Դրացենա (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմավենիները հարավի, արևադարձային երկրների խորհրդանիշն են։ Այս բույսերի սաղարթը աչքի է ընկնում գեղեցիկ ցողունով, ճյուղազուրկ է և ունի սքանչելի տերևներ։ Հանդիպում են այնպիսի տեսակներ, որոնց բունը, ճյուղավորվելով, երկգլխանի կամ եռագլխանի, հաճախ նաև չորսգլխանի վիշապ է հիշեցնում։

Դրանք վիշապածառեր են, որոնց լատիներեն անվանում են դրացենա (Dracaena)[1]: Հանդիպում են Արգենտինայում, Կենտրոնական Ամերիկայում, Պուերտո Ռիկոյում և արևադարձային այլ երկրներում։ Արմավենիները շատ են տարածված երկրագնդի վրա։ Ունեն հովարաձև կամ փետրաձև տերևներ, բազմանում են սերմերի միջոցով, և յուրաքանչյուր սերմ տալիս է միայն մեկ ընձյուղ, քանի որ պատկանում են միաշաքիլավոների դասին, մշտադալար են, թունավոր չեն,աճում են արևադարձային երկրներում, այնպես են ամրանում գետնին, որ քամիները և փոթորիկները նրանց պոկել չեն կարող։ Միշտ աճում են ուղղաձիգ, ունեն միայն մեկ ցողուն, որը երբեք չի ճյուղավորվում։

Եթե արմավենու աճող գագաթնային բողբոջը վնասվի, ապա, որպես կանոն, բույսը կոչնչանա։ Լինում են սակայն բացառություններ, երբ նման դեպքերում բույսը չի ոչնչանում, այլ բունը նորից ճյուղավորվում է։

Գվինեական յուղատու արմավենին (Elaeis guineensis), որից ստանում են արմավենու յուղը, այն արմավենիների թվին է պատկանում, որոնք ճյուղավորվում են։ Բուսաբան Էնուինն այդ առիթով գրում է, որ Նիգերիայում, 11 կիլոմետր Իբանդանից հեռու, տեսել է երկգլխանի արմավենի, որը իրենց չի հանդիպել իր քսանամյա ճամփորդությունների ընթացքում։

Երկշաքիլավոր բույսերին բնորոշ է միասաղմ սերմ։ Բայց մանգոյի ծառը (Mangifera indica) և մեխակածառը (Eugenia jambos) բնորոշ են բազմասաղմությամբ (պոլիէմբրոնիա)։ Արմավենիներին նման երևույթը հատուկ չէ։ Երկու ծիլ տվող կոկոսյան արմավենին հազվագյուտ երևույթ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան, Լ.Վ. (2003). Հետաքրքրաշարժ բուսաբանություն. Երևան: Երևան «Հայբուսակ» հրատարակչություն. էջեր 239–240.