Դրաշնիցե
Գյուղ | ||
---|---|---|
Դրաշնիցե | ||
խորվ.՝ Drašnice | ||
![]() Ափամերձ բնակելի շենքեր Դրաշնիցեում | ||
Երկիր | ![]() | |
Ժուպանություն | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Համայնք | Պոդգորա[1] և Սպլիտսկո Դալմատինսկա[1] | |
Մակերես | 9,9 կմ² | |
Խոսվող լեզուներ | Խորվաթերեն | |
Բնակչություն | 328 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Փոստային դասիչ | 21327[2] | |
Պաշտոնական կայք | պաշտոնական կայք | |
| ||
Դրաշնիցե (խորվ.՝ Drašnice), առողջարանային և զբոսաշրջային գյուղ Խորվաթիայի հարավում՝ Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանությունում։
Փոքրիկ այս գյուղը գտնվում է Խորվաթիա ժամանած զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրաշնիցե գյուղը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա գտնվող Խորվաթիա պետության հարավային տեղ անդրծովյան հատվածում՝ Դալմաթիայի պատմական երկրամասում։ Բնակավայրի ափերը ողողում է Ադրիատիկ ծովի ջրերը։
Կլիման միջերկրածովային է և ծովի ազդեցությունը կարևոր դեր ունի գյուղի կլիմայի ձևավորման գործում։ Տարվա ամենատաք եղանակը հուլիս-օգոստոսն է։ Օգոստոսյան միջին ջերմաստիճանը գերազանցում է 25 °C-ը։
Առողջարանային այս գյուղը հայտնի է իր կարմիր կտուրներ ունեցող ցածրահարկ շենքերով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2001 թվականին Խորվաթիայի Հանրապետությունում ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմակերպած մարդահամարի տվյալների՝ Դրաշնիցե գյուղի բնակչությունը կազմում է 328 մարդ[3]։
Գյուղի բնակչության ճնշող մեծամասնությունը տեղաբնիկ խորվաթներն են, որոնց բնակչության թվի տոկոսային հարաբերությունը ամբողջ բնակչության մեջ կազմում է 95,5 %։
Գյուղում բնակվող խորվաթները խոսում են խորվաթերենով և դավանում կաթոլիկություն։ Դրաշնիցեի տարածքում բնակվում են նաև մեծ քանակությամբ սերբեր, որոնք խորվաթներից հետո համարվում են երկրորդ խոշոր ազգությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրաշնիցե գյուղի մասին առաջին հիշատակումները եղել են համեմատաբար առավել ուշ։ Գյուղի մասին հիշատակված է 15-րդ դարի թուրքական փաստաթղթերում։
Այն հիշատակվել է, որպես ձկնորսական և խաղողագործական բնակավայր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Register of spatial units of the State Geodetic Administration of the Republic of Croatia
- ↑ List of Croatian settlements and delivery post offices — 2022.
- ↑ Խորվաթիայի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի տվյալներ Արխիվացված 2010-11-15 Wayback Machine — Խորվաթիայի ազգային վիճակագրական ծառայություն, Զագրեբ, 2001 (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուղի զբոսաշրջային կայքը Արխիվացված 2011-07-21 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրաշնիցե» հոդվածին։ |
|