Դրակար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրակար Բայոյի գոբելենի վրա

Դրակար (նորվ.՝ Drakkar, հին սկանդինավյան Drage - վիշապ և Kar - նավ բառերից, բառացի նավ-վիշապ) – վիկինգների երկար և նեղ, փայտյա, բարձր և կոր նավաքթով ու նավախելով նավ։[1]

Նկարագրություն[խմբագրել]

Օսեբերգի դրակարի նավաքթի զարդաքանդակ վիշապը

Դրակարների չափերը տատանվում էին 35-ից 60 մետր։ Նավաքթին ամրացվում էր վիշապի գլխաքանդակ՝ այստեղից էլ նավի անունը, սակայն ամեն մի վիշապի գլխաքանդակով նավ դրակար չէր՝ նավաքթի վիշապը հաստատում էր նավատիրոջ բարձր դիրքը։ Նավակողերը զարդարվում էին վահաններով։[1] Բարեկամներին մոտենալիս նավաքթից հեռաքցնում էին վիշապի գլուխը՝ ըստ հյուսիսի հավատքի այն կարող էր վախեցնել և ջղայնացնել բարի ոգիներին։ Եթե դրակարը մոտենում էր ափին խաղաղ նկատառումներով, ապա առաջնորդը վիշապի գլխի վրա պարզում էր ներսը սպիտակ ներկած վահան։ Նավը ղեկավարվում էր թիակներով և հասարակ առագաստով։ Մեծ նավերը ունեին մինչև 35 զույգ թիակ (օրինակ՝ Օլաֆ Տրյուգվասոն արքայի համար 999/1000 թվականի ձմռանը կառուցած նավը), և զարգացնում էին 10-ից 12 հանգույց արագություն։ Դրակարները բազմաֆունկցիոնալ նավեր էին, օգտագործվում էին ռազմակական արշավների, բեռնափոխադրման և հեռավոր նավարկությունների համար։ Դրակարներով են հայտնաբերվել Իսլանդիան, Գրենլանդիան և Հյուսիսային Ամերիկան։[2]

Հղումներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Օ. Դանկիր Թիա-առագաստանավային տորմիղի պատմություն
  2. Peter Sawyer (ed.), The Oxford Illustrated History of the Vikings (Նյու Յորք, 1997), 182. (անգլերեն)
Commons-logo.svg