Jump to content

Դրակուլայի մահը (ֆիլմ, 1921)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրակուլայի մահը (ֆիլմ, 1921)
կինոնկար Խմբագրել Wikidata
Հիման վրաԴրակուլա Խմբագրել Wikidata
Ժանրսարսափ ֆիլմ, վամպիրների մասին ֆիլմ, թրիլեր, համր կինո, վեպի էկրանավորում Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՀունգարիա, Ավստրիա, Ֆրանսիա Խմբագրել Wikidata
Աշխատանքի բնօրինակ լեզունհունգարերեն, no value Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվՓետրվար 1921 Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձությունlost film Խմբագրել Wikidata
ՌեժիսորKároly Lajthay Խմբագրել Wikidata
Սցենարի հեղինակՄայքլ Քերթիս, Károly Lajthay Խմբագրել Wikidata
ԴերերումPaul Askonas, Carl Goetz, Aladár Ihász, Magda Sonja, Elemér Thury, Béla Timár, Dezső Kertész, Margit Lux Խմբագրել Wikidata
ԿինոօպերատորԷդուարդ Հեշ Խմբագրել Wikidata
Տևողություն65 րոպե Խմբագրել Wikidata
Կողմերի հարաբերակցությունը4:3 Խմբագրել Wikidata
Գույնսև ու սպիտակ Խմբագրել Wikidata
Set in envi­ron­mentpsychiatric hospital Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiertt0240464 Խմբագրել Wikidata

Դրակուլայի մահը, հունգարական համր սարսափ ֆիլմ, որը թողարկվել է 1921 թվականին ռեժիսոր Կարոլի Լայտայի կողմից։ Ֆիլմը իռլանդացի գրող Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի ադապտացիա չէ, այլ նրա ստեղծած վամպիրի մասին է։ Դրակուլայի դերը կատարել է ավստրիացի դերասան Փոլ Ասկոնասը, գլխավոր հերոսուհի Մերի Լենդը՝ Մարգիթ Լյուքսը։ Որոշ աղբյուրներ նշում են սերբ դերասանուհի Լենա Միլին որպես գլխավոր դերասանուհի, սակայն Մարգարետ Լյուքսը հայտնվում է ֆիլմից պահպանված բոլոր կադրերում։ Ֆիլմի սցենարիստներից էր Մայքլ Քերթիզը, որը 1926 թվականին գաղթել է ԱՄՆ՝ հետագայում դառնալով օսկարակիր։

Ֆիլմը կորսված է համարվում, պահպանվել է միայն մի քանի կադր։ Սա կարող է լինել առաջին ֆիլմը, որը հիմնված է Դրակուլա վեպի վրա, սակայն մի շարք աղբյուրներ նշում են 1920 թվականին Ռուսաստանում նկարահանված, հնարավոր է, գոյություն չունեցող կինոադապտացիա, որը չի պահպանվել։ 1924 թվականին ֆիլմի հիման վրա Լայոս Պանզելը հրապարակեց մի պատմություն, որտեղից կարող եք պատկերացում կազմել ֆիլմի բովանդակության մասին։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաուլ Ասկոնասը՝ Դրակուլայի դերում․ լուսանկարը՝ հունգարական կինոամսագրի, 1921

Տասնվեցամյա աղքատ դերձակուհի Մերի Լենդն ապրում է փոքր ալպիական գյուղում՝ ձյունապատ լեռներում։ Հանկարծակի հիվանդությունը վերջերս զրկեց նրան մորից, խորթ հայրը վշտից խելքը կորցրած՝ գտնվում է հոգեբուժարանում։ Դստեր ամենշաբաթյա այցելություններից նա մի փոքր ավելի լավ է զգում։ Մերին անտարբեր չէ Ջորջ Մարլուպի նկատմամբ՝ համարձակ անտառապահի, որն ապրում է հարևան գյուղում։ Սիրահարները հանդիպում են, հետո միասին զարդարում տոնածառը։ Անսպասելիորեն, Մերին նամակ է ստանում հոգեբուժարանի տնօրեն և գլխավոր բժիշկ բժիշկ Ֆեյներից, որում ասվում է, որ հոր վիճակը վատացել է։ Մերին և Ջորջը գնում են փոքրիկ մատուռ՝ կեսգիշերին միստր Լենդի ապաքինման համար աղոթելու։ Ծառայությունից հետո Ջորջը ճանապարհում է Մերիին, համբուրում սիրելիին ու գնում տուն։

Փաուլ Ասկոնաս (ձախից). հարսանեկան տեսարան Դրակուլայի և Մերի Լենդի միջև

Ավելի ուշ բժիշկ Թիլները ուղեկցում է Մերիին, որպեսզի նա կարողանա տեսնել իր հորը։ Այս պահին երիտասարդ դերձակուհուն վախեցնում են ստվերները, որոնք անորոշ կերպով կամաց-կամաց մոտենում են նրան։ Ստվերից դուրս եկող, հաստ մազերով և «բեհելզեբուղի դեմքով» մի բարձրահասակ, նիհար, սև, գիշատիչ աչքերով էակ նայում է Մարիային։ Բժիշկ Թիլների խոսքով՝ այս մարդը տաղանդավոր երաժիշտ էր, բայց նա խելագարվեց և այժմ անընդհատ սև թիկնոց է կրում, նույնիսկ քնում է դրանով։ Թիլները խոստովանում է, որ չի կարող բուժել տարօրինակ հիվանդին։ Հաղթահարելով վախը՝ Մերին մոտենում է տղամարդուն։ Նա փորձում է վերակենդանացնել հինգ տարի առաջվա իր դպրոցական հիշողությունները և հասկանում է, որ տղամարդը շատ նման է այն երաժշտին, որն իրեն երգել է սովորեցրել։ Մերին փորձում է խոսել նրա հետ. «Փորձիր հիշել վարպետին... ես այնտեղ էի, երկրորդ շարքում... դու շոյեցիր մազերս՝ ի նշան հավանության...»: Ենթադրյալ երաժիշտն ասում է, որ չի հիշում այդ մասին և հպարտորեն հայտարարում է, որ ինքն է «անմահ Դրակուլան», որն ապրել է ավելի քան հազար տարի։ Այս հանդիպումից ցնցված աղջկան առևանգում են երկու հիվանդներ, որոնք կարծում են, որ իրենք բժիշկ են։ Նրանք աղջկան կապում են սեղանին և ցանկանում են վիրահատել նրա աչքերը, բայց իսկական բժիշկները ներխուժում են սենյակ և արձակում Մերիին։ Այնուհետև նրան տանում են խորթ հոր սենյակ, և հայրը մահանում է աղջկա գրկում։

Մերի Լենդը գիշերում է հիվանդանոցում և սարսափելի երազ է տեսնում. Երաժշտության ուսուցիչը, որն այժմ իրեն Դրակուլա է անվանում, առևանգում է նրան և բերում իր ամրոցը։ Նրա շուրջը հավաքվում են տասներկու հարսներ և ուղեկցում աղջկան հարսանեկան արարողությանը։ Մերին հասկանում է, որ ինքն է լինելու Դրակուլայի նոր հարսնացուն։ Վերջին պահին Մերին վերցնում է իր պարանոցի խաչը։ «Խաչ, Խաչ» բղավելով Դրակուլան նահանջում է։ Մերին ամրոցից դուրս է վազում դեպի անտառ։ Մերիին գտնում են բարի գյուղացիները, բժիշկ են կանչում։ Մինչ նա կյանքի և մահվան եզրին է, Դրակուլան մոտենում է մահճակալին և սկսում հիպնոսացնել նրան։ Այս պահին գյուղ է գալիս բնակիչների կողմից կանչված բժիշկը և օգնում Մերիին դուրս գալ տրանսից։ Նա կտրուկ վեր է կենում, լամպը ընկնում է հատակին ու ամբողջ տունը վառվում է, իսկ աղջիկը նորից վազում է փողոց ու արթնանում հիվանդանոցում։ Մերին չի կարողանում հասկանալ՝ դա պարզապես երազ էր, թե իրականություն։

Այս պահին հիվանդանոցի այգում խելագար հիվանդներ են խաղում։ Մի «կենսուրախ տղամարդ»՝ սրածայր գլխարկով և հաստ ակնոցներով, լիցքավորված ատրճանակ է հայտնաբերել։ Նա ուղղում է դեպի Դրակուլան, որը, տեսնելով իր անմահությունն ապացուցելու հնարավորությունը, խնդրում է ատրճանակով տղամարդուն սեղմել ձգանը։ Կրակոց է հնչում, գնդակը դիպչում է սրտին, վերքից արյուն է հոսում ու վառ հետք թողնում ձյան վրա։ Մերին լավանում է, նրա մոտ է գալիս նշանած Ջորջը՝ աղջկան տուն տանելու։ Նրանք տեսնում են, թե ինչպես են Դրակուլայի մարմինը տանում պատգարակի վրա։ Մահացածի գրպանից ընկնում է «Իմ անմահ կյանքի և արկածների օրագիրը» տետրը։ Մերին չի ցանկանում տեսնել օրագիրը, իսկ Ջորջը դեն է նետում այն։ Մերին երբեք չի պատմում իր սիրելիին իր տեսիլքի մասին և դեռ չի կարողանում հասկանալ՝ դա իրականությո՞ւն էր, թե՞ պարզապես երազ[1][2][3][4]։

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաոլ Ասկոնասը և Մարգարետ Լյուքսը «Դրակուլայի մահը» ֆիլմում

1920 թվականի դեկտեմբերին Լեյթայը նկարահանեց ֆիլմի որոշ տեսարաններ Վիեննայում և շրջակայքում, ներառյալ Մելք գյուղը։ Հաջորդ ամիս, սկսած 1921 թվականի հունվարի 2-ից, նա նկարահանեց տեսարաններ Բուդապեշտի Կորվին կինոստուդիայում, որը, նրա կարծիքով, «ավելի լավ հագեցած էր, քան Վիեննայի ցանկացած ստուդիա»[5]։ Կորվին ստուդիայում[6] նկարահանվել է նաև Դրակուլայի և նրա նոր հարսնացու Մերի Լենդի հարսանեկան մեծ տեսարանը։ Այնուհետև նա վերադարձավ Վիեննա՝ մոտակա Վախաու հովտում լրացուցիչ տեսարաններ նկարահանելու համար[5]:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ ֆիլմի պրեմիերան կարող էր լինել 1921 թվականի փետրվարին[7][8], սակայն առևտրային հրապարակումներում կամ թերթերում դրա ոչ մի ապացույց չի հայտնաբերվել։ Համաձայն Mozi és Film ամսագրի 1923 թվականի ապրիլի համարի «Իրադարձությունների օրացույցի» ցանկի, դիստրիբյուտոր Յենյո Թուխտենն առաջին անգամ ներկայացրեց «Դրակուլայի մահը» հունգարացի հանդիսատեսին 1923 թվականի ապրիլի 14-ին։ Այն ժամանակ ֆիլմի ժապավենի երկարությունը կազմում էր 1448 մետր։ Mozi és Film ամսագրի նույն համարը գովազդում էր ցուցադրությունները Բուդապեշտում մայիսի 12-ին և 19-ին[9]։ Ֆիլմի թողարկման ժամանակ այն հայտնի էր նաև որպես A vámpir násza և Marriage of the Vampire[10]:

Ֆիլմի պաստառը չի պահպանվել, սակայն սցենարի գրքի ադապտացիայի շապիկի վամպիրը շատ նման է դերասան Փաոլ Ասկոնասին՝ Դրակուլայի դիմահարդարումով։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ֆիլմի պաստառն ուներ նույն դիզայնը։ Գծանկարում վամպիրը պատկերված է ժանիքներով, սակայն հայտնի չէ, թե արդյոք վամպիրի ժանիքները ցուցադրվել են ֆիլմում[4]։

Առայժմ ոչ մի ապացույց չի հայտնաբերվել, որ «Դրակուլայի մահը» երբևէ վերաթողարկվել է Հունգարիայում կամ ցուցադրվել որևէ այլ երկրում։ Թերևս այն կարող էր թողարկվել այլ անունով[8]։ Բանասեր, քննադատ և կինոքննադատ Գարի Ռոդսը պնդում է, որ 1923 թվականի գարնանից հետո ֆիլմն անհետացավ Հունգարիայի և Ավստրիայի կինոթատրոններից, և դրա մասին այլևս ոչինչ հայտնի չէր[11][8]։ Մինչդեռ կինոքննադատ Ջոն Լ. Ֆլինն ավելի շատ հակված է այն վարկածին, որ ֆիլմը կորսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[12]։ Ֆիլմից մինչ օրս պահպանվել են դերասան Փաոլ Ասկանոսի դիմահարդարմամբ միայն երկու կադր և մեկ դիմանկար՝ կոմս Դրակուլայի կերպարով[13][14]։

Դերասան Դերասան (հունգ․) Դեր Դեր (անգլ.)
Փաուլ Ասկոնաս Paul Askonas Կոմս Դրակուլա անգլ.՝ Count Dracula
Կարլ Գյոց Carl Goetz Զվարճասեր անգլ.՝ Funnyman
Կարոլ Հաթվանի Károly Hatvani
Աննա մարի Հեգեներ Anna Marie Hegener
Իհաս Ալադար Aladár Ihász Զվարճասերի օգնական անգլ.՝ The funnyman's assistant
Պաուլա կենդե Paula Kende
Դեժյո Կերտես Dezsö Kertész Ջորջ անգլ.՝ George
Մարգիթ Լյուքս Margit Lux Մերի լենդ անգլ.՝ Mary Land
Լենե Միլ Lene Myl
Օսկար Պերցել Oszkár Perczel
Լայոշ Ռետեի Lajos Réthey կեղծ բժիշկ անգլ.՝ The fake-doctor
Սոնյա Մագդա Magda Sonja
Լայոշ Սալկայի Lajos Szalkai
Էլեմեր Տուրի Elemér Thury Բժիշկ անգլ.՝ Doctor
Բելա Թիմեր Béla Tímár

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Flynn J. L. Cinematic Vampires: The Living Dead on Film and Television, from The Devil's Castle (1896) to Bram Stoker's Dracula (1992). — McFarland, 1992. — 320 p. — ISBN 9780899506593
  • Rhodes G. D. Drakula halála (1921): The Cinema’s First Dracula // Horror Studies. — Intellect Ltd Article, 2010. — P. 25—47. — ISBN 20403275
  • Rhodes G. D. & Kaffenberger B. Becoming Dracula - The Early Years of Bela Lugosi - Vol. 1. — BearManor Media, 2021. — 447 p. — ISBN 978-1-62933-532-2
  • Мелтон, Д. Г. Энциклопедия вампиров. — Ростов-на-Дону: Феникс, 1998. — 640 с. — ISBN 5-222-00405-8
  • Ermida, Isabel (2015). Dracula and the Gothic in Literature, Pop Culture and the Arts. Brill/Rodopi. ISBN 9789004306172.
  • Heiss, Lokke (1998 թ․ հոկտեմբեր). «Dracula Unearthed». Cinefantastique.
  • Rhodes, Gary D. (2010 թ․ հունվարի 1). «Drakula halála (1921):The Cinema's First Dracula». Horror Studies. 1 (1): 25–47. doi:10.1386/host.1.1.25/1.
  • Scivally, Bruce (2015). Dracula FAQ: All That's Left to Know About the Count from Transylvania. Backbeat Books. ISBN 9781617136009.
  • Tamasfi, Laszlo (2020). Romero, Erika (ed.). Dracula's Death. Translated by Laszlo Tamasfi. Strangers From Nowhere. ISBN 9781736386613.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adam Woog Vampires in the Movies. — Capstone, 2011. — С. 20. — 80 с. — ISBN 9781601522115
  2. Ermida, Isabel Dracula and the Gothic in Literature, Pop Culture and the Arts. — Brill | Rodopi. — С. 139. — ISBN ISBN 978-9004306172
  3. Scivally, Bruce Dracula FAQ: All That's Left to Know About the Count from Transylvania. — Backbeat Books. — С. 8. — ISBN ISBN 978-1617136009
  4. 4,0 4,1 Heiss, Lokke (2012 թ․ դեկտեմբերի 9). «Graven Images: The Search for Drakula (part 2)». Lokke Heiss (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  5. 5,0 5,1 Rhodes, 2010, էջ 28
  6. Rhodes, 2010, էջեր 28—29
  7. Flynn, 1992, էջ 21
  8. 8,0 8,1 8,2 Rhodes, Kaffenberger, 2021, էջ 178
  9. Rhodes, 2010, էջ 29
  10. Rhodes, Kaffenberger, 2021, էջեր 176—178
  11. Rhodes, 2010, էջ 30
  12. «R.I.P. Movie: Drakula halála – Dracula's Dead (1921)». Strabicofilm (իտալերեն). 2014 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  13. «Silent Era : Progressive Silent Film List» (անգլերեն). www.silentera.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  14. Heiss, Lokke (2012 թ․ նոյեմբերի 4). «Graven Images: Commies, Counts and the Erasure of Memory». Lokke Heiss (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրակուլայի մահը (ֆիլմ, 1921)» հոդվածին։