Վիշապածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապածառ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Nolinoideae
Ցեղ Վիշապածառ (Dracaena)
L., 1767

Վիշապածառ, վիշապենի, (լատին․՝ Dracaena), շուշանազգիների ընտանիքի բազմամյա ծառանման բույսերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է վիշապածառի մոտ 150 տեսակ, տարածված արևելյան կիսագնդի մերձարևադարձային և արևադարձային շրջաններում։ Բունը ճյուղավոր է, տերևները՝ գծային կամ նշտարաձև, ծաղիկները սովորաբար հուրաններում են․ պարզ, վեցանդամ, սպիտակ կամ դեղնավուն ծաղկապատյանով։ Պտուղը՝ հատապտուղ է։ Վիշապային վիշապածառը (լատին․՝  D․ draco), մինչև 20 մ բարձրությամբ և 4 մ բնի տրամագծով ծառ է։ Աճում է Կանարյան և Սոկոտրա կղզիներում։ Ապրում է մինչև 2-3 հազար տարի։ Կեղևից արտադրվում է կարմիր խեժանման նյութ՝ «վիշապի արյուն», որն օգտագործվում է ներկանյութեր պատրաստելու համար։ Հարավային վիշապածառը (լատին․՝  D․ australis), կաշեկերպ տերևներով, կարճաբուն ծառ է։ Աճում է Նոր Զելանդիայում։ 2 տեսակն էլ օգտագործվում են կանաչապատման մեջ։ Վիշապածառի բազմաթիվ տեսակներ (լատին․՝  D․ godseffiana, D․deremensis և այլն) մշակվում են ջերմատներում և սենյակային պայմաններում։

Արմավենիները հարավի, արևադարձային երկրների խորհրդանիշն են։ Այս բույսերի սաղարթը աչքի է ընկնում գեղեցիկ ցողունով, ճյուղազուրկ է և ունի սքանչելի տերևներ։ Հանդիպում են այնպիսի տեսակներ, որոնց բունը, ճյուղավորվելով, երկգլխանի կամ եռագլխանի, հաճախ նաև չորսգլխանի վիշապ է հիշեցնում:Դրանք վիշապածառեր են, որոնց լատիներեն անվանում են դրացենա (Dracaena)[1]: Հանդիպում են Արգենտինայում, Կենտրոնական Ամերիկայում, Պուերտո Ռիկոյում և արևադարձային այլ երկրներում։ Արմավենիները շատ են տարածված երկրագնդի վրա։ Ունեն հովարաձև կամ փետրաձև տերևներ, բազմանում են սերմերի միջոցով, և յուրաքանչյուր սերմ տալիս է միայն մեկ ընձյուղ, քանի որ պատկանում են միաշաքիլավոների դասին, մշտադալար են, թունավոր չեն, աճում են արևադարձային երկրներում, այնպես են ամրանում գետնին, որ քամիները և փոթորիկները նրանց պոկել չեն կարող։ Միշտ աճում են ուղղաձիգ, ունեն միայն մեկ ցողուն, որը երբեք չի ճյուղավորվում։ Եթե արմավենու աճող գագաթնային բողբոջը վնասվի, ապա, որպես կանոն, բույսը կոչնչանա։ Լինում են սակայն բացառություններ, երբ նման դեպքերում բույսը չի ոչնչանում, այլ բունը նորից ճյուղավորվում է։ Գվինեական յուղատու արմավենին (Elaeis guineensis), որից ստանում են արմավենու յուղը, այն արմավենիների թվին է պատկանում, որոնք ճյուղավորվում են։ Բուսաբան Էնուինն այդ առիթով գրում է, որ Նիգերիայում, 11 կիլոմետր Իբանդանից հեռու, տեսել է երկգլխանի արմավենի, որը իրենց չի հանդիպել իր քսանամյա ճամփորդությունների ընթացքում։

Երկշաքիլավոր բույսերին բնորոշ է միասաղմ սերմ։ Բայց մանգոյի ծառը (Mangifera indica) և մեխակածառը (Eugenia jambos) բնորոշ են բազմասաղմությամբ (պոլիէմբրոնիա)։ Արմավենիներին նման երևույթը հատուկ չէ։ Երկու ծիլ տվող կոկոսյան արմավենին հազվագյուտ երևույթ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան, Լ.Վ. (2003). Հետաքրքրաշարժ բուսաբանություն. Երևան: Երևան Հայբուսակ հրատարակչություն. էջեր 239–240.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 458