Դրյու Վայսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրյու Վայսման
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1959(1959-09-07)[1] (64 տարեկան)
ԾննդավայրԼեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունԲրանդեյսի համալսարան (1981)[2] և Բոստոնի համալսարան (1987)[2]
Մասնագիտությունհետազոտող և պրոֆեսոր
ԱշխատավայրՓենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց[3], Փենսիլվանիայի համալսարան[4] և Փենսիլվանիայի համալսարան[5]
Պարգևներ և
մրցանակներ

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ

[6]

Breakthrough Prize in Life Sciences?

[7]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[8]

Ռոզենստիլի մրցանակ

[9]

Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ

[10]

Jessie Stevenson Kovalenko Medal?

[11]

Warren Alpert Foundation Prize?

[12]

Albany Medical Center Prize?

[13]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[14][15]

կլինիկական բժշկական հետազոտությունների ոլորտում Լասկե-Դեբեյկի մրցանակ

[16]

Ազգային գյուտարարների փառքի սրահ

[1]

Cameron Prize of the University of Edinburgh?

Dr. Paul Janssen Award for Biomedical Research?

[17]

Գայդների միջազգային պարգև

և

William B. Coley Award?

[18]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Drew Weissman Վիքիպահեստում

Դրյու Վայսման (անգլ.՝ Drew Weissman, սեպտեմբերի 7, 1959(1959-09-07)[1], Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ և իմունոլոգ, հայտնի ՌՆԹ-ի կենսաբանության մեջ իր ներդրումով։ Վայսմանը պատվաստանյութերի հետազոտության ոլորտում Ռոբերթսի ընտանիքի առաջին պրոֆեսորն է, ՌՆԹ-ի նորարարության Պենի ինստիտուտի տնօրենը և Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցի բժշկության պրոֆեսորը։

Վայսմանի աշխատանքն ընկած է mRNA պատվաստանյութերի մշակման հիմքում, որոնցից ամենահայտնին COVID-19-ի դեմ պատվաստանյութերն են, որոնք արտադրվել են BioNTech/Pfizer և Moderna-ի կողմից[19]։ 2023 թվականին Վայսմանը կենսաքիմիկոս Կատալին Կարիկոյի հետ համատեղ ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակ ստացավ, «նուկլեոզիդային բազայի փոփոխությունների վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար։ Հայտնագործությունները հնարավորություն տվեցին մշակել արդյունավետ mRNA պատվաստանյութեր COVID-19-ի դեմ»[20][21]։ Վայսմանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր և համահեղինակ է, այդ թվում նաև հեղինակավոր Lasker–DeBakey Clinical Medical Research Award-ը։ 2022 թվականին նա ընտրվել է Բժշկության ազգային ակադեմիայի[22], ինչպես նաև Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա անդամ[23]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայսմանը ծնվել է Լեքսինգթոնում, Մասաչուսեթս, 1959 թվականի սեպտեմբերի 7-ին[24], Հալ և Ադել Վայսմանների ընտանիքում[25]։ Հալը հրեա է, իսկ Ադելը` իտալացի[26][27]։ Թեև նրա մայրը չընդունեց հուդայականությունը, նա մեծացավ հրեական բոլոր տոները նշելով[28]։ Նա մեծացել է Լեքսինգթոնում, Մասաչուսեթս[29] և հաճախել Լեքսինգթոնի ավագ դպրոցը, որն ավարտել է 1977 թվականիn[30]:

Վայսմանը իր կենսաքիմիայի և ֆերմենտաբանության բակալավրի և մագիստրոսի կոչումը ստացել է Բրանդեյսի համալսարանից 1981 թվականին, և աշխատել Ջերալդ Ֆասմանի լաբորատորիայում[31]։ 1987 թվականին նա ավարտել է իմունոլոգիայի և մանրէաբանության ասպիրանտուրան և դոկտորի գիտական աստիճան է ստացել Բոստոնի համալսարանում[32]։ Այնուհետ Վայսմանը օրդինատուրա անցավ Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնում, որից հետո կրթաթոշակ ստացավ Առողջապահության ազգային ինստիտուտում (NIH)՝ Էնթոնի Ֆաուչիի ղեկավարությամբ, ով այն ժամանակ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն էր[33]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայսմանը Կատարին Կարիկոյի հետ, 2022

1997 թվականին Վայսմանը տեղափոխվեց Փենսիլվանիայի համալսարան։ Նա այժմ համալսարանի պատվաստանյութերի հետազոտության գծով Ռոբերտսի ընտանիքի պրոֆեսորն է[34]։

Համալսարանում Վայսմանը, լուսապատճենահանման սարքի մոտ, հանդիպեց իր ապագա գործընկերոջը՝ Կատալին Կարիկոյին։ Այնտեղ, նրանք միմյանց կարեկցեցին ՌՆԹ-ի հետազոտության սուղ ֆինանսավորման համար։ Այդ ժամանակ Կարիկոն ՌՆԹ թերապիան փորձարկում էր ուղեղային հիվանդությունների և ինսուլտների դեպքում[35]։ Իմունոլոգ Վայսմանը սկսեց համագործակցել կենսաքիմիկոս Կարիկոյի հետ, ով իր ուշադրությունը կենտրոնացրեց ՌՆԹ տեխնոլոգիայի կիրառմանը պատվաստանյութերում[36]։ Վայսմանի աջակցությունը Կարիկոյին, հետազոտությունը շարունակելու և ընդլայնելու տեսակետից, վճռորոշ էր։ Կամաց-կամաց նրանք սկսեցին առաջ տանել տեխնոլոգիան՝ մեկ առ մեկ լուծելով խնդիրները։ Իրենց աշխատանքի համար ֆինանսավորում և ճանաչում ձեռք բերելու դժվարության մասին Վայսմանը մեկնաբանել է. «Ողջ ճանապարհին մենք ստիպված էինք պայքարել»[37]։

Հիմնական գիտական խոչընդոտներից մեկը որ նրանք առերեսվեցին, այն էր, որ ՌՆԹ-ն, որպես կողմնակի ազդեցություն, անցանկալի իմունային և բորբոքային ռեակցիաներ էր առաջացնում։ 2005 թվականից սկսած նրանք հրապարակեցին մի քանի նշանակալի հետազոտություններ, որոնք սինթետիկ նուկլեոզիդներն օգտագործում էին ՌՆԹ-ն մոդֆիկացնելու և օրգանիզմում դրա դեգրադացիան կանխելու համար[38][39]։ Այս ճեղքումը հիմք դրեց ՌՆԹ թերապիայի կիրառման համար, թեև, այդ ժամանակ, այն քիչ ուշադրության արժանացավ[40]։

Վայսմանը և Կարիկոն մեկ այլ կարևոր դժվարություն հաղթահարեցին՝ մՌՆԹ-ն լիպիդային նանոմասնիկների մեջ փաթեթավորելու տեխնիկա մշակեցին, դեղամիջոցների առաքման նոր համակարգ mRNA-ի համար, որը պաշտպանում է փխրուն մոլեկուլը, մինչև այն մարմնի ցանկալի հատված հասնի։ [41] Առաքման համակարգի արդյունավետությունը նրանք ցույց տվեցին կենդանիների վրա[42]։

2006 թվականին Վայսմանը և Կարիկոն RNARx-ը հիմնեցին։ Նրանց նպատակն էր ՌՆԹ թերապիայի նոր մեթոդներ մշակել։ 2020 թվականին նրանց մոդիֆիկաված ՌՆԹ տեխնոլոգիան դարձավ Pfizer/BioNTech և Moderna COVID-19 պատվաստանյութերի հիմնարար բաղադրիչը, որոնք գործարկվեցին՝ ընդդեմ COVID-19 համաճարակի ողջ աշխարհում[43]։ Վայսմանը համագործակցում է Թաիլանդի Չուլալոնգկորն համալսարանի գիտնականների հետ։ Վերջին շրջանում զբաղված է երկրի և հարևան ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար COVID-19 պատվաստանյութեր մշակելով և մատակարարելով[19][44][45]։

Վայսմանի լաբորատորիան շարունակում է ակտիվորեն ուսումնասիրել mRNA-ի օգտագործումը հաջորդ սերնդի պատվաստանյութերի, գեների խմբագրման և mRNA թերապևտիկ միջոցների համար։ Նախագծերը ներառում են համակորոնավիրուսային պատվաստանյութերի մշակում, գեների խմբագրման տեխնոլոգիա՝ հնարավորություն տալու բացակայող հակամարմիններ առաջացնել և սուր բորբոքային հիվանդություններ բուժել[46]։ Վայսմանը հույս ունի, որ mRNA տեխնոլոգիան կարող է օգտագործվել գրիպի, հերպեսի և ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութեր մշակելու համար[29]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

mRNA-ի հետ կապված աշխատանքի համար Վայսմանը և Կարիկոն արժանացել են 2023 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի[47], 2020 թվականի Ռոզենստիել մրցանակի[48], Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակի[49],, Ալբանի բժշկական կենտրոնի մրցանակի[50], Lasker-DeBakey Clinical Medical Research Award-ի[51], և BBVA Foundation Frontiers of Knowledge Award-ի[52]։

Վայսմանը պատվավոր կոչում է ստացել Դրեքսելի համալսարանի բժշկական քոլեջի կողմից[29]։ 2021 թվականին նա արժանացել է Աստուրիայի արքայադստրի մրցանակին, գիտական հետազոտությունների անվանակարգում[53]։ 2022 թվականին նա արժանացել է բժշկագիտության առաջընթացի մրցանակի՝ ԳԱԱ Ջեսի Սթիվենսոն Կովալենկոյի մեդալի[54] Կատալին Կարիկոյի հետ համատեղ, նաև Ճապոնիայի մրցանակի[55] 2022 թվականին նա նաև ստացել է Ռոբերտ Կոխի մրցանակը[56] և կենսադեղագործական գիտության ոլորտում Թանգ մրցանակը, Ամերիկյան նվաճումների ակադեմիայի «Ոսկե թիթեղ» մրցանակը[57], Վայսմանը ընտրվել է Բժշկության ազգային ակադեմիայի և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[58][59]։ 2023 թվականին նա արժանացել է Իսրայելի «Տեխնիոնի Հարվի» մրցանակին (շնորհվել է 2021 թվականի համար)[60]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.invent.org/inductees/drew-weissman
  2. 2,0 2,1 Krammer F., Palese P. Profile of Katalin Karikó and Drew Weissman: 2023 Nobel laureates in Physiology or Medicine // Proc. Natl. Acad. Sci. U.S.A. / M. R. Berenbaum[Washington, etc.], USA: National Academy of Sciences [etc.], 2024. — Vol. 121, Iss. 9. — P. e2400423121. — ISSN 0027-8424; 1091-6490doi:10.1073/PNAS.2400423121PMID:38381788
  3. https://www.med.upenn.edu/apps/faculty/index.php/g275/p20322
  4. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. https://www.rtve.es/noticias/20210623/premios-princesa-asturias-2021-investigacion-cientifica/2108722.shtml
  7. https://www.theguardian.com/world/2021/sep/10/scientists-egos-key-barrier-to-progress-covid-vaccine-pioneer-katalin-kariko
  8. https://www.amacad.org/new-members-2022
  9. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
  10. https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees
  11. http://www.nasonline.org/programs/awards/kovalenko-medal.html
  12. https://warrenalpert.org/prize-recipients/drew-weissman
  13. https://engage.amc.edu/wp-content/uploads/2022/12/AlbanyPrize_PastRecipients_2023.pdf
  14. https://www.nobelprize.org/prizes/medicine/2023/press-release/
  15. Drew Weissman
  16. https://laskerfoundation.org/award/clinical/
  17. https://www.pauljanssenaward.com/winners
  18. https://www.cancerresearch.org/william-b-coley-award
  19. 19,0 19,1 «This Philly Scientist's Technology Helped Make the Pfizer COVID-19 Vaccine Possible». 2020 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  20. «Covid | Premio Nobel de Medicina 2023: qué es el ARN mensajero por el que premiaron a Katalin Karikó y Drew Weissman». BBC News (իսպաներեն). 2023 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. «The Nobel Prize in Physiology or Medicine 2023». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  22. «NAM Members Katalin Karikó and Drew Weissman Receive Nobel Prize in Medicine». National Academy of Medicine. 2023 թ․ հոկտեմբերի 2.
  23. «Drew Weissman». American Academy of Arts & Sciences (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5.
  24. «Drew Weissman». nobelprize.org. 2023 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  25. O’Kane, Caitlin (2023 թ․ հոկտեմբերի 6). «This Nobel Prize winner's call to his parents has gone viral. But they always thought he could win it». CBS News. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  26. «Drew Weissman, Katalin Karikó win Nobel in medicine for enabling mRNA COVID vaccines». www.timesofisrael.com.
  27. «Jewish American scientist wins Nobel Prize in Medicine for COVID vaccine». The Jerusalem Post. 2023 թ․ հոկտեմբերի 2.
  28. Agencies and ToI Staff. «Drew Weissman, Katalin Karikó win Nobel in medicine for enabling mRNA COVID vaccines». www.timesofisrael.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  29. 29,0 29,1 29,2 Johnson, Carolyn Y. (2021 թ․ հոկտեմբերի 1). «A scientific hunch. Then silence. Until the world needed a lifesaving vaccine». The Washington Post. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  30. «An Overview of Vaccines».
  31. «The Brandeis alum whose research may lead to a COVID-19 vaccine». BrandeisNOW (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  32. «Drew Weissman | Faculty | About Us | Perelman School of Medicine | Perelman School of Medicine at the University of Pennsylvania». www.med.upenn.edu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  33. Johnson, Carolyn Y. «A gamble pays off in 'spectacular success': How the leading coronavirus vaccines made it to the finish line». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  34. «Drew Weissman, MD, PhD profile». www.pennmedicine.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  35. «Drew Weissman, l'architecte des vaccins contre le Covid-19». LEFIGARO (ֆրանսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  36. Franzoni, Chiara; Stephan, Paula; Veugelers, Reinhilde (2021 թ․ հունիս). «Funding Risky Research». doi:10.3386/w28905. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  37. De George, Matthew (2021). «The Vaccine Trenches» (PDF). The Pennsylvania Gazette. No. May/June. էջեր 42–49.
  38. Hogan, Michael J.; Pardi, Norbert (2022 թ․ հունվարի 27). «mRNA Vaccines in the COVID-19 Pandemic and Beyond». Annual Review of Medicine (անգլերեն). 73 (1): 17–39. doi:10.1146/annurev-med-042420-112725. ISSN 0066-4219. PMID 34669432. S2CID 239050929.
  39. Katalin Karikó; Michael Buckstein; Houping Ni; Drew Weissman (2005년 Օգոստոս). «Suppression of RNA recognition by Toll-like receptors: the impact of nucleoside modification and the evolutionary origin of RNA». Immunity (անգլերեն). 23 (2): 165–75. doi:10.1016/J.IMMUNI.2005.06.008. ISSN 1074-7613. PMID 16111635. Wikidata Q24316383.
  40. Kolata, Gina (2021 թ․ ապրիլի 8). «Long Overlooked, Kati Kariko Helped Shield the World From the Coronavirus». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  41. Żak, Magdalena M.; Zangi, Lior (2021 թ․ հոկտեմբերի 13). «Lipid Nanoparticles for Organ-Specific mRNA Therapeutic Delivery». Pharmaceutics. 13 (10): 1675. doi:10.3390/pharmaceutics13101675. ISSN 1999-4923. PMC 8538155. PMID 34683969.
  42. «Katalin Karikó and Drew Weissman». National Academy of Sciences.
  43. «Understanding mRNA COVID-19 Vaccines». Center for Disease Control and Prevention. 2021 թ․ մարտի 4. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  44. «Chula Medicine Announced the Success of Clinical Trials for the "ChulaCov19" Vaccine». Chulalongkorn University. 2021 թ․ օգոստոսի 23.
  45. Saengmanee, Pattarawadee (2021 թ․ հունիսի 15). «Leading by example». Bangkok Post (անգլերեն).
  46. Siddiqui, Imran (2021 թ․ ապրիլի 6). «Penn professor whose mRNA research paved way for COVID-19 vaccine is leading new treatments». www.thedp.com (ամերիկյան անգլերեն).
  47. «The Nobel Prize in Physiology or Medicine 2023». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  48. «Lewis S. Rosenstiel Award for Distinguished Work in Basic Medical Research». www.brandeis.edu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  49. «The Louisa Gross Horwitz Prize». Columbia University Irving Medical Center. 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  50. Albany Medical Center Prize 2021
  51. Hofschneider, Mark. «Modified mRNA vaccines». Lasker Foundation. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  52. «Find out about the BBVA Foundation Frontiers of Knowledge Award». Premios Fronteras.
  53. IT, Developed with webControl CMS by Intermark. «Katalin Karikó, Drew Weissman, Philip Felgner, Uğur Şahin, Özlem Türeci, Derrick Rossi and Sarah Gilbert – Laureates – Princess of Asturias Awards». The Princess of Asturias Foundation. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  54. «Jessie Stevenson Kovalenko Medal». www.nasonline.org.
  55. «The Japan Prize Foundation». The Japan Prize Foundation.
  56. «Aktuelle Presse-Informationen». www.robert-koch-stiftung.de.
  57. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
  58. «Tang Prize | Media | 2022 Tang Prize in Biopharmaceutical Science Honors Three Scientists for Developing COVID-19 mRNA Vaccines». www.tang-prize.org.
  59. «Awards and Accolades | The Weissman Lab | Perelman School of Medicine at the University of Pennsylvania». www.med.upenn.edu.
  60. «Harvey Prize 2021». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.