆիննոսկանդիայի առաջին շենքը, որը հատուկ նախատեսված էր ուղևորներին և փոխադրողներին ծառայություններ մատուցելու համար։ Դրանից հետո Ֆինլանդիայի ավտոկայանները նախագծվում էին Վիբորգի ավտոկայանի նմանությամբ։ Ավտոկայանի շենքի ընդհանուր համալիրը, ներառում էր նաև բենզալցակայանի շենքը էր, որը կառուցվել էր նույն թվականին՝ ճարտարապետ Վ. Լյոյուսկյայի նախագծով[2]։ Դեռևս ավելի վաղ՝ 1928-1929 թվականներին, Օտտո-Իիվարի Մեուրմանի նախագծով մերձակայքում կառուցվել էր «Shell» ընկերության բենզալցակայանը։

Կայարանի կորած բենզալցակայանի կորպուսը, 1932 թվական

Սկզբում ավտոկայանի շենքը փոքրիկ մեկ հարկանի շինություն էր, որի ճակատային մասում տեղադրված էին մեծ պատուհաններ։ Բայց արագորեն աճող ուղևորափոխադրումների պատճառով 1936 թվականին ճարտարապետ Ունո Ուլբերգի նախագծով այն վերակառուցվեց և ընդլայնվեց։ Այդ ժամանակվանից ավտոկայանը երկհարկանի շինություն էր` սպասասրահով, տոմսարկղերով և առևտրի և հանրային սննդի օբյեկտներով։ Ավտոկայանի հիմնական գործառույթը միջքաղաքային և մերձքաղաքային ուղևորափոխադրումների կազմակերպումն էր։ Քաղաքում հասարակական տրանսպորտի հիմնական տեսակը տրամվայն էր։ 1939 թվականին, ըստ չվացուցակի, ավտոբուսները ժամանում էին կայարան և այդտեղից մեկնում ամեն 12 րոպեն մեկ ժամը 7։00–ից մինչև 20։00: Ուղևորահոսքերի մեծացման հետ կապված նախատեսվում էր Կարմիր ջրհորի հրապարակում կառուցել ևս մեկ ավտոկայան։ Քաղաքում գործող ավտոբուսների թիվը կտրուկ աճել էր 1957 թվականից քաղաքի տրամվայի երթևեկությունը փակելու պատճառով։

Խորհրդա-Ֆիննական պատերազմների ընթացքում (1939-1944) վնասված ավտոկայանի շենքը վերանորոգվել և վերաբացվել էր 1959 թվականին։ Խորհրդային տարիներին այն ամենամեծն էր Լենինգրադի մարզում։ «Shell» ընկերության նախկին բենզալցակայանի շենքը շարունակում է գործել։ 1993 թվականից գործում է նոր բենզալցակայան, որը կառուցվել է 1932 թվականին կառուցված կայանի փոխարեն, որը ոչնչացվել էր պատերազմի ժամանակ։

2019 թվականի վերակառուցումից հետո, ավտոկայանի շենքի մեծ մասը զբաղեցնում է «KFC» միջազգային արագ սննդի ցանցի ձեռնարկությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Turun linja-autoasema ympäristöineen
  2. «LINJA-AUTOASEMA». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. — СПб.: «Остров», 2011. — 96 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
  • Мысько А.С. Архитектура Выборга эры функционализма. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 168 с. — ISBN 978-5-91882-028-5
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]